15:48 12.11.2024
Իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անընդունելի է համարում ԵՄ որոշ պատգամավորների ելույթը Թբիլիսիում կայացած հանրահավաքում։
Նախորդ գիշեր՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, ամբիոն էին դուրս եկել Թբիլիսի ժամանած պատգամավորներ Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից և Էստոնիայից։ Օրենսդիրներն աջակցություն են հայտնել իշխող կուսակցության դեմ բողոքողներին և կոչ են արել շարունակել պայքարը Եվրամիությանը երկրի ինտեգրման համար:
«Նրանք (ԵՄ երկրների պատգամավորները) հայրենիք չունեցող մարդիկ են, մենք էլ ունենք մարդիկ, ում համար Վրաստանը պարզապես տարածք է, սակայն մեր երկրում մեծամասնություն են կազմում են այն մարդիկ, որոնց համար Վրաստանը հայրենիք է, որտեղ նրանք ծնվել, մեծացել են, սիրում են այս երկիրը և համապատասխան որոշում են կայացրել ընտրություններում»,- վրացի լրագրողներին ասել է Կալաձեն։
Նա նաեւ հանրահավաքում պատգամավորների ելույթն անվանել է թշնամական, ոչ թե բարեկամական.
«Այն, ինչ մենք տեսանք երեկ, անընդունելի է: Սա ոչ թե բարեկամություն է, այլ թշնամություն, սա ուղղակի կոչ է առճակատման, երկրի ներսում մարդկանց պառակտման: Մենք սա լսում ենք վերջին տարիներին, տեսնում ենք ֆինանսավորման կոնկրետ աղբյուրներ, սպառնալիք երկրի համար»:
19:43 14.11.2024
ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ այս համաձայնագիրը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի դրույթների վրա, որով արդեն իսկ հնարավոր է դարձել մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ «Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես […] ...
19:35 14.11.2024
Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծելԻրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […] ...
19:27 14.11.2024
Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքականՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի վերադանռա Բելգիայի ազգային հավաքական։ The Athletic-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Վիլեմսը Մադրիդում հանդիպել է Կուրտուայի հետ և փորձել համոզել նրան վերադառնալ հավաքական, սակայն 32-ամյա դարպասապահը չի փոխել իր որոշումը։ Կուրտուան հայտնել է, որ քանի դեռ հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն, նա չի վերադառնալու ազգային […] ...
19:19 14.11.2024
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլիԻրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի շահերից: Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել հակամարտության […] ...
19:10 14.11.2024
Հայաստանի կառավարությունը առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգմա սկզբունքով. Սրբուհի Գալյանը մասնակցել է Միջազգային բարձրաստիճան համաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովում: Նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի որոշումները չհարգելն ու չկատարելը պետության իրավական հիմքերը խարխլելուն ուղղված ճանապարհ են, որն ընդունելի չէ Հայաստանի կառավարության համար: Սրբուհի Գալյանը նշել է՝ գործադիր իշխանությունն առաջնորդվում է Սահմանադրական դատարանի որոշումների հարգման սկզբունքով և այդ […] ...
19:02 14.11.2024
Ալկարասը կարևոր հաղթանակ է տարել ամփոփիչ մրցաշարումԹուրինում ընթացող թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարում կայացել է երկրորդ տուրի Կառլոս Ալկարաս – Անդրեյ Ռուբլյով հանդիպումը: Իսպանացին առավելության է հասել 6-3, 7-6 հաշվով: Հաղթանակն աշխարհի երրորդ ռակետին թույլ է տվել լավ շանսեր պահպանել փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Ալկարասը ունի 1 հաղթանակ ու 1 ոչ-ոքի: Ռուբլյովը երկու խաղերն էլ պարտվել է 0-2 հաշվով և գրեթե կորցրել […] ...