13:53 12.11.2024
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 11-ին, ժամը 13.20-ին, Հալաբյան փողոցում, գողություն կատարելու, ինչպես նաև ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել երեք երևանցու` մեկի վարած «Օպելով» հանդերձ: 37-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ: Մեքենայի սրահում նկատելի էր թղթե տոպրակ` լցված տարատեսակ մեքենաների կողային հայելիներով, որոնք, ըստ նախնական տեղեկության, գողացվել էին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված տրանսպորտային միջոցներից:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
19:35 14.11.2024
Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծելԻրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […] ...
19:27 14.11.2024
Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքականՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի վերադանռա Բելգիայի ազգային հավաքական։ The Athletic-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Վիլեմսը Մադրիդում հանդիպել է Կուրտուայի հետ և փորձել համոզել նրան վերադառնալ հավաքական, սակայն 32-ամյա դարպասապահը չի փոխել իր որոշումը։ Կուրտուան հայտնել է, որ քանի դեռ հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն, նա չի վերադառնալու ազգային […] ...
19:19 14.11.2024
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլիԻրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի շահերից: Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել հակամարտության […] ...
19:10 14.11.2024
Հայաստանի կառավարությունը առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգմա սկզբունքով. Սրբուհի Գալյանը մասնակցել է Միջազգային բարձրաստիճան համաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովում: Նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի որոշումները չհարգելն ու չկատարելը պետության իրավական հիմքերը խարխլելուն ուղղված ճանապարհ են, որն ընդունելի չէ Հայաստանի կառավարության համար: Սրբուհի Գալյանը նշել է՝ գործադիր իշխանությունն առաջնորդվում է Սահմանադրական դատարանի որոշումների հարգման սկզբունքով և այդ […] ...
19:02 14.11.2024
Ալկարասը կարևոր հաղթանակ է տարել ամփոփիչ մրցաշարումԹուրինում ընթացող թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարում կայացել է երկրորդ տուրի Կառլոս Ալկարաս – Անդրեյ Ռուբլյով հանդիպումը: Իսպանացին առավելության է հասել 6-3, 7-6 հաշվով: Հաղթանակն աշխարհի երրորդ ռակետին թույլ է տվել լավ շանսեր պահպանել փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Ալկարասը ունի 1 հաղթանակ ու 1 ոչ-ոքի: Ռուբլյովը երկու խաղերն էլ պարտվել է 0-2 հաշվով և գրեթե կորցրել […] ...
18:54 14.11.2024
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովինՆոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ: Համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին […] ...