Հանրային և քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.65
  • RUBLE
    3.94
  • 411.49
WEATHER
+11.09 oC

Հանրային և քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

14:13 11.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առաջարկվող փոփոխությունների նպատակը պայմանավորված է Կառավարության միջոցառումների ծրագրով եւ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, հանրային եւ քաղծառայության համակարգի գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ծավալուն փոփոխություններ են կատարվել՝ հիմք ընդունելով իրավակիրառ պրակտիկայում առաջացած այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել մարդկային ռեսուրսների կառավարման ընթացքում: Հիմնական զեկուցողը նշել է, որ ներքին մրցույթների պարագայում առաջարկվել է հանել թեստավորման փուլը: Առաջարկվել է նաեւ պետական այլ ծառայությունների ռեզերվում ընդգրկված հանրային ծառայողներին ներքին մրցույթներին մասնակցելու հնարավորություն ընձեռել:

Աշխատողի առավելագույն տարիքը լրանալու հանգամանքով պայմանավորված կամ լիազորությունների դադարեցման հետ կապված իրավական ակտի առկայության պարագայում՝ նախագծով հնարավորություն կընձեռվի հայտարարել մրցույթ մինչեւ պաշտոնի թափուր լինելը, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, եւս օպերատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված քայլ է: Թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջարկվում է թեսթավորումն անցկացնել հայտարարությունը հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան մեկ ամսվա ընթացքում եւ ոչ ուշ՝ քան երեք ամսվա ընթացքում:

Քաղծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու հիմք է առաջարկվում համարել նաեւ պարտադիր զինվորական ծառայությունը եւ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցությունը:

Նախագծով առաջարկվել է գործող օրենքում կարիերահեն քաղծառայության կառավարման մոդելի բաղադրիչ ներմուծել, ըստ որի՝ կատարողականի դրական գնահատման պարագայում պաշտոն նշանակելու իրավասություն ունեցող անձը հնարավորություն ունենա առանց մրցույթի նշանակելու ավելի բարձր պաշտոնի: Գործող կարգավորմամբ չորս կիսամյակ շարունակ՝ երկու տարի անընդմեջ, բացասական կատարողականի գնահատական ունենալու պարագայում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կարող է ազատել անձին աշխատանքից: Կառավարությունն առաջարկում է կատարողականի մեկ կիսամյակի բացասական գնահատականի պարագայում հնարավորություն ընձեռել աշխատողին ազատել աշխատանքից:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ փորձնակի ինստիտուտի վերանայման եւ կատարելագործման համար՝ իրավական հիմքեր ապահովելու նպատակով: Կարգավորման մեջ կնախատեսվեն փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման հետ կապված առանձնահատկություններ:

Նախատեսվում է, որ պետական կառավարման համակարգում քաղծառայողը կարող է վերապատրաստվել նաեւ ոչ միայն կատարողականով պայմանավորված կրեդիտներով, այլ՝ իր գործառույթներից բխող եւ պետական կառավարման համակարգի մարմնի առջեւ դրված խնդիրներով: Հստակեցումներ են սահմանվել կարգապահական տույժերին վերաբերող կարգավորումներում եւ բարեվարքության կազմակերպչի գործառույթներում:

Վաչե Քալաշյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ մրցութային կարգի, դրանց իրազեկման, առանց մրցույթի առաջխաղացման հնարավորության ռիսկերի վերաբերյալ:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը նշել է, որ առաջարկվող կարգավորումները միտված են լավարկելու համակարգի գործունեությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Թեհրանի ու Մոսկվայի շահերը չեն համընկնում

15:33 14.11.2024

Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Թեհրանի ու Մոսկվայի շահերը չեն համընկնում

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Իրանի դեսպանն այս մասին ասել է The New York Times պարբերականի հետ զրույցում։ Պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ ոչ կայուն կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը, […] ...

Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանը

15:25 14.11.2024

Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանը

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար […] ...

Փորձելու ենք ուրախացնել երկրպագուներին. Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի մասին

15:18 14.11.2024

Փորձելու ենք ուրախացնել երկրպագուներին. Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի մասին

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է ազգային թիմ վերադարձին ու խոսել խաղից իր սպասելիքների մասին: «Հիմա մտածում ենք առաջիկա 2 խաղերը հաղթանակով ավարտելու մասին: Դրանից հետո ֆեդերացիան կորոշի, թե ով է լինելու թիմի գլխավոր մարզիչը: Կապ չունի տվյալ մրցաշարում ինչ կարող ենք նվաճել: Միշտ մոտիվացիան մեծ է հավաքականում խաղալու թե՛ իմ, թե՛ […] ...

Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆ

15:12 14.11.2024

Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆ

Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից մինչև 16:00-ը։ Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: ...

Նիկոլ Փաշինյանը ճիշտ քայլ է համարում իր կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելը

15:05 14.11.2024

Նիկոլ Փաշինյանը ճիշտ քայլ է համարում իր կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրելը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրմանը Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից, որով Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «2020 թվականի նոյեմբերի 9-ին գործընկերներից շատերն այդ ժամանակ իմ աշխատասենյակում ներկա են եղել, […] ...

SHANTNEWS

15:00 14.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP