Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը Le Figaro-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+4.09 oC

Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը Le Figaro-ին

13:16 13.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական առաջատար Le Figaro ամսագրին, որը նոյեմբերի 9-ին (մինչև COP29-ի մեկնարկը ) հրապարակվել է և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային տարբերակներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակը նախաբանում հիշեցրել է, որ նոյեմբերի կեսերին Բաքվում բացվում է կլիմայի նոր գագաթնաժողովը։

«Իր ավելի քան 100,000 հայրենակիցների հետ միասին հայրենիքից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը կոչ է անում ճնշում գործադրել նախագահ Ալիևի ռեժիմի վրա, որը, նրա խոսքերով, հայերի դեմ ցեղասպանություն է իրականացրել։ Նրա դեմքը տառապանքների հետքեր է կրում, սակայն ձայնը վճռական է»,- ասված է նախաբանի մեջ:Հեղինակը պատմում է, որ սեպտեմբերի 19-ին Արտակ Բեգլարյանը, իր հայրենակից Գեղամ Ստեփանյանի հետ միասին, Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) բողոք է ներկայացրել։ Նրանց ակնկալիքն է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կսկսվի։

«Սա ցեղասպանություն է։ Միայն քաղաքական գործիչներն են խուսափում օգտագործել այս բառը։ Վստահ եմ, որ մի օր այն միջազգային հանրության կողմից կճանաչվի»,- ասել է Արտակ Բեգլարյանը: Լրագրողը շեշտել է, որ հարցազրույցի ժամանակը պատահական չի ընտրված.«Նոյեմբերի 11-ին (հարցազրույցը հրապարակվել է նոյեմբերի 9-ին (խմբ.)) Բաքվում կբացվի COP29-ը՝ կլիմայի վերաբերյալ մեծ միջազգային գագաթնաժողովը։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ առնվազն 23 հայ գերի դեռևս պահվում են նախագահ Ալիևի ռեժիմի կողմից»- գրել է պարբերականը՝ մեջբերելով Արտակ Բեգլարյանի այն խոսքերը, որ իրականում բազմաթիվ հիմքեր կան պնդելու, որ գերիների թիվը մոտ է 100-ի։ «Մեծ մասի դեպքում նույնիսկ չգիտենք, թե արդյոք նրանք ողջ են»,- ասել է Բեգլարյանը:

Հարցազրույցի հեղինակը պատմում է, որ Արտակ Բեգլարյանը շատ զրկանքների է առերեսվել։ Ծնվելով 1988 թվականին Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, նա հիշում է մանկության բանաստեղծությունները, երգերն ու մեղեդիները:

«Նա ընդամենը չորս տարեկան էր, երբ հայրը զոհվեց ճակատում՝ ադրբեջանցի զինվորների կողմից։ Երկու տարի անց՝ ընկերների հետ բակում խաղալու ընթացքում, ականի պայթյունը նրան կուրացրեց։ 16 տարեկանում մայրը մահացավ սրտի կաթվածից՝ թողնելով տղային ամբողջովին միայնակ։ Չնայած այդ ամենին՝ նրան հաջողվեց սովորել Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, իսկ հետո՝ հեղինակավոր Լոնդոնի համալսարանական քոլեջում, որտեղ առաջարկեցին մնալ։«Բայց ես վերադարձա հայրենիք՝ իմ ժողովրդին ծառայելու համար։ Դա իմ կյանքի առաքելությունն է, որն ինձ վերադարձրեց տուն»,- նշել է Բեգլարյանը:

Շարունակելով պատմել Արտակ Բեգլարյանի մասին՝ Le Figaro-ի լրագրողը մանրամասնել է՝ նա դարձավ Մարդու իրավունքների պաշտպան, ապա՝ նախագահի աշխատակազմի ղեկավար և պետական նախարար։ Պարբերականն ընդգծում է՝ 2022 թվականի դեկտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման մեկնարկով, կյանքն այնտեղ աստիճանաբար անտանելի դարձավ։ Կենսական ապրանքները պակասեցին՝ ձեթ, հացահատիկ և այլն: 2023 թվականի սկզբին Հայաստանից էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը խափանվեց Ադրբեջանի կողմից:

«Մի քանի շաբաթ շարունակ ես ու կինս հաց չէինք ուտում, որպեսզի կարողանայինք այն տալ մեր երկու դուստրերին… Ձմռանը մենք էլեկտրաէներգիա ունեինք օրական միայն 12-16 ժամով։

Մարդիկ ջեռուցում չունեին, և դպրոցները ժամանակավորապես փակվեցին։ Նույնիսկ ջրի մատակարարումը խնդիր դարձավ»- մեջբերվում են զրուցակցի խոսքերը:

Ամսագրում նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը վերջնականապես ներխուժեցին Լեռնային Ղարաբաղ, Արտակ Բեգլարյանն իմացավ, որ ադրբեջանական զինվորները իրեն էլ էին փնտրում։ Նա որոշեց փախչել իր ընտանիքի հետ։

«Մոտ 27 ժամ պահանջվեց՝ շուրջ 50 կիլոմետր անցնելու համար մինչև Հայաստանի սահմանը։ Ես նույնիսկ մեքենայից դուրս չեկա. հարազատներս վախենում էին, որ ինձ կձերբակալեն կամ կսպանեն»,- պատմել է նա: Այսօր Արտակ Բեգլարյանը փախստական է՝ բարեկամների մոտ՝ Երևանում. «Ես մասնակի աշխատանք ունեմ իմ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Մնացած ժամանակ ես ակտիվորեն շարունակում եմ ջատագովել իմ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար»։COP29-ի նախաշեմին Արտակ Բեգլարյանը կոչ է արել Ադրբեջանում պահվող բոլոր հայ պատանդների ազատման օգտին։

«Նա նաև ցանկանում է, որ Էմանուել Մակրոնը և Ֆրանսիայի կառավարությունը աջակցեն իրենց բողոքին Միջազգային քրեական դատարանում։ Ֆրանսիացի երկու փաստաբանների՝ Կատալինա դե լա Սոտայի և Ֆրանսուա Զիմերեյի կողմից ներկայացված այս բողոքը շատ քիչ հնարավորություն ունի հաջողելու, եթե չի ստանում Հռոմի Ստատուտը վավերացրած և ՄՔԴ իրավազորությունը ճանաչող պետություններից գոնե մեկի աջակցությունը։ Նա հույս ունի նաև, որ միջազգային հանրությունը խիստ պատժամիջոցներ կկիրառի այդ հանցագործությունների հեղինակների նկատմամբ»,- նկատում է պարբերականը՝ մեջբերելով Արտակ Բեգլարյանի այն նկատառումը, որ երբ քաղաքական աջակցությունն ամփոփվում է գեղեցիկ խոսքերով և կարեկցանքով, դա իրական աջակցություն չէ:

«Դիկտատորները, հատկապես ցեղասպանությունների հեղինակները, անտեսում են հայտարարություններն ու խոսքերը»,- ընդգծել է Բեգլարյանը:

Le Figaro-ի հրապարակումը եզրափակվում է շեշտադրմամբ, որ չնայած իր ապրած կյանքին՝ նախկին պետական նախարարը շարունակում է ամուր հույս ունենալ.

«Ես շատ եմ տառապել մանկությունից ի վեր, սակայն միշտ կարողացել եմ հաղթահարել այդ դժվարությունները։ Եթե մենք համատեղենք մեր ջանքերը, ես հավատում եմ, որ մի օր հնարավոր կլինի հասնել խաղաղության և արդարության՝ ոչ միայն իմ ժողովրդի, այլև՝ ողջ մարդկության համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել

00:00 15.11.2024

Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել

Ֆրանսիայում յոթ արհմիություն, որոնք միավորում են պետական ​​հատվածի աշխատակիցներին, կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել և հանրահավաքների գնալ ամբողջ երկրում, գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով արհմիությունների համատեղ հայտարարությունը: Նրանք դժգոհ են 2025 թվականին պետական ​​հատվածի ֆինանսավորումը կրճատելու կառավարության ծրագրերից, ինչպես նաև մի շարք միջոցառումներից, մասնավորապես՝ հիվանդության արձակուրդի փոխհատուցման կրճատումից։ Քաղաքացիական ծառայության նախարար […] ...

Նոյեմբերի 15-ին հոսանքանջատումներ Երևանի և  մարզերի որոշ հասցեներում

23:52 14.11.2024

Նոյեմբերի 15-ին հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավիթ Անհաղթ փ. 6-6/8, Ուլնեցի փ. 40/6-56/6 շենքեր և 40/4-56/17 առանձնատներ, Հրաչյա Ներսիսյան փ. 3-14/1 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր, Արաբկիր […] ...

Թայսոնը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար. Օսկար Դե Լա Խոյա

23:44 14.11.2024

Թայսոնը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար. Օսկար Դե Լա Խոյա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյան կանխատեսում է արել ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և բլոգեր Ջեյք Փոլի մենամարտի վերաբերյալ: «Թայսոնն ընդամենը 3 ռաունդ ունի ռինգում խնդիրը լուծելու համար: Դրանից հետո նրա վառելիքը կվերջանա և Մայքը կսկսի հոգնել: Այդ տարիքում շատ բարդ է 3 ռաունդից […] ...

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

23:36 14.11.2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը […] ...

ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին

23:28 14.11.2024

ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին

Միացյալ Նահանգների վարչակազմը դեմ է Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին: Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը մտահոգված չէ Լիբանանի մայրաքաղաքին իսրայելական ավիահարվածով, որը չորեքշաբթի օրը 21 մարդու կյանք է խլել: «Իհարկե, մենք մտահոգված ենք: Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ […] ...

Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերը

23:20 14.11.2024

Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերը

Վրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում կնքել է ընտրողների ստուգման սարքերը, որոնք ԿԸՀ-ն օգտագործել է քվեարկության օրը։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ «Քննչական այլ միջոցառումների շրջանակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կնքվել են խորհրդարանական ընտրություններում օգտագործված ընտրողներին ստուգող սարքերը՝ դրանցում առկա տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, ձեռնարկվել են հետագա քննչական […] ...

BACK_TO_TOP