Նեթանյահուն կարծում է, որ Իրանի համար տնտեսապես ձեռնտու չէ կրկին հարձակվել Իսրայելի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+5.09 oC

Նեթանյահուն կարծում է, որ Իրանի համար տնտեսապես ձեռնտու չէ կրկին հարձակվել Իսրայելի վրա

23:12 12.11.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ենթադրել է, որ Թեհրանի համար ձեռնտու չի լինի Իսրայելին հետագա հարվածներ հասցնելը, քանի որ դա թանկ կարժենա Իրանի տնտեսությունը։

«Իսրայելի վրա հերթական հարձակումը պարզապես կխաթարի իրանական տնտեսությունը, այն կխլի ավելի շատ միլիարդավոր դոլարներ»,-ասել է նա երեքշաբթի «X» սոցիալական ցանցում տեղադրված իրանցի քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում:

Վարչապետը պնդում է, որ Իրանի՝ հոկտեմբերին Իսրայելին հասցված հարվածները երկրին արժեցել են 2,3 միլիարդ դոլար, թեև Իսրայելին հասցված վնասը, նրա խոսքով, «չնչին է»:

Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին, ինչի հետևանքով իրանցի չորս զինվոր է զոհվել։ Սա պատասխան էր իրանական ուժերի կողմից այս աշնան սկզբին Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելուն:

Ավելի վաղ Իսրայելի հանրային հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը բարձրացրել է մարտունակությունը հակաօդային պաշտպանության համակարգերում և օդուժում՝ Իրանի կողմից հերթական հարձակման մտավախության պատճառով, որը կարող է լինել նոյեմբերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարար

19:43 14.11.2024

ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարար

Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ այս համաձայնագիրը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի դրույթների վրա, որով արդեն իսկ հնարավոր է դարձել մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ «Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես […] ...

Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել

19:35 14.11.2024

Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել

Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […] ...

Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքական

19:27 14.11.2024

Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքական

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի վերադանռա Բելգիայի ազգային հավաքական։ The Athletic-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Վիլեմսը Մադրիդում հանդիպել է Կուրտուայի հետ և փորձել համոզել նրան վերադառնալ հավաքական, սակայն 32-ամյա դարպասապահը չի փոխել իր որոշումը։ Կուրտուան հայտնել է, որ քանի դեռ հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն, նա չի վերադառնալու ազգային […] ...

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլի

19:19 14.11.2024

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլի

Իրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի շահերից: Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել հակամարտության […] ...

Հայաստանի կառավարությունը առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգմա սկզբունքով. Սրբուհի Գալյանը մասնակցել է Միջազգային բարձրաստիճան համաժողովին

19:10 14.11.2024

Հայաստանի կառավարությունը առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգմա սկզբունքով. Սրբուհի Գալյանը մասնակցել է Միջազգային բարձրաստիճան համաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովում: Նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի որոշումները չհարգելն ու չկատարելը պետության իրավական հիմքերը խարխլելուն ուղղված ճանապարհ են, որն ընդունելի չէ Հայաստանի կառավարության համար: Սրբուհի Գալյանը նշել է՝ գործադիր իշխանությունն առաջնորդվում է Սահմանադրական դատարանի որոշումների հարգման սկզբունքով և այդ […] ...

Ալկարասը կարևոր հաղթանակ է տարել ամփոփիչ մրցաշարում

19:02 14.11.2024

Ալկարասը կարևոր հաղթանակ է տարել ամփոփիչ մրցաշարում

Թուրինում ընթացող թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարում կայացել է երկրորդ տուրի Կառլոս Ալկարաս – Անդրեյ Ռուբլյով հանդիպումը: Իսպանացին առավելության է հասել 6-3, 7-6 հաշվով: Հաղթանակն աշխարհի երրորդ ռակետին թույլ է տվել լավ շանսեր պահպանել փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Ալկարասը ունի 1 հաղթանակ ու 1 ոչ-ոքի: Ռուբլյովը երկու խաղերն էլ պարտվել է 0-2 հաշվով և գրեթե կորցրել […] ...

BACK_TO_TOP