21:24 12.11.2024
Այսօր մոլորակի կլիմայի փոփոխության խնդրին նվիրված COP29 համաշխարհային կոնֆերանսի երկրորդ օրն է: Բաքվում իր աշխատանքը շարունակող ֆուրումին բարձրաստիճան հյուրերի հետ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպումներ է ունենում:
Հայաստանի մասնակցության վերաբերյալ տարբեր հայտարարություններ են հնչել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Այս թեման ի սկզբանե շահարկում էր Ադրբեջանը, օրինակ՝ դեռ ամիսներ առաջ, COP29-ի գործադիր տնօրեն Էլուր Սուլթանովը, ով Ադրբեջանի բարձրաստիճան պետական այր է, հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին COP29-ին հրավիրելը Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում է, այն դեպքում, երբ այս միջոցառումը ՄԱԿ-ի միջոցառումն է և Ադրբեջանն էլ, ընդամենը, այդ միջոցառման վայրն է: Ադրբեջանը պարտավոր էր ուղղել հրավեր բոլորին, ինչը և արել է: Այսինքն՝ այս հարցում ևս Ադրբեջանի իշխանությունները փորձում էին օգտագործել իրենց այդ կարգավիճակը:
Հայաստանի մասնակցության թեմային այսօր անդրադարձել են Ադրբեջանի մի շարք գործիչներ, մասնավորապես ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ բառացիորեն հետևյալն է ասել.
«Չնայած Հայաստանը գրանցել է իր մի քանի ներկայացուցչի, մենք նրանց մասնակցության ականատեսը չենք, կարծում եմ նրանց համար դա բաց թողնված հնարավորություն է»:
Այսինքն՝ խոսում է Հայաստանի չմասնակցելու մասին որպես արդեն կայացած փաստ:
Նույն հարցին անդրադարձել է նաև նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևը: Նա նույնպես հայտարարել է, որ Հայաստանը չի ուղարկել Ադրբեջան իր պատվիրակներին, մեջբերեմ նրա խոսքերը.
«Հայաստանը և այդ երկրի հետ կապված ուժերը փոխարենը մասնակցեն այդ բանակցություններին, ընտրել են հակաադրբեջանական քարոզչության ուղին»:
Նշեմ, որ Հայաստանը ո՛չ բոյկոտի մասին է հայտարարել, ո՛չ էլ, ընդհանրապես, հայտարարել է, որ չի մասնակցելու COP29-ին»:
Իսկ Ալիևը իր ելույթում Հայաստանի մասնակցության հարցին անդրադարձե՞լ է: Կժամանե՞ն արդյոք օտարերկրացի բոլոր այն հյուրերը, որոնք հաստատել էին իրենց մասնակցությունը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում։
19:52 14.11.2024
Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան. Դեշամը` Մբապեին հավաքական չհրավիրելու մասինՖրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների հայտացուցակից Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մաբեպին դուրս թողնելու մասին։ «Ինչո՞ւ է Մբապեն բացակայում։ Ես արդեն ինչ պետք է ասել եմ այդ մասին։ Այստեղ են 23 ֆուտբոլիստներ և վերջ։ Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան»,- Դեշամի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո […] ...
19:43 14.11.2024
ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ այս համաձայնագիրը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի դրույթների վրա, որով արդեն իսկ հնարավոր է դարձել մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ «Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես […] ...
19:35 14.11.2024
Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծելԻրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […] ...
19:27 14.11.2024
Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքականՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի վերադանռա Բելգիայի ազգային հավաքական։ The Athletic-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Վիլեմսը Մադրիդում հանդիպել է Կուրտուայի հետ և փորձել համոզել նրան վերադառնալ հավաքական, սակայն 32-ամյա դարպասապահը չի փոխել իր որոշումը։ Կուրտուան հայտնել է, որ քանի դեռ հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն, նա չի վերադառնալու ազգային […] ...
19:19 14.11.2024
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլիԻրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի շահերից: Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել հակամարտության […] ...