ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.65
  • RUBLE
    3.94
  • 411.49
WEATHER
+11.09 oC

ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցչին

21:24 11.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում, որն ընթանում էր նոյեմբերի 6-ից 8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորի հետ։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի կողմից Հայաստանում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին մշտապես սատարելու համար՝ մատնանշելով փորձագիտական աջակցությունը ԱՌԿ ռազմավարության մշակման, ոլորտային միջազգային փորձի տեղայնացման մի շարք գործընթացներ։

Անդրադառնալով Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին՝ փոխնախարարը նշել է, որ դրանք նոր հնարավորություն են ստեղծում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի ձևավորման վրա։ Նա նաև կարևորել է աղետների ռիսկի նվազեցման կորուստների և վնասի հաշվառման գործիքակազմի տեղայնացումը Հայաստանում, որի արդյունավետությանը մեծապես կարող է նպաստել միջազգային փորձագիտական խմբի կողմից ներկայումս նորացվող համակարգը։ Արփինե Սարգսյանը հիշատակել է նաև Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքների կոալիցիային (CDRI) միանալու վերջերս ստացված հրավերը, որն աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Հայաստանի կարևորագույն համագործակցության շրջանակներից մեկը կարող է դառնալ։

Հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորը դրական է արձագանքել CDRI-ին միանալու Հայաստանի պատրաստակամությանը՝ շեշտելով, որ Հնդկաստանում հիմնված այս նախաձեռնության մեջ անձնական զգալի ներդրում ունի, և պատրաստ է աջակցելու Հայաստանին կոալիցիային միանալու գործընթացում։ Կամալ Կիշորը բարձր է գնահատել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Հայաստանում ընթացող գործընթացները՝ նշելով, որ քաջատեղյակ է Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրի իրականացման գործում հայ մասնագետների ակտիվ ներգրավման վերաբերյալ։

ԱՌՆ ֆինանսավորման գործիքակազմերի զարգացման մասով ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակն ակտիվ ջանքեր է գործադրում, ինչի առնչությամբ Կամալ Կիշորը նշել է, որ դեկտեմբեր ամսին նախատեսվում է տեխնիկական աշխատաժողով Հայաստանում, որին անմիջական մասնակցություն են ունենալու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի փորձառու մասնագետները։ Այս աշխատաժողովի արդյունքները հետագայում նպաստելու են նաև բարձր մակարդակում ֆինանսավորման գործիքակազմերի զարգացման գլոբալ քննարկումներին, որոնց ուղղությամբ նա խոստացել է հետևողական լինել, որպեսզի ֆինանսավորման շրջանակներն ուղղված լինեն ոչ միայն արձագանքման կարողություններին, այլև կանխարգելման և նվազեցման միջոցառումներին։

«Այս ուղղությամբ Հայաստանի փորձը կարող է ոգևորիչ լինել այլ երկրների համար», – նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։

Աղետների պատճառած կորուստերի վերաբերյալ տվյալների հավաքագրման ուղղությամբ մասնագետների վերապատրաստման մասով ևս հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նպաստելով հայ մասնագետների առավել ակտիվ ներգրավվածության ապահովմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Թեհրանի ու Մոսկվայի շահերը չեն համընկնում

15:33 14.11.2024

Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Թեհրանի ու Մոսկվայի շահերը չեն համընկնում

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Իրանի դեսպանն այս մասին ասել է The New York Times պարբերականի հետ զրույցում։ Պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ ոչ կայուն կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը, […] ...

Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանը

15:25 14.11.2024

Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանը

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար […] ...

Փորձելու ենք ուրախացնել երկրպագուներին. Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի մասին

15:18 14.11.2024

Փորձելու ենք ուրախացնել երկրպագուներին. Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի մասին

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է ազգային թիմ վերադարձին ու խոսել խաղից իր սպասելիքների մասին: «Հիմա մտածում ենք առաջիկա 2 խաղերը հաղթանակով ավարտելու մասին: Դրանից հետո ֆեդերացիան կորոշի, թե ով է լինելու թիմի գլխավոր մարզիչը: Կապ չունի տվյալ մրցաշարում ինչ կարող ենք նվաճել: Միշտ մոտիվացիան մեծ է հավաքականում խաղալու թե՛ իմ, թե՛ […] ...

Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆ

15:12 14.11.2024

Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆ

Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից մինչև 16:00-ը։ Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: ...

Նիկոլ Փաշինյանը ճիշտ քայլ է համարում իր կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելը

15:05 14.11.2024

Նիկոլ Փաշինյանը ճիշտ քայլ է համարում իր կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրմանը Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից, որով Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «2020 թվականի նոյեմբերի 9-ին գործընկերներից շատերն այդ ժամանակ իմ աշխատասենյակում ներկա են եղել, […] ...

SHANTNEWS

15:00 14.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP