Փորձագետները կարող են 2024 թվականը ճանաչել եղանակի դիտարկումների պատմության մեջ որպես ամենատաք տարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+5.09 oC

Փորձագետները կարող են 2024 թվականը ճանաչել եղանակի դիտարկումների պատմության մեջ որպես ամենատաք տարին

22:40 12.11.2024

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հայտնել է, որ 2024 թվականը, ամենայն հավանականությամբ, օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենատաք տարին է, հայտնում է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը։

«WMO-ից ստացված հաղորդագրությունը հաստատում է՝ բոլոր փորձագետների հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարին կլինի ամենաջերմը դիտարկումների ողջ պատմության մեջ»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ WMO-ը նաև նշում է ծովի մակարդակի բարձրացման արագացում։

«2014-ից 2023 թվականների ընթացքում համաշխարհային ջրերի միջին մակարդակը տարեկան ավելացել է 4,8 սմ-ով, իսկ սա 1993-ից 2002 թվականներին գրանցածից 2 անգամ ավելի է»,- հավելել է Վիլֆանդը:

Սառցադաշտերի կորուստը նույնպես ավելանում է։

«Հիմքերի հիմքում ընկած են մայրցամաքային սառցադաշտերը։ Գետերի կեսից ավելին սնվում է սառցադաշտերից։ Այսպիսով, 2023 թվականին սառցադաշտերը կորցրել են սառույցի ռեկորդային քանակություն, ինչը մոտավորապես 5 անգամ գերազանցում է Մեռյալ ծովի ջրի ծավալը։ Սա ամենամեծ կորուստն է այն բանից հետո, երբ 1953 թվականին սկսվեցին չափումները»,- ընդգծել է Վիլֆանդը։

Սառցադաշտերի խնդիրը հատկապես ազդում է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի վրա, օրինակ՝ Շվեյցարիայում 2021- 2023 թվականներին սառցադաշտերը կորցրել են իրենց մնացած ծավալի մոտ 10%-ը։

Բացի այդ, ըստ WMO-ի, 2023 թվականին օվկիանոսների ջերմության պարունակությունը ռեկորդային բարձր է եղել:

«Եվ, ըստ նախնական տվյալների, 2024 թվականին այդ տեմպերը կմնան համադրելի մակարդակի վրա։ Այսինքն՝ օվկիանոսի ջերմաստիճանը ռեկորդային բարձր կլինի, քանի որ եթե օդն ավելի իներցիոն է, ապա oվկիանոսը շատ երկար ժամանակ ջերմություն է պահպանում»,- ավելացրել է Վիլֆանդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ

20:08 14.11.2024

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ […] ...

SHANTNEWS

20:00 14.11.2024

SHANTNEWS

Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան. Դեշամը` Մբապեին հավաքական չհրավիրելու մասին

19:52 14.11.2024

Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան. Դեշամը` Մբապեին հավաքական չհրավիրելու մասին

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների հայտացուցակից Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մաբեպին դուրս թողնելու մասին։ «Ինչո՞ւ է Մբապեն բացակայում։ Ես արդեն ինչ պետք է ասել եմ այդ մասին։ Այստեղ են 23 ֆուտբոլիստներ և վերջ։ Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան»,- Դեշամի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո […] ...

ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարար

19:43 14.11.2024

ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարար

Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ այս համաձայնագիրը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի դրույթների վրա, որով արդեն իսկ հնարավոր է դարձել մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ «Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես […] ...

Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել

19:35 14.11.2024

Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել

Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […] ...

Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքական

19:27 14.11.2024

Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքական

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի վերադանռա Բելգիայի ազգային հավաքական։ The Athletic-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Վիլեմսը Մադրիդում հանդիպել է Կուրտուայի հետ և փորձել համոզել նրան վերադառնալ հավաքական, սակայն 32-ամյա դարպասապահը չի փոխել իր որոշումը։ Կուրտուան հայտնել է, որ քանի դեռ հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն, նա չի վերադառնալու ազգային […] ...

BACK_TO_TOP