12:20 13.11.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Կամերային երաժշտության տանը ներկա է եղել ՀՀ-ի և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնակատարությանը:
Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ–Ցվետկովիչը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ողջույնի խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-Սերբիա հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում սերտացել են՝ նպաստելով տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:
«Զարգացող բազմակողմ հարաբերությունները հնարավոր են դարձել այն մշակութային և հասարակական գործիչների շնորհիվ, որոնք իրենց գործունեությամբ բարեկամության կամուրջ են հանդիսացել երկու ժողովուրդների և պետությունների միջև: Առանձնակի ուզում եմ կարևորել հաջողված մշակութային փոխգործակցությունը գրականության, երաժշտարվեստի, թատերագրության, ինչպես նաև համատեղ կինոարտադրության ոլորտներում: Հայ և սերբ հեղինակները պարբերաբար թարգմանվում են՝ հնարավորություն տալով տվյալ հանրությանը հաղորդակից դառնալու մյուս կողմի գրական նվաճումներին»,- ասել Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ակտիվ համագործակցություն է ծավալվել հայ և սերբ մշակութային գործիչների մասնակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների և միջազգային փառատոների շրջանակում:
Նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանում հատուկ հետաքրքրություն է ձևավորվել սերբերենի հանդեպ. Երևանի պետական համալսարանում ձևավորվում է խումբ, որն ուսումնասիրելու է սերբերեն: «Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կշարունակի զարգանալ և կդառնա ավելի արդյունավետ՝ ի շահ Հայաստանի և Սերբիայի բարգավաճման ու բարօրության»,- նշել է նախարարի տեղակալը:
Տոնակատարության շրջանակում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ հնչել են սերբ անվանի կոմպոզիտորներ Կորնելիե Ստանկովիչի, Մարկո Տայչևիչի, Միլոյե Միլոյևիչի, Ստևան Մոկրանյացի, Վասիլյե Մոկրանյացիի, Լյուբիցա Մարիչի, Դեյան Դեսպիչի, ինչպես նաև հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Հայկ Մելիքյանի, Էլեն Յոլչյանի, Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները:
21:52 14.11.2024
Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումներըՆոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...
21:44 14.11.2024
ՈւԵՖԱ-ն որակազրկել է սկանդալային մրցավարինՈւԵՖԱ-ն որակազրկել է բրիտանացի մրցավար Դեյվիդ Կուտին, սոցցանցերում հայտնում է լրագրող Ռոբ Հարիսը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ում տարածվել է սկանդալային տեսանյութ, որտեղ 42-ամյա մասնագետը վիրավորում է «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Ավելի վաղ համացանցում հայտնվել էր մի քանի տարվա վաղեմության տեսանյութ, որտեղ Կուտն ընկերոջ հետ «կեղտ» է անվանում մերսիսայդյան ակումբը, […] ...
21:36 14.11.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծերԱզգային ժողովը նոյեմբերի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» եւ կից օրինագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի ամբողջական կարգավորել իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք եւ գործուն մեխանիզմներ` նպաստելով վերոնշյալ ոլորտում լայն շրջանակի համագործակցության խորացմանն ու մեր երկրի` որպես հուսալի գործընկերոջ, […] ...
21:28 14.11.2024
«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվելՍրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ձեռնարկվել են հետևյալ քայլերը՝ Կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում։ Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում։ Բջջային […] ...
21:20 14.11.2024
Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստԱշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, […] ...