09:45 12.11.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել արաբական և իսլամական երկրներին «անհապաղ կատարել» այն դրույթներն ու կոչերը, որոնք ընդունվել են երկուշաբթի օրը Էր-Ռիադում կայացած Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովից հետո։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։
«Պաղեստինի ժողովուրդն ակնկալում է, որ Արաբական լիգայի և ԻՀԿ-ի իր եղբայրները անհապաղ կիրականացնեն այսօր ընդունված որոշումները, ինչպես նաև կակտիվացնեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ Գազայում Իսրայելի ագրեսիան վերջ տալու համար»,- ասվում է փաստաթղթում։
ՀԱՄԱՍ-ը հույս է հայտնել, որ Արաբական լիգայի և ԻՀԿ անդամ երկրները նույնպես կկարողանան «օգնություն ցուցաբերել Գազայի բնակիչներին և կոտրել անկլավի շրջափակումը»:
Երկուշաբթի օրը հրապարակված ամփոփիչ հռչակագրի տեքստի համաձայն՝ Արաբական լիգայի և ԻՀԿ գագաթնաժողովի մասնակիցները, ի թիվս այլ բաների, կոչ են արել համաշխարհային հանրությանը միջոցներ ձեռնարկել՝ ստիպելու Իսրայելին զորքերը դուրս բերել Գազայի հատվածից և բացել բոլոր սահմանային անցակետերը։
17:51 14.11.2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են […] ...
17:47 14.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանունՖուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Խորվաթիայում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մրցաշարում: Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 0-4 հաշվով պարտվել են Խորվաթիայի Մ19 հավաքականին։ Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով․ 1. Հայկ Ղազարյան, 2. Ալյոշա Խաչատրյան, 3.Արթուր Միխայելյան, 5. Պետիկ Մանուկյան (ա), 7. Դավիթ Հարությունյան, (19. Սուրեն Կիրակոսյան, 87’), […] ...
17:43 14.11.2024
Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Իրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանը, բայց համաձայն չէ բանակցել ճնշման ու ահաբեկման ներքո. «Այսօր ես կարևոր և անկեղծ զրույց ունեցա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ։ Որպես Միջուկային […] ...
17:35 14.11.2024
Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում էՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու, […] ...
17:30 14.11.2024
Զինծառայողների ատեստավորման քննությունները շարունակվում են«Ատեստավորումը զգալի փոփոխություն է բերելու մեր բանակի համար. դրական տեղաշարժ շատ կա»։ Զինծառայողները՝ ատեստավորման շարունակվող քննությունների մասին: Մանրամասն՝ ՊՆ տեսանյութում: ...
17:25 14.11.2024
ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նորանշանակ տնօրեն Զաքարի Բարթերն ու ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և հանդիպել Կոմիտեի ղեկավար կազմի հետ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներ Մուշեղ Բաբայանի և Արտակ Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Կոմիտեի գործունեության առանցքային ուղղություններն ու […] ...