23:52 11.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող Աքքար շրջանում գտնվող Այն Յակուբ գյուղին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորվել՝ 14-ը։ Այս տվյալները տրամադրել է երկրի Առողջապահության նախարարությանն առընթեր ԱԻ կենտրոնը։
Ինչպես հաղորդում է Naharnet լրատվական պորտալը, հրթիռներն արձակվել են տան վրա, որտեղ բնակվում են Լիբանանի հարավից և արևելքից հյուսիսային շրջաններ տեղափոխված «Հըզբոլլահի» կողմնակիցների ընտանիքները, ինչպես նաև սիրիացի փախստականներ: Պայթյունների վայրում բեկորների մաքրումը շարունակվում է, զոհերի թիվը կարող է ավելանալ։
Հյուսիսային մունիցիպալիտետների միության ղեկավար Ռոնի ալ-Հաջըն ազգային լրատվական գործակալությանը հայտնել է, որ զոհերի ընդհանուր թիվը կարող է գերազանցել 30-ը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Լիբանանի քաղաքներում և բնակավայրերում իսրայելական ռմբակոծությունների ժամանակ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 54 մարդ, ևս 56-ը վիրավորվել է։ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր Լիբանանում օդային և հրետանային ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 3 243 մարդ, վիրավորվել՝ 14 134-ը։
17:35 14.11.2024
Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում էՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու, […] ...
17:25 14.11.2024
ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նորանշանակ տնօրեն Զաքարի Բարթերն ու ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում և հանդիպել Կոմիտեի ղեկավար կազմի հետ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներ Մուշեղ Բաբայանի և Արտակ Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Կոմիտեի գործունեության առանցքային ուղղություններն ու […] ...
17:18 14.11.2024
Օրենքի նախագծի հիմքում դրված է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու միտումըՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ընթացքում ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե նախագիծը, ասել է, որ հիմնական նպատակը վարձատրության ֆոնդերի արդյունավետ կառավարումն է եւ հանրային ծառայողների համար երաշխիքի սահմանումը: Վաչե Քալաշյանի դիտարկմամբ նախագծի հիմքում դրված է […] ...
17:12 14.11.2024
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահինՆոյեմբերի 13-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին: Հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, նախագահ Լակաժե Պոուն շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության ընթացքում: Զրույցի շրջանակներում կողմերն անդրադարձել են հայ-ուրուգվայական հարաբերությունների […] ...
17:06 14.11.2024
Առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ եւ որոշ հարկային արտոնություններՆախագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի եւ հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է` նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար: ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների […] ...
16:58 14.11.2024
Կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստըԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի, Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին: Նշվածի համատեքստում՝ Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի […] ...