20:45 12.11.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
«Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է ՎԶԵԲ տնօրենին նշանակման կապակցությամբ և ներկայացրել Կառավարության գերակայությունները և բարեփոխումների օրակարգը: Փոխվարչապետը կարևորել է Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը, հատկապես ընդգծելով մասնավոր հատվածի մրցունակության աճը խթանող միջոցառումների կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել ենՀայաստանում կապիտալ շուկայի զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին և դրանցում Հայաստանի մասնակցության կարևորությանը: Այս համատեքստում շեշտվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարևորությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ՎԶԵԲ Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագծի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
19:52 14.11.2024
Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան. Դեշամը` Մբապեին հավաքական չհրավիրելու մասինՖրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների հայտացուցակից Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մաբեպին դուրս թողնելու մասին։ «Ինչո՞ւ է Մբապեն բացակայում։ Ես արդեն ինչ պետք է ասել եմ այդ մասին։ Այստեղ են 23 ֆուտբոլիստներ և վերջ։ Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան»,- Դեշամի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո […] ...
19:43 14.11.2024
ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ այս համաձայնագիրը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի դրույթների վրա, որով արդեն իսկ հնարավոր է դարձել մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ «Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես […] ...
19:35 14.11.2024
Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծելԻրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […] ...
19:27 14.11.2024
Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքականՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի վերադանռա Բելգիայի ազգային հավաքական։ The Athletic-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Վիլեմսը Մադրիդում հանդիպել է Կուրտուայի հետ և փորձել համոզել նրան վերադառնալ հավաքական, սակայն 32-ամյա դարպասապահը չի փոխել իր որոշումը։ Կուրտուան հայտնել է, որ քանի դեռ հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն, նա չի վերադառնալու ազգային […] ...
19:19 14.11.2024
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլիԻրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի շահերից: Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել հակամարտության […] ...