Թայսոնը Փոլի դեմ մենամարտի համար 20 միլիոն դոլար կստանա, բլոգերը՝ կրկնակի շատ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+3.09 oC

Թայսոնը Փոլի դեմ մենամարտի համար 20 միլիոն դոլար կստանա, բլոգերը՝ կրկնակի շատ

11:07 13.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտի համար 20 միլիոն դոլար կստանա, հայտնում է Daily Loud-ը։

Հաղորդվում է, որ Փոլի հոնորարը կրկնակի շատ կլինի։ Մենամարտը կկայանա նոյեմբերի 15-ին։

58-ամյա Թայսոնը նախորդ պաշտոնական մենամարտն անցկացրել է 2005 թվականին։ Ամերիկացին պրոֆեսիոնալ ռինգում ունի 50 հաղթանակ և 6 պարտություն։ 27-ամյա Փոլը հաղթել է 10 մենամարտում, ունի մեկ պարտություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները

21:52 14.11.2024

Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

ՈւԵՖԱ-ն որակազրկել է սկանդալային մրցավարին

21:44 14.11.2024

ՈւԵՖԱ-ն որակազրկել է սկանդալային մրցավարին

ՈւԵՖԱ-ն որակազրկել է բրիտանացի մրցավար Դեյվիդ Կուտին, սոցցանցերում հայտնում է լրագրող Ռոբ Հարիսը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ում տարածվել է սկանդալային տեսանյութ, որտեղ 42-ամյա մասնագետը վիրավորում է «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Ավելի վաղ համացանցում հայտնվել էր մի քանի տարվա վաղեմության տեսանյութ, որտեղ Կուտն ընկերոջ հետ «կեղտ» է անվանում մերսիսայդյան ակումբը, […] ...

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

21:36 14.11.2024

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

Ազգային ժողովը նոյեմբերի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» եւ կից օրինագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի ամբողջական կարգավորել իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք եւ գործուն մեխանիզմներ` նպաստելով վերոնշյալ ոլորտում լայն շրջանակի համագործակցության խորացմանն ու մեր երկրի` որպես հուսալի գործընկերոջ, […] ...

«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվել

21:28 14.11.2024

«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվել

Սրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ձեռնարկվել են հետևյալ քայլերը՝ Կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում։ Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում։ Բջջային […] ...

Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստ

21:20 14.11.2024

Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստ

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, […] ...

Կեղծ մակնշումներով օղի և գինի. բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք

21:12 14.11.2024

Կեղծ մակնշումներով օղի և գինի. բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք

Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրու 32-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինություններում պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խցաններ, իրեղեն այլ ապացույցներ: 32-ամյա տղամարդն ընդունել է, […] ...

BACK_TO_TOP