13:30 12.11.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 15, թմրանյութի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և փաստաթղթեր կեղծելու՝ 6-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 5, հոգեկան ներգործության ու թմրանյութի իրացման՝ 4, ծառերը-թփերը ապօրինի հատելու՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, հողը փչացնելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար․ 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
20:16 14.11.2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավորը20:08 14.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետՊաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ […] ...
19:52 14.11.2024
Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան. Դեշամը` Մբապեին հավաքական չհրավիրելու մասինՖրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների հայտացուցակից Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մաբեպին դուրս թողնելու մասին։ «Ինչո՞ւ է Մբապեն բացակայում։ Ես արդեն ինչ պետք է ասել եմ այդ մասին։ Այստեղ են 23 ֆուտբոլիստներ և վերջ։ Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան»,- Դեշամի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո […] ...
19:43 14.11.2024
ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ այս համաձայնագիրը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի դրույթների վրա, որով արդեն իսկ հնարավոր է դարձել մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ «Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես […] ...
19:35 14.11.2024
Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծելԻրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […] ...
19:27 14.11.2024
Տիբո Կուրտուան չի վերադառնա Բելգիայի ազգային հավաքականՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի վերադանռա Բելգիայի ազգային հավաքական։ The Athletic-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Վիլեմսը Մադրիդում հանդիպել է Կուրտուայի հետ և փորձել համոզել նրան վերադառնալ հավաքական, սակայն 32-ամյա դարպասապահը չի փոխել իր որոշումը։ Կուրտուան հայտնել է, որ քանի դեռ հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն, նա չի վերադառնալու ազգային […] ...