COP29-ը Բաքվում անցնում է առանց գերտերությունների ղեկավարների․ կմասնակցի՞ արդյոք Հայաստանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    398.27
  • RUBLE
    4.05
  • 414.32
WEATHER
--6.91 oC

COP29-ը Բաքվում անցնում է առանց գերտերությունների ղեկավարների․ կմասնակցի՞ արդյոք Հայաստանը

22:24 11.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում այսօր մեկնարկած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին մասնակցելու վերջնական որոշում չկա: Այսօր ՀՀ ԱԺ-ում  հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Ազատության» հարցին ի պատասխան՝ Կոստանյանն ասել է, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։

«Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ չգնալ: Դա կախված է ընթացիկ գործընթացներից»,-նշել է փոխարտգործնախարարը:

Կոնֆերանսն արդեն սկսվել է, բայց Հայաստանը իր ներկայացուցչի մասնակցելու մասին դեռ ոչինց չի հայտարարում: Կարո՞ղ ենք հասկանալ, որ չենք մասնակցելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․

«Իրականում կոնֆերանսը տևելու է 11 օր և ամենևին էլ չի նշանակում, որ բոլորը հենց առաջին օրը պիտի մասնակցեն: Կլինեն պատվիրակություններ, որոնք  5-րդ, 8-րդ, 11-րդ օրը միայն կժամանեն Բաքու: Այսինքն՝ չի կարելի բացառել, որ Հայաստանն ինչ-որ օր, մի քանի ժամով, ինչ-որ բարձրաստիճան ներկայացուցչով, այնուամենայնիվ, ներկայացված կլինի:

Արհեստականորեն այդպես ձգել են, որպեսզի կարողանան ընդունել սպասված հյուրերին՝ և՛ օդանավակայանը, և՛ հյուրանոցային ցանցը, և՛ տրանսպորտային ցանցը: Այդ կոնֆերանսին գրանցվել է 67 000 հոգի, սակայն դա չի նշանակում, որ բոլորը կմասնակցեն: Ակնկալվում է, որ գրեթե 40 000 հոգի իսկապես կմասնակցի: Դա ավելի քան 2 անգամ ավելի քիչ է, քան նախորդ այդպիսի կոնֆերանսին էր, որը տեղի ունեցավ Դուբայում»:

Օտարերկրացի բարձրաստիճան հյուրերից ովքե՞ր են մասնակցել կոնֆերանսի բացման նիստին: Հրավիրված օտարերկրացի առաջնորդներից ովքե՞ր են անտեսել Ադրբեջանի հրավերը: Կոնֆերանսը ուղեկցվում է սկանդալներով: Այդպիսի սկանդալային պատմություն երեկ BBC-ն բացահայտեց:  Իրավապաշտպան ու բնապահպան կազմակերպությունները ինչպե՞ս են մեկնաբանում Բաքվում գումարած ֆորումը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Մակա Բոճորիշվիլիի հետ

09:41 30.01.2025

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Մակա Բոճորիշվիլիի հետ

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Վաշինգտոնում ուղղաթիռի հետ բախվելուց հետո ինքնաթիռը բաժանվել է երկու մասի․ կան զոհեր

09:38 30.01.2025

Վաշինգտոնում ուղղաթիռի հետ բախվելուց հետո ինքնաթիռը բաժանվել է երկու մասի․ կան զոհեր

Ամերիկյան մարդատար ինքնաթիռը երկու մասի է բաժանվել Վաշինգտոնի երկնքում ռազմական ուղղաթիռի հետ բախվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Ինչպես նշվում է, օդանավն ընկել է Պոտոմակ գետը, որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ Ռեյգանի օդանավակայանի մոտ օդում բախվել են Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռը և Black Hawk ռազմական ուղղաթիռը։ Ինքնաթիռում […] ...

Հրդեհ Նավուր գյուղում

23:52 29.01.2025

Հրդեհ Նավուր գյուղում

Հունվարի 29-ին, ժամը 13:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:58-ին, մարվել՝ 16:34-ին: Մասամբ այրվել է մոտ 250 հակ […] ...

Վրաստանը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում նոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բանաձեւից հետո

23:45 29.01.2025

Վրաստանը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում նոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բանաձեւից հետո

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այն բանից հետո, երբ ավելի վաղ ընդունվել էր բանաձև, որը կոչ էր անում հանրապետական ​​իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին ասվում է վրացական պատվիրակության ղեկավար, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ցուլուկիանիի հայտարարության մեջ։ Ինչպես նշում է Ցուլուկիանին, վրացական իշխանությունների հակառակորդները ցանկանում էին, որ ԵԽԽՎ-ում ընդհանրապես […] ...

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են խորհրդարանը ցրելու մասին

23:28 29.01.2025

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են խորհրդարանը ցրելու մասին

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են երկրի խորհրդարանը ցրելու մասին։ Այս մասին ասվում է Ռազմական գործողությունների տնօրինության (նոր իշխանությունների ղեկավար մարմին) հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակվել է  Telegram ալիքում։ «Մենք հայտարարում ենք նախկին վարչակարգի օրոք ստեղծված Ժողովրդական խորհրդի, ինչպես նաև խորհրդարանի հետ առնչվող բոլոր հանձնաժողովների լուծարումը»,- ասվում է հայտարարության մեջ։ ...

Զելենսկին առաջարկել է ռազմաճակատ ուղարկել Ուկրաինայի ռազմական համալսարանների ուսուցիչներին

23:05 29.01.2025

Զելենսկին առաջարկել է ռազմաճակատ ուղարկել Ուկրաինայի ռազմական համալսարանների ուսուցիչներին

Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինայի ռազմական լիցեյների և բուհերի ուսուցիչները, ինչպես նաև այդ ուսումնական հաստատությունների ուսանողները պետք է սեփական փորձից իմանան, թե որն է ճակատը և մարտական ​​գործողությունները։ Այս հայտարարությունը նա արել է ռազմական բուհերի ուսանողներին, տեսանյութը հրապարակվել է Զելենսկիի Telegram ալիքում։ «Հատկապես ուզում եմ դիմել մեր զինվորական լիցեյների և բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր […] ...

BACK_TO_TOP