Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է արել վերանայել Սիրիայում քրդական ուժերին աջակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.64
  • RUBLE
    3.90
  • 407.41
WEATHER
+10.09 oC

Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է արել վերանայել Սիրիայում քրդական ուժերին աջակցությունը

23:44 11.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անկարան պնդում է, որ Միացյալ Նահանգները փոխի իր դիրքորոշումը՝ Սիրիայում քրդական ուժերի նկատմամբ, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք մշտապես հիշեցնում ենք մեր ամերիկացի գործընկերներին, որ նրանք պետք է դադարեցնեն համագործակցությունը Սիրիայում այս ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Այս հարցի շուրջ մեր շփումներն ավելի հաճախակի են դարձել, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները նույնպես հավատարիմ է ավելի հաճախակի խորհրդակցություններին և բանակցություններին»,-մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները նրա խոսքերը։

2016 թվականից ի վեր Թուրքիան արդեն երեք ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսում քրդական զինված կազմավորումների նկատմամբ։ Այս կազմավորումները, որոնք Անկարան համարում է ահաբեկչական, ԱՄՆ դաշնակիցներն են եղել Սիրիայի տարածքում «Իսլամական Պետություն» խմբավորման դեմ գործողությունների ժամանակ։ Նրանք վերահսկում են տարածքները Սիրիայի հյուսիս-արևելքում, Դամասկոսը չի ճանաչում նրանց ինքնավարությունը։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում թուրքական նոր գործողության հնարավորության մասին՝ սահմանային անվտանգության գոտիներ ստեղծելու նպատակով։ Միևնույն ժամանակ Էրդողանը ուրբաթ օրը ասել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Սիրիայից ամերիկյան զորքերի հավանական դուրսբերման հարցը։

Բացի այդ, վերջին ամիսներին Էրդողանը քայլեր է ձեռնարկել՝ բարելավելու հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Սակայն, ըստ թուրքական կողմի հայտարարությունների, Սիրիան այս նախաձեռնությունը լքել է առանց պատշաճ արձագանքի։ Ասադն իր հերթին հիշեցրել է, որ Դամասկոսը ցանկանում է թուրքական զորքերի դուրսբերումը սիրիական տարածքներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 14.11.2024

SHANTNEWS

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

17:55 14.11.2024

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սերոբ Սարգսյանի դիմումը՝ Սերոբ Սմբաթի Սարգսյանին 2024 թվականի նոյեմբերի 13-ից նշանակել Երևանի Աջափնյակ […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

17:51 14.11.2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են […] ...

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն

17:47 14.11.2024

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Խորվաթիայում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մրցաշարում: Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 0-4 հաշվով պարտվել են Խորվաթիայի Մ19 հավաքականին։ Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով․ 1. Հայկ Ղազարյան, 2. Ալյոշա Խաչատրյան, 3.Արթուր Միխայելյան, 5. Պետիկ Մանուկյան (ա), 7. Դավիթ Հարությունյան, (19. Սուրեն Կիրակոսյան, 87’), […] ...

Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարար

17:43 14.11.2024

Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Իրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանը, բայց համաձայն չէ բանակցել ճնշման ու ահաբեկման ներքո. «Այսօր ես կարևոր և անկեղծ զրույց ունեցա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ։ Որպես Միջուկային […] ...

Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է

17:35 14.11.2024

Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու, […] ...

BACK_TO_TOP