15:43 13.11.2024
Իրանը խորհուրդ է տալիս ամերիկյան նոր վարչակազմին Թեհրանի նկատմամբ խելամիտ քաղաքականություն վարել, այլ ոչ թե ճնշում գործադրել, այլապես ԱՄՆ-ը կրկին կստիպի Իսլամական Հանրապետությանը մեծացնել իր միջուկային ծրագրի զարգացման տեմպերը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Պարզապես համեմատեք Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը այսպես կոչված առավելագույն ճնշման քաղաքականությունից առաջ և հետո: Ավելի լավ գաղափար կա՝ փորձեք «առավելագույն իմաստություն», դա բխում է բոլոր կողմերի շահերից»,- գրել է Արաղչին՝ X սոցիալական ցանցում:
Նոյեմբերի 11-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Ստեֆանիկը, որին Թրամփը կարող է նշանակել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի Իսլամական Հանրապետության նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը, երբ հանրապետականը 2025 թ.-ի հունվարին վերադառնա Սպիտակ տուն։
23:36 14.11.2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը […] ...
23:28 14.11.2024
ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներինՄիացյալ Նահանգների վարչակազմը դեմ է Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին: Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը մտահոգված չէ Լիբանանի մայրաքաղաքին իսրայելական ավիահարվածով, որը չորեքշաբթի օրը 21 մարդու կյանք է խլել: «Իհարկե, մենք մտահոգված ենք: Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ […] ...
23:20 14.11.2024
Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերըՎրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում կնքել է ընտրողների ստուգման սարքերը, որոնք ԿԸՀ-ն օգտագործել է քվեարկության օրը։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ «Քննչական այլ միջոցառումների շրջանակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կնքվել են խորհրդարանական ընտրություններում օգտագործված ընտրողներին ստուգող սարքերը՝ դրանցում առկա տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, ձեռնարկվել են հետագա քննչական […] ...
23:12 14.11.2024
«Ուսագի» թայֆունը հարվածել է Ֆիլիպիններին«Ուսագի» թայֆունը հասել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափին, հինգշաբթի հաղորդում է Associated Press-ը։ Տեղական ժամանակով կեսօրից հետո թայֆունը հարվածել է Ֆիլիպինների արշիպելագի ամենամեծ կղզու՝ Լուսոնի Կագայան նահանգին։ Թայֆունի գոտում քամու առավելագույն արագությունը եղել է 49 մ/վ։ Քամու պոռթկումները հասել են 66 մ/վ արագության։ Օդերևութաբանները զգուշացնում են անձրևների և սողանքների մասին։ Ափամերձ շրջաններում փոթորկի ալիքների բարձրությունը կարող […] ...
23:04 14.11.2024
Հայ լոբբիստների գործընկերները բարձր պաշտոններ են ստանձնելու Դոնալդ Թրամփի վարչակազմումԱՄՆ ընտրված նախագահը հայտարարում է ապագա նշանակումների մասին: Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ազգային հետախուզության տնoրեն է նշանակվելու նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, ով օրենսդիր գործունեությամբ զգաղվելու շրջանում հայտնի է եղել իր բացահայտ հայամետ դիրքորոշմամբ: Այս նշանակումը հայ լոբբիստերը կկարողանա՞ն ի շահ Հայաստանի օգտագործել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նշեմ, […] ...
22:56 14.11.2024
Ecofin. 2025 թվականին Նիգերիայում սովյալների թիվը կաճի մինչև 33 միլիոն2024 թվականին Նիգերիան բախվում է ջրհեղեղների լուրջ ազդեցությանը, և 2025 թվականին սովյալների թիվը կարող է հասնել 33 միլիոնի՝ 220 միլիոն բնակչությունից: Այս մասին հայտնում է Ecofin գործակալությունը՝ հղում կատարելով Նիգերիայում ՄԱԿ-ի առաքելության տվյալներին։ Ջրհեղեղները ավերել են ենթակառուցվածքները, հանգեցրել են 855 հազար տոննա պարենային բերքի կորստի։ Ընդհանուր առմամբ, երկիրը կանգնած է պարենային սուր ճգնաժամի առաջ, որտեղ […] ...