19:35 12.11.2024
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն օգնում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին թեկնածուներ ընտրել իր ապագա վարչակազմում պաշտոնների համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Դրա տեղեկություններով՝ ինչպես նշել են հանրապետական խորհրդականները, Մասկի որոշ գաղափարներ նոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ անիրագործելի են, սակայն մյուսները «անպայման կփորձարկվեն»։
Հրատարակության աղբյուրը պարզաբանել է, որ Թրամփն իր թիմ է գրավում «լավագույն մարդկանց, ովքեր կարող են արտահայտել իրենց գաղափարները՝ անկախ իրենց դիրքից»։
Նոյեմբերի 5-ի ընտրություններում Թրամփը հաղթել է դեմոկրատների ներկայացուցիչ Քամալա Հարիսին։ Բացի այդ, հանրապետականներին հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել ԱՄՆ Սենատը։
20:08 14.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետՊաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ […] ...
19:52 14.11.2024
Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան. Դեշամը` Մբապեին հավաքական չհրավիրելու մասինՖրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների հայտացուցակից Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մաբեպին դուրս թողնելու մասին։ «Ինչո՞ւ է Մբապեն բացակայում։ Ես արդեն ինչ պետք է ասել եմ այդ մասին։ Այստեղ են 23 ֆուտբոլիստներ և վերջ։ Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան»,- Դեշամի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո […] ...
19:43 14.11.2024
ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ այս համաձայնագիրը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի դրույթների վրա, որով արդեն իսկ հնարավոր է դարձել մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ «Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես […] ...
19:35 14.11.2024
Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծելԻրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […] ...
19:27 14.11.2024
Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքականՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի վերադանռա Բելգիայի ազգային հավաքական։ The Athletic-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Վիլեմսը Մադրիդում հանդիպել է Կուրտուայի հետ և փորձել համոզել նրան վերադառնալ հավաքական, սակայն 32-ամյա դարպասապահը չի փոխել իր որոշումը։ Կուրտուան հայտնել է, որ քանի դեռ հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն, նա չի վերադառնալու ազգային […] ...