18:25 13.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում մասնակցել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին կարևոր հոբելյանի առթիվ՝ շեշտելով, որ վերլուծական մտքի ու մտածողության զարգացման կարողությունն այս ֆակուլտետի շրջանավարտների առաջնային մասնագիտական հմտությունն է:
«Սոցիոլոգիայի հիմքում մտածելու և վերլուծելու կարողությունների զարգացման կարևոր գաղափարներն են, որոնք այժմ նաև կրթական համակարգի ընդհանուր բարեփոխման հիմքում են դրվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ոչ թե գնալ տարբեր տեղեկությունների ու փաստերի հավաքագրման հետևից, այլ աշխատել վերլուծական մտքի զարգացման ուղղությամբ, որոնք հետագայում կյանքի տարբեր իրավիճակներում օգնելու են ճիշտ որոշումներ կայացնել ու լուծումներ գտնել:
ԿԳՄՍ նախարարի խոսքով, որպես այս ֆակուլտետի շրջանավարտ, ուրախությամբ և հարազատության զգացումներով է վերադարձել Սոցիոլոգիայի ֆակուլտետ.
«Մեզ կապում է հասարակական գործընթացները հասկանալու և վերլուծելու կարևորության համատեղ գիտակցումը: Մեր ժամանակներում, երբ խոսում ենք գիտության զարգացման մասին, առաջին հերթին անդրադառնում ենք բնագիտական ուղղություններին, ճշգրիտ գիտություններին ու տեխնոլոգիական զարգացմանը, բայց հենց սոցիոլոգիան է, որը թույլ է տալիս հասկանալ, որ իրականում առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել: Մեր պատասխանատվությունն է՝ հասարակագիտական վերլուծության միջոցով ցույց տալ բոլոր խնդիրները, որոնք կարող են ծագել և լուծման ճանապարհներ առաջարկել»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու այս համատեքստում կարևորել սոցիոլոգիական ազնվությունը՝ խնդիրների մասին բաց խոսելու և առանց տաբուների քննարկումներ նախաձեռնելու առումով:
Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստանում սոցիոլոգիան խուսափել է ետխորհրդային սոցիոլոգիայի ամենավատ միտումներից:
«Ներդրվել են ամուր հիմքեր, որոնք պետք է պահել, զարգացնել և առաջ տանել: Այստեղ ձևավորված միջավայրը, ավանդույթներն ու ազատամտությունը շատ կարևոր արժեքներ են, որոնք պետք է ամեն կերպ խրախուսել և զարգացնել»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու հույս հայտնել՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները նորանոր հաջողություններ կգրանցեն ամենատարբեր հարթակներում:
շԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակի շրջանակում ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ժողովրդավարության ճոճանակը. ինքնության ճգնաժամ և արժեքների փոխակերպում» թեմայով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ԵՊՀ և հրավիրյալ բանախոսներն անդրադարձել են ժողովրդավարության, ինքնության ճգնաժամի և արժեքների փոխակերպման հարցերին:
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...
09:58 10.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ումՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...