Թրամփը կարող է կանխել TikTok-ի արգելափակումն ԱՄՆ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+5.09 oC

Թրամփը կարող է կանխել TikTok-ի արգելափակումն ԱՄՆ-ում

21:50 12.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփը կարող է կանխել երկրում TikTok սոցիալական ցանցի արգելափակման ծրագրերը, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին։

Ակնկալվում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ տարի կփորձի դադարեցնել TikTok-ի հնարավոր արգելքը ԱՄՆ-ում այն ​​բանից հետո, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է հաղթելու դեպքում փրկել սոցիալական ցանցի հայտնի հավելվածը»,- ասվում է հոդվածում։

Պարբերականն ընդգծում է, որ չնայած Թրամփի՝ TikTok-ի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունների բացակայությանը, նրա որոշ կողմնակիցներ ակնկալում են, որ նա կմիջամտի արգելափակման գործընթացին։

Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր օրենք, որը կարգադրում էր սոցցանցը փոխանցել ամերիկյան ընկերության տնօրինությանը՝ ԱՄՆ-ում աշխատանքի արգելման սպառնալիքով։ Նոր օրենքի համաձայն՝ գործարքը պետք է ավարտվի մինչև հաջորդ տարվա հունվարի 19-ը։

TikTok-ը կարճ տեսանյութեր ստեղծելու և դիտելու հավելված է, որը պատկանում է չինական ByteDance ընկերությանը։ Այն թողարկվել է 2018 թվականին։

Սոցիալական ցանցը գտնվում է ԱՄՆ իշխանությունների ուշադրության տակ, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ Չինաստանի կառավարությունը կարող է նրանից պահանջել օգտատերերի տվյալները կամ օգտագործել հավելվածը քարոզչություն տարածելու համար: TikTok-ը բազմիցս չի հերքել է այդ մտահոգությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 14.11.2024

SHANTNEWS

Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան. Դեշամը` Մբապեին հավաքական չհրավիրելու մասին

19:52 14.11.2024

Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան. Դեշամը` Մբապեին հավաքական չհրավիրելու մասին

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների հայտացուցակից Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մաբեպին դուրս թողնելու մասին։ «Ինչո՞ւ է Մբապեն բացակայում։ Ես արդեն ինչ պետք է ասել եմ այդ մասին։ Այստեղ են 23 ֆուտբոլիստներ և վերջ։ Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան»,- Դեշամի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո […] ...

ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարար

19:43 14.11.2024

ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարար

Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ այս համաձայնագիրը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի դրույթների վրա, որով արդեն իսկ հնարավոր է դարձել մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ «Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես […] ...

Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել

19:35 14.11.2024

Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել

Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […] ...

Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքական

19:27 14.11.2024

Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքական

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի վերադանռա Բելգիայի ազգային հավաքական։ The Athletic-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Վիլեմսը Մադրիդում հանդիպել է Կուրտուայի հետ և փորձել համոզել նրան վերադառնալ հավաքական, սակայն 32-ամյա դարպասապահը չի փոխել իր որոշումը։ Կուրտուան հայտնել է, որ քանի դեռ հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն, նա չի վերադառնալու ազգային […] ...

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլի

19:19 14.11.2024

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլի

Իրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի շահերից: Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել հակամարտության […] ...

BACK_TO_TOP