Կոստա Ռիկան և Էլ Սալվադորը Թրամփի հետ երկխոսություն հաստատելու լիգա կստեղծեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+9.09 oC

Կոստա Ռիկան և Էլ Սալվադորը Թրամփի հետ երկխոսություն հաստատելու լիգա կստեղծեն

08:20 12.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոստա Ռիկան և Էլ Սալվադորը կստեղծեն զարգացող երկրների լիգա, որի նպատակներից մեկը կլինի ԱՄՆ նոր կառավարության հետ փոխգործակցության առաջարկների մշակումը։ Այս մասին Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կոստա Ռիկայի առաջնորդ Ռոդրիգո Չավեսը։

«Մենք՝ Էլ Սալվադորը և Կոստա Ռիկան, պատրաստվում ենք փնտրել փոքր երկրներ, որոնք ունեն հստակ տեսլական և ուժեղ նպատակ՝ անվտանգություն և բարգավաճում աշխարհի և ԱՄՆ-ի նոր կառավարության համար»,- Չավեսի խոսքերն է մեջբերում La Nación-ը։

Ինչպես նշել է Կոստա Ռիկայի նախագահը, նոր ասոցիացիայի հնարավոր անվանումը կլինի «լիգա»:

«Մենք պատրաստվում ենք համատեղ աշխատել՝ համակարգելու մեր երկրների դիրքորոշումները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են օտարերկրյա ներդրումները, միջազգային առևտուրը, միջսահմանային անվտանգությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, միգրացիան:

«Մենք պատրաստվում ենք հրավիրել երկրների, որոնց կառավարությունները մտածում են մեր նման և ցանկանում են իրենց քաղաքացիներին բերել բարգավաճում, տնտեսական աճ, առևտուր և անվտանգություն»,-այս մասին, իր հերթին, ասել է Բուկելեին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են․ այս անգամ Արագածոտնի մարզում

18:26 14.11.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են․ այս անգամ Արագածոտնի մարզում

Շարունակվում են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը։ Այս անգամ ՆԳՆ ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի մասնագետները մայրաքաղաքից ուղևորվել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Ալագյազ համայնքներ։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել սպասարկվելու տեղում՝ նաև ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները։ Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Լոռի, Կոտայք. այս մարզերում արդեն եղել է շրջիկ ծառայությունը՝ օգնելով քաղաքացիներին […] ...

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի շրջանակներում առաջին անգամ անցկացվում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը

18:18 14.11.2024

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի շրջանակներում առաջին անգամ անցկացվում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, նոյեմբերի 14-ին, ներկա է գտնվել Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի շրջանակներում առաջին անգամ անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի բացման արարողությանը: Նախարարի տեղակալը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշել է, որ շատ ոգևորիչ է նմանատիպ միջոցառման անցկացումը Հայաստանում: Կարևորելով միջազգային ֆորումի առաջին անգամ Հայաստանում անցկացվելու փաստը՝ շեշտել է, որ համախմբելով տարբեր ազգերի […] ...

Ռյուտեն կոչ է անում շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային ձմռանն ընդառաջ

18:09 14.11.2024

Ռյուտեն կոչ է անում շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային ձմռանն ընդառաջ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել ձմռանն ընդառաջ շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային»։ Այս մասին նա հայտարարել է Ադաժի ռազմաբազայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ՆԱՏՕ-ն իր բազմազգ բրիգադը տեղակայել է կանադական հրամանատարության ներքո՝ Ռուսաստանին դիմակայելու համար։ «Ուկրաինան շտապ օգնության կարիք ունի»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը «կոչնչացնի […] ...

SHANTNEWS

18:00 14.11.2024

SHANTNEWS

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

17:55 14.11.2024

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սերոբ Սարգսյանի դիմումը՝ Սերոբ Սմբաթի Սարգսյանին 2024 թվականի նոյեմբերի 13-ից նշանակել Երևանի Աջափնյակ […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

17:51 14.11.2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են […] ...

BACK_TO_TOP