Ընդդիմադիրներն ԱԺ-ում հրատապ քննարկում են նախաձեռնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+9.09 oC

Ընդդիմադիրներն ԱԺ-ում հրատապ քննարկում են նախաձեռնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ

11:37 12.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային ժողովում նախաձեռնել են հրատապ քննարկում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնական զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Թեմայի առնչությամբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ այս հարցը արդիական է և պետք է այն բարձրաձայնել ոչ միայն խորհրդարանում, այլ նաև միջազգային մակարդակում։

«Նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն։ Շուտով աշխատակազմին կփոխանցվի հայտարարության նախագիծը, որպեսզի բոլոր պատգամավորներն ունենան։ Օգտվելով հարցի հրատապությունից՝ կարծում ենք, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունն իրենց վերաբերմունքը պետք է հստակ արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող այս հակամարդկային արարքի վերաբերյալ»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Նա ավելացրեց, որ սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP-29 շրջանակներում Հայաստանի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանն՝ աջակցել բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ջանքերին։ Մինասյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքները, այլ նաև իրականացնում է մարդկության նկատմամբ հակամարդկային արարք, և Հայաստանի իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն դրա վերաբերյալ։Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են իրենց մոտ 23 հայ գերու առկայությունը։ Նրանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի շրջանակներում առաջին անգամ անցկացվում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը

18:18 14.11.2024

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի շրջանակներում առաջին անգամ անցկացվում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, նոյեմբերի 14-ին, ներկա է գտնվել Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի շրջանակներում առաջին անգամ անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի բացման արարողությանը: Նախարարի տեղակալը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշել է, որ շատ ոգևորիչ է նմանատիպ միջոցառման անցկացումը Հայաստանում: Կարևորելով միջազգային ֆորումի առաջին անգամ Հայաստանում անցկացվելու փաստը՝ շեշտել է, որ համախմբելով տարբեր ազգերի […] ...

Ռյուտեն կոչ է անում շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային ձմռանն ընդառաջ

18:09 14.11.2024

Ռյուտեն կոչ է անում շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային ձմռանն ընդառաջ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել ձմռանն ընդառաջ շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային»։ Այս մասին նա հայտարարել է Ադաժի ռազմաբազայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ՆԱՏՕ-ն իր բազմազգ բրիգադը տեղակայել է կանադական հրամանատարության ներքո՝ Ռուսաստանին դիմակայելու համար։ «Ուկրաինան շտապ օգնության կարիք ունի»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը «կոչնչացնի […] ...

SHANTNEWS

18:00 14.11.2024

SHANTNEWS

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

17:55 14.11.2024

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սերոբ Սարգսյանի դիմումը՝ Սերոբ Սմբաթի Սարգսյանին 2024 թվականի նոյեմբերի 13-ից նշանակել Երևանի Աջափնյակ […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

17:51 14.11.2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են […] ...

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն

17:47 14.11.2024

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Խորվաթիայում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մրցաշարում: Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 0-4 հաշվով պարտվել են Խորվաթիայի Մ19 հավաքականին։ Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով․ 1. Հայկ Ղազարյան, 2. Ալյոշա Խաչատրյան, 3.Արթուր Միխայելյան, 5. Պետիկ Մանուկյան (ա), 7. Դավիթ Հարությունյան, (19. Սուրեն Կիրակոսյան, 87’), […] ...

BACK_TO_TOP