Ճապոնիայի վարչապետը ծրագրում է նոյեմբերի 15-ին հանդիպել Սի Ծինփինի հետ․ Kyodo – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+11.09 oC

Ճապոնիայի վարչապետը ծրագրում է նոյեմբերի 15-ին հանդիպել Սի Ծինփինի հետ․ Kyodo

08:35 12.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 11-ին պաշտոնում վերընտրված Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան ծրագրում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ նոյեմբերի 15-ին՝ Պերուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Իշիբան հայտարարեց Պերու և Բրազիլիա այցելելու իր մտադրության մասին՝ մասնակցելու APEC և G20 գագաթնաժողովներին: Նա հայտնել է, որ ուղևորության ընթացքում մտադիր է հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլի և աշխարհի այլ առաջնորդների հետ։

Հոկտեմբերի 10-ին Իսիբան արդեն հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանգի հետ Լաոսում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովի շրջանակներում: Այնուհետև, ինչպես հաղորդվում է, կողմերը հանդես են եկել ռազմավարական համագործակցության ամրապնդման և առկա խնդիրների կառուցողական լուծումների օգտին։

Վերջին ամիսներին Տոկիոն և Պեկինը երկկողմ հարաբերությունների կայունացման ուղղություն են գծել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

17:51 14.11.2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են […] ...

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն

17:47 14.11.2024

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Խորվաթիայում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մրցաշարում: Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 0-4 հաշվով պարտվել են Խորվաթիայի Մ19 հավաքականին։ Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով․ 1. Հայկ Ղազարյան, 2. Ալյոշա Խաչատրյան, 3.Արթուր Միխայելյան, 5. Պետիկ Մանուկյան (ա), 7. Դավիթ Հարությունյան, (19. Սուրեն Կիրակոսյան, 87’), […] ...

Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարար

17:43 14.11.2024

Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Իրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանը, բայց համաձայն չէ բանակցել ճնշման ու ահաբեկման ներքո. «Այսօր ես կարևոր և անկեղծ զրույց ունեցա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ։ Որպես Միջուկային […] ...

Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է

17:35 14.11.2024

Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու, […] ...

Զինծառայողների ատեստավորման քննությունները շարունակվում են

17:30 14.11.2024

Զինծառայողների ատեստավորման քննությունները շարունակվում են

«Ատեստավորումը զգալի փոփոխություն է բերելու մեր բանակի համար. դրական տեղաշարժ շատ կա»։ Զինծառայողները՝ ատեստավորման շարունակվող քննությունների մասին: Մանրամասն՝ ՊՆ տեսանյութում: ...

ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

17:25 14.11.2024

ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նորանշանակ տնօրեն Զաքարի Բարթերն ու ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և հանդիպել Կոմիտեի ղեկավար կազմի հետ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներ Մուշեղ Բաբայանի և Արտակ Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Կոմիտեի գործունեության առանցքային ուղղություններն ու […] ...

BACK_TO_TOP