Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+3.09 oC

Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագիծը

11:33 13.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը նոյեմբերի 13-ի նիստում շարունակել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումը:

Բյուջետային փաստաթղթի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա անդրադարձել է այն դիտարկումներին, մտահոգություններին եւ առաջարկներին, որոնք ներկայացվել են պատգամավորների կողմից Պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երկրի գալիք տարվա գլխավոր փաստաթղթի վերաբերյալ քննարկման ընթացքում:

«Հանձնաժողովի նիստում առաջարկ ներկայացվեց, որ հետայսու Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացվող բյուջետային հայտում ինչպես ամբողջ գերատեսչության, այնպես էլ ոստիկանության մասով անպայման տեղ գտնեն նախորդող համապատասխան ժամանակաշրջաններում համակարգի գործունեության տարբեր ոլորտներում առկա քանակական եւ որակական արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալներն ու դրանց կապակցությամբ իրականացված նպատակային համապատասխան վերլուծությունները»,- նշել է զեկուցողը եւ հավելել, որ դա հնարավորություն կտա առավել իրական պատկերացումներ կազմել տվյալ գերատեսչության կողմից ներկայացվող բյուջետային հայտի հիմնավորվածության վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահը խոսել է Զինված ուժերում կադրային ռեսուրսի օպտիմալացման, ռազմական արդյունաբերության զարգացման, ինչպես նաեւ արտաքին հետախուզական ծառայության գործունեության կարեւորության մասին:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:

Գալիք տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ են ունենում պատգամավորները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 14.11.2024

SHANTNEWS

Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները

21:52 14.11.2024

Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՈւԵՖԱ-ն որակազրկել է սկանդալային մրցավարին

21:44 14.11.2024

ՈւԵՖԱ-ն որակազրկել է սկանդալային մրցավարին

ՈւԵՖԱ-ն որակազրկել է բրիտանացի մրցավար Դեյվիդ Կուտին, սոցցանցերում հայտնում է լրագրող Ռոբ Հարիսը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ում տարածվել է սկանդալային տեսանյութ, որտեղ 42-ամյա մասնագետը վիրավորում է «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Ավելի վաղ համացանցում հայտնվել էր մի քանի տարվա վաղեմության տեսանյութ, որտեղ Կուտն ընկերոջ հետ «կեղտ» է անվանում մերսիսայդյան ակումբը, […] ...

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

21:36 14.11.2024

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

Ազգային ժողովը նոյեմբերի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» եւ կից օրինագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի ամբողջական կարգավորել իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք եւ գործուն մեխանիզմներ` նպաստելով վերոնշյալ ոլորտում լայն շրջանակի համագործակցության խորացմանն ու մեր երկրի` որպես հուսալի գործընկերոջ, […] ...

«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվել

21:28 14.11.2024

«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվել

Սրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ձեռնարկվել են հետևյալ քայլերը՝ Կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում։ Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում։ Բջջային […] ...

Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստ

21:20 14.11.2024

Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստ

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, […] ...

BACK_TO_TOP