7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են վոլեյբոլի մրցումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+6.09 oC

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են վոլեյբոլի մրցումները

14:53 12.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում ավարտվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:

Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Շամբի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի Բջնիի միջնակարգ դպրոցի թիմը: 4-րդ տեղը զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի Դ․ Դեմիրճյանի անվան թիվ 1 միջ․ դպրոցի թիմը, իսկ 5-րդ տեղը՝ ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոցի թիմը:

Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը, 4-րդ տեղը զբաղեցրել է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 5-րդ տեղը գրավել է Լոռու մարզի Վանաձորի N 11 ավագ դպրոցի թիմը:

1-ից 3-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հավաստագրերով և գավաթներով, մարզիկները՝ հավաստագրերով և մեդալներով:

Պարգևատրումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիաի գլխավոր քարտուղար, մրցումների գլխավոր մրցավար Կարեն Ասմարյանը և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել

19:35 14.11.2024

Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել

Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […] ...

Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքական

19:27 14.11.2024

Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքական

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի վերադանռա Բելգիայի ազգային հավաքական։ The Athletic-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Վիլեմսը Մադրիդում հանդիպել է Կուրտուայի հետ և փորձել համոզել նրան վերադառնալ հավաքական, սակայն 32-ամյա դարպասապահը չի փոխել իր որոշումը։ Կուրտուան հայտնել է, որ քանի դեռ հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն, նա չի վերադառնալու ազգային […] ...

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլի

19:19 14.11.2024

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլի

Իրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի շահերից: Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել հակամարտության […] ...

Հայաստանի կառավարությունը առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգմա սկզբունքով. Սրբուհի Գալյանը մասնակցել է Միջազգային բարձրաստիճան համաժողովին

19:10 14.11.2024

Հայաստանի կառավարությունը առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգմա սկզբունքով. Սրբուհի Գալյանը մասնակցել է Միջազգային բարձրաստիճան համաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովում: Նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի որոշումները չհարգելն ու չկատարելը պետության իրավական հիմքերը խարխլելուն ուղղված ճանապարհ են, որն ընդունելի չէ Հայաստանի կառավարության համար: Սրբուհի Գալյանը նշել է՝ գործադիր իշխանությունն առաջնորդվում է Սահմանադրական դատարանի որոշումների հարգման սկզբունքով և այդ […] ...

Ալկարասը կարևոր հաղթանակ է տարել ամփոփիչ մրցաշարում

19:02 14.11.2024

Ալկարասը կարևոր հաղթանակ է տարել ամփոփիչ մրցաշարում

Թուրինում ընթացող թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարում կայացել է երկրորդ տուրի Կառլոս Ալկարաս – Անդրեյ Ռուբլյով հանդիպումը: Իսպանացին առավելության է հասել 6-3, 7-6 հաշվով: Հաղթանակն աշխարհի երրորդ ռակետին թույլ է տվել լավ շանսեր պահպանել փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Ալկարասը ունի 1 հաղթանակ ու 1 ոչ-ոքի: Ռուբլյովը երկու խաղերն էլ պարտվել է 0-2 հաշվով և գրեթե կորցրել […] ...

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովին

18:54 14.11.2024

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովին

Նոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ: Համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին […] ...

BACK_TO_TOP