08:06 13.11.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում
ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
21:20 14.11.2024
Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստԱշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, […] ...
21:04 14.11.2024
Նախաձեռնությամբ կսահմանվի լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբՆախաձեռնությամբ առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա սահմանելու հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող լրացուցիչ պահանջները: Առաջարկվում է նաեւ սահմանել մեկ այլ լիազորող նորմ` ստեղծելու հայաստանյան արագ արձագանքման բժշկական խումբ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ անհրաժեշտության […] ...
20:56 14.11.2024
«Ռեալի» մարզաբազան կանվանակոչվի Պերեսի անվամբՄադրիդի «Ռեալի» մարզաբազան կանվանակոչվի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի անվամբ, հայտնում է As-ը։ Որոշումը կայացրել են ակումբի տնօրենների խորհրդի անդամները։ Իսպանական ակումբի պաշտոնական կայքում մարզաբազան դեռ կոչվում է «Սյուդադ «Ռեալ Մադրիդ»», սակայն Մադրիդի քաղաքային խորհրդի կայքում անվան դիմաց արդեն ավելացվել է Պերեսի անունը։ 77-ամյա Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թ. հունիսից։ Նա ակումբը ղեկավարել […] ...
20:48 14.11.2024
Իսրայելական ինքնաթիռները Շիյահ շրջանում հարձակվել են «Հըզբոլլահի» թիրախների վրաԻսրայելի օդուժի կործանիչները հարձակվել են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Շիյահ թաղամասում, որը համարվում է Բեյրութի ամենախիտ բնակեցվածներից մեկը։ Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, ավերվել են մի քանի տներ Մարոնա Միսկա փողոցում և Աբդել Քերիմ ալ-Խալիլ փողոցի շիական մզկիթի մոտ։ «Ընդհանուր առմամբ, կեսօրից հետո հինգ օդային հարձակում է իրականացվել Բեյրութում», – […] ...
20:40 14.11.2024
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվելԼիտվայի կառավարությունը՝ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորությամբ, նախագահ Գիտանաս Նաուսեդայի առաջ հրաժարական է տվել։ Այս կարգը նախատեսված է օրենքով։ Նոյեմբերի 14-ին՝ հոկտեմբերին կայացած քվեարկության երկու փուլով նոր ընտրված հանրապետության Սեյմը (խորհրդարանը), սկսել է աշխատանքը։ Դրանից հետո նախարարների կաբինետը հրաժարական է տալիս, և երկրի ղեկավարը պետք է առաջիկա 15 օրվա ընթացքում պատգամավորների հաստատմանը ներկայացնի վարչապետի թեկնածու։ Նախագահի մամուլի […] ...
20:33 14.11.2024
Օրենքի նախագծով Կառավարությունը կսահմանի արդյունաբերական որսի չափաքանակները«Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է օրենքի դրույթներից մեկի կիրառման փուլում: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում: Ըստ այդմ՝ փոխնախարարի խոսքով տարեկան ծրագրի մշակումը մեր երկրի բյուջետային գործընթացի մասն է եւ սահմանված կարգով յուրաքանչյուր տարի գալիք տարվա տարեկան ծրագրի նախագիծը Կառավարության […] ...