09:35 13.11.2024
Նոյեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը` ԵՊՀ ռեկտոր, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ջորջթաունի համալսարանում, որտեղ կայացավ հանդիպում համալսարանի Բիզնեսի դպրոցի դեկան, դոկտոր Փոլ Ալմեյդայի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպմանը ներկա էին դեսպան Մակունցը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ինչպես նաև «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը։
Կողմերը մտքեր փոխանակեցին երկու համալսարանների միջև հնարավոր համագործակցության ոլորտների վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձ կատարվեց կոնկրետ համատեղ նախագծերի իրագործմանը, որոնք կարող են հիմք հանդիսանալ ԵՊՀ-ի և Ջորջթաունի Համալսարանի միջև ավելի խոր և երկարաժամկետ համագործակցության համար:
Հանդիպման մասնակիցները բարձր գնահատեցին Ջորջթաունի համալսարանի՝ Դիկրան Իզմիրլյանի անվան Գործարարության և գլոբալ հարցերի ծրագրի արդյունավետությունն արագ փոփոխվող համաշխարհային և գործարար միջավայրում ապագա առաջնորդներ կրթելու հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։
21:36 14.11.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր21:28 14.11.2024
«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում մի շարք քայլեր են ձեռնարկվելՍրտի հանկարծակի կանգ կարող է պատահել ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց ճիշտ գործիքների և գիտելիքների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ձեռնարկվել են հետևյալ քայլերը՝ Կրթական ծրագրերի միջոցով սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկվածության բարձրացում և կամավորների վերապատրաստում։ Երևանի փոքր կենտրոնում՝ հանրային վայրերում, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների (AED) տեղադրում։ Բջջային […] ...
21:20 14.11.2024
Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստԱշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, […] ...
21:12 14.11.2024
Կեղծ մակնշումներով օղի և գինի. բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպքՆոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրու 32-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինություններում պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խցաններ, իրեղեն այլ ապացույցներ: 32-ամյա տղամարդն ընդունել է, […] ...
21:04 14.11.2024
Նախաձեռնությամբ կսահմանվի լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբՆախաձեռնությամբ առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա սահմանելու հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող լրացուցիչ պահանջները: Առաջարկվում է նաեւ սահմանել մեկ այլ լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ անհրաժեշտության […] ...
20:56 14.11.2024
«Ռեալի» մարզաբազան կանվանակոչվի Պերեսի անվամբՄադրիդի «Ռեալի» մարզաբազան կանվանակոչվի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի անվամբ, հայտնում է As-ը։ Որոշումը կայացրել են ակումբի տնօրենների խորհրդի անդամները։ Իսպանական ակումբի պաշտոնական կայքում մարզաբազան դեռ կոչվում է «Սյուդադ «Ռեալ Մադրիդ»», սակայն Մադրիդի քաղաքային խորհրդի կայքում անվան դիմաց արդեն ավելացվել է Պերեսի անունը։ 77-ամյա Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թ. հունիսից։ Նա ակումբը ղեկավարել […] ...
20:48 14.11.2024
Իսրայելական ինքնաթիռները Շիյահ շրջանում հարձակվել են «Հըզբոլլահի» թիրախների վրաԻսրայելի օդուժի կործանիչները հարձակվել են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Շիյահ թաղամասում, որը համարվում է Բեյրութի ամենախիտ բնակեցվածներից մեկը։ Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, ավերվել են մի քանի տներ Մարոնա Միսկա փողոցում և Աբդել Քերիմ ալ-Խալիլ փողոցի շիական մզկիթի մոտ։ «Ընդհանուր առմամբ, կեսօրից հետո հինգ օդային հարձակում է իրականացվել Բեյրութում», – […] ...