11:54 12.11.2024
Հնդկաստանի պաշտպանական տիեզերական գործակալությունն անցկացնում է իր առաջին վարժանքները՝ փորձելու, թե ինչպես դիմակայել տիեզերքում աճող սպառնալիքներին: Այս մասին հայտնում է հարավասիական հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Առաջին վարժանքները կծառայեն տիեզերքում ազգային ռազմավարական նպատակների անվտանգության ապահովմանը և Հնդկաստանի տիեզերական հնարավորությունների ինտեգրմանը երկրի զինված ուժերի երեք ճյուղերի ռազմական գործողություններին», – ասվում է պաշտպանական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Վարժանքները կրում են Antariksha Abhyas 2024 անունը։
«Տիեզերքը Հնդկաստանի պաշտպանության և անվտանգության կարևոր գործոնն է: Հնդկաստանը լավ պատրաստված է դիմակայելու տիեզերքից եկող սպառնալիքներին ու մարտահրավերներին», – ասել է Հնդկաստանի զինված ուժերի գեներալ Անիլ Չաուհանը։
18:26 14.11.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են․ այս անգամ Արագածոտնի մարզումՇարունակվում են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը։ Այս անգամ ՆԳՆ ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի մասնագետները մայրաքաղաքից ուղևորվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ համայնքներ։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել սպասարկվելու տեղում՝ նաև ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները։ Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Լոռի, Կոտայք. այս մարզերում արդեն եղել է շրջիկ ծառայությունը՝ օգնելով քաղաքացիներին […] ...
18:18 14.11.2024
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի շրջանակներում առաջին անգամ անցկացվում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, նոյեմբերի 14-ին, ներկա է գտնվել Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի շրջանակներում առաջին անգամ անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի բացման արարողությանը: Նախարարի տեղակալը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշել է, որ շատ ոգևորիչ է նմանատիպ միջոցառման անցկացումը Հայաստանում: Կարևորելով միջազգային ֆորումի առաջին անգամ Հայաստանում անցկացվելու փաստը՝ շեշտել է, որ համախմբելով տարբեր ազգերի […] ...
18:09 14.11.2024
Ռյուտեն կոչ է անում շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային ձմռանն ընդառաջՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել ձմռանն ընդառաջ շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային»։ Այս մասին նա հայտարարել է Ադաժի ռազմաբազայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ՆԱՏՕ-ն իր բազմազգ բրիգադը տեղակայել է կանադական հրամանատարության ներքո՝ Ռուսաստանին դիմակայելու համար։ «Ուկրաինան շտապ օգնության կարիք ունի»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը «կոչնչացնի […] ...
17:55 14.11.2024
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ ՍարգսյանըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սերոբ Սարգսյանի դիմումը՝ Սերոբ Սմբաթի Սարգսյանին 2024 թվականի նոյեմբերի 13-ից նշանակել Երևանի Աջափնյակ […] ...
17:51 14.11.2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են […] ...