2025 թ. բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է` երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով. ՀՀ ֆինանսների նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+10.09 oC

2025 թ. բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է` երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով. ՀՀ ֆինանսների նախարար

12:15 12.11.2024

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը:

Աշխատանքը մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմամբ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը, խոսել բյուջետային փաստաթղթի հիմքում դրված նպատակների ու առանձին ծրագրերի գծով անելիքների մասին: Նախարարը մանրամասնել է նաեւ համայնքային բյուջետավորման առանձնահատկությունները, հարկման համակարգերի արդյունավետության ապահովմանն ուղղված քայլերը, արտագաղթին նպաստող գործոնները:

«2025 թվականի բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է` երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով, ունենա զարգանալու եւ իր ջանքերն արժեւորված տեսնելու հնարավորություն: Այս բյուջեն Հայաստանի ապագայի տեսլականի եւս մեկ էական քայլ է, որով ամրապնդում ենք մեր երկրի դիմակայունությունը, խթանում տնտեսական ներուժը եւ ապահովում հարկաբյուջետային կայունությունը` ի նպաստ մեր երկրի բարօրության, ի նպաստ մեր քաղաքացիների բարեկեցության: Այս իմաստով բյուջեն կատարյալ հավասարակշռության անվերջ ձգտում է, որի հիմքում հասարակության շահն է` համապատասխանեցված սոցիալական յուրաքանչյուր խմբի եզակի կարիքներին: Այն ընդգրկում է հանրության տարբեր շերտերի պահանջները` կրթության հասանելիության ապահովում, առողջապահության բարելավում, սոցիալական ապահովության ամրապնդում եւ այլ առաջնահերթություններ: Անկասկած, մեր նպատակը մեկն է` երկրի կայուն զարգացումը»,- վստահեցրել է ՀՀ ֆինանսների նախարարը: Նրա խոսքով վերջին 4 տարիների ընթացքում Կառավարությունը, դրսեւորելով հետեւողականություն եւ հաշվետվողական լուրջ մոտեցում, ներդրել է անհրաժեշտ ջանքերը` 2021-2026 թվականների Կառավարության ծրագրով նախատեսված արդյունքներին հասնելու համար:

Նշվել է, որ գալիք տարվա համար կա հստակ ձեւակերպված խնդիր` պետք է կոնսոլիդացնել ուժերը եւ ապահովել Կառավարության ծրագրի էական առաջընթաց` խնայելով հնարավորության սահմաններում եւ ֆինանսավորելու այն ծրագրերը, որոնք միտված են երկարաժամկետ հեռանկարով երաշխավորելու ՀՀ անվտանգությունը, քաղաքացիների կենսամակարդակը, ինչպես նաեւ նպաստելու տնտեսության ներուժի ընդլայնմանը:

«Ինչո՞ւ ենք առաջնային համարում երկրի դիմադրողականության բարձրացումը: Տնտեսությունը ոչ թե հետ է ընթանում, այլ հենվելով առկա ներուժի վրա` տեղափոխվում է զարգացման նոր մակարդակ եւ ամուր հիմքեր ստեղծում մեր երկրի կայուն առաջընթացի համար: Սա պատմական հնարավորություն է, որը չի դիտվել համաշխարհային ճգնաժամից ի վեր: Այս իմաստով մենք պարտավոր ենք պահպանել եւ ստեղծել բարենպաստ միջավայր այդ ներուժի հետագա բարելավման համար»,- ընդգծել է Վահե Հովհաննիսյանն ու խոսել երկրի բյուջեի ձեւավորման առանձնահատկությունների մասին: Այն ձեւավորվում է Հայաստանի շուրջ 750,000 քաղաքացիների ու օտարազգիների, ինչպես նաեւ շուրջ 13,000 տնտեսավարողների վճարած հարկերի շնորհիվ:

Նախարարի համոզմամբ չնայած դժվարին մարտահրավերներին եւ վերջին տարիների բարձր աճերից հետո տնտեսական ակտիվության տեմպերի բնականոն նորմալացմանը` Հայաստանի տնտեսությունը դրսեւորել է բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում` շնորհիվ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից խելամտորեն մշակված եւ արդյունավետորեն իրականացված մակրոտնտեսական քաղաքականությունների: Նա հավելել է, որ այդ քաղաքականությունների շնորհիվ տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ: «Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6,5 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հուլիսին` 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Այս պայմաններում 2024 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է 5,8 տոկոս, իսկ 2025 թվականին` 5,6 տոկոս»,- փաստել է Վահե Հովհաննիսյանը եւ խոսել նաեւ բազմաթիվ չլուծված խնդիրների մասին: Նախարարը վստահեցրել է, որ կառավարող ուժը տեղյակ է խնդիրների մասին ու ջանքի չի խնայում դրանց լուծման հարցում:

«Ամփոփելով ելույթս ուզում եմ ընդգծել մեր հանձնառությունը, այն է` առաջնորդել պատասխանատվությամբ, ծախսել խոհեմությամբ եւ յուրաքանչյուր որոշման հիմքում դնել իրական Հայաստանի քաղաքացիների շահերը»,- նշել է նախարարը:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են աշխատատեղերի կրճատմանը, համայնքներին տրամադրվող սուբվենցիաների կրճատման նպատակահարմարությանը, ընդունվող որոշումների իրավական կանխատեսելիության ապահովման կարեւորությանը, գրադարանների եւ թանգարանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, ԼՂ-ից տեղահանված ուսանողների կրթավճարի հատուցմանը եւ այլ խնդիրների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն կոչ է անում շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային ձմռանն ընդառաջ

18:09 14.11.2024

Ռյուտեն կոչ է անում շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային ձմռանն ընդառաջ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել ձմռանն ընդառաջ շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային»։ Այս մասին նա հայտարարել է Ադաժի ռազմաբազայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ՆԱՏՕ-ն իր բազմազգ բրիգադը տեղակայել է կանադական հրամանատարության ներքո՝ Ռուսաստանին դիմակայելու համար։ «Ուկրաինան շտապ օգնության կարիք ունի»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը «կոչնչացնի […] ...

SHANTNEWS

18:00 14.11.2024

SHANTNEWS

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

17:55 14.11.2024

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սերոբ Սարգսյանի դիմումը՝ Սերոբ Սմբաթի Սարգսյանին 2024 թվականի նոյեմբերի 13-ից նշանակել Երևանի Աջափնյակ […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

17:51 14.11.2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են […] ...

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն

17:47 14.11.2024

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Խորվաթիայում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մրցաշարում: Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 0-4 հաշվով պարտվել են Խորվաթիայի Մ19 հավաքականին։ Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով․ 1. Հայկ Ղազարյան, 2. Ալյոշա Խաչատրյան, 3.Արթուր Միխայելյան, 5. Պետիկ Մանուկյան (ա), 7. Դավիթ Հարությունյան, (19. Սուրեն Կիրակոսյան, 87’), […] ...

Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարար

17:43 14.11.2024

Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Իրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանը, բայց համաձայն չէ բանակցել ճնշման ու ահաբեկման ներքո. «Այսօր ես կարևոր և անկեղծ զրույց ունեցա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ։ Որպես Միջուկային […] ...

BACK_TO_TOP