«Սելֆի-ժամից»՝ հրավառություն. ինչ միջոցառումներ են սպասվում սեպտեմբերի 21-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

«Սելֆի-ժամից»՝ հրավառություն. ինչ միջոցառումներ են սպասվում սեպտեմբերի 21-ին

11:35 18.09.2018

Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 18-ին անցկացվեց ասուլիս` նվիրված Հայաստանի անկախության 27-ամյակի միջոցառումներին: Հարցին` ինչո՞ւ է ասուլիսի համար ընտրվել հրապարակի գորգը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հաշվի են առել, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը:

«Այս միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող ու աննախադեպ, իսկ սփռվածությամբ և ապակենտրոնացմամբ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, փակ են լինելու ավտոերթևեկության համար: Միջոցառումներն անցկացվելու են «Դու անկախ ես» կարգախոսի ներքո. սա հստակ ուղերձ է` հաշվի առնելով նաև թավշյա հեղափոխության մեր փորձը: Ուղերձը նվիրվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, մենք կարծում ենք, որ այս կարգախոսն ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին, դրանով իսկ մենք ուզում ենք ընդգծել նաև այն պատասխանատվությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի` գիտակցելով, որ ինքն անկախ է` դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց նա:

Աղաջանյանը նշեց, որ բոլոր մարզերին տրամադրված է բյուջե, որպեսզի կազմակերպեն տոնական միջոցառումները: Հարցին` հաշվի առնելով, որ սեպտեմբերի 21-ը Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրն է, արդյո՞ք դա չի խանգարի տոնական միջոցառումներին, Աղաջանյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին պաշտոնական հրավեր կուղարկվի, որպեսզի քարոզարշավի մեկ ժամը համատեղվի տոնական միջոցառումների հետ: Տոնական այդ օրը վարչապետի կողմից պարգևատրումներ են լինելու: Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ նախատեսվում է նաև ընդունելություն` վարչապետի կողմից, նախկինում կազմակերպվում էր Համալիրում, այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26-ում, Աղաջանյանն ասաց, որ այնտեղ հաճելի անակնկալներ են սպասվում:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդգծեց` այս տարի յուրաքանչյուրս մեզ զգալու ենք անկախության կրողը և պատասխանատուն, տոնական բոլոր ծրագրերի մասնիկն ու մասնակիցն ենք լինելու: Տոնական միջոցառումներն, ըստ նախարարի, լինելու են ապակենտրոնացված, մշակութային բովանդակությունը ևս լինելու է տարբեր` ջազ, փոփ, ազգագրական երաժշտություն, էլեկտրոնային, միջոցառումներին հյուրեր են լինելու մարզերից և Արցախից, ելույթ են ունենալու մեծ թվով սիրված երաժիշտներ, լինելու են նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոլորտներին վերաբերող հատվածներ ու տաղավարներ:

Մակունցը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին նախատեսված է նաև հատուկ ժամ, որը պայմանականորեն անվանել են «Սելֆի-ժամ». այդ օրը 14:00-ից Հանրապետության հրապարակում հնարավոր կլինի լուսանկարվել հայտնի ու սիրված գործիչների հետ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով` բացի նրանից, որ բեմերը կենտրոնացված են փոքր կենտրոնում, Երևանի վարչական շրջանների տարբեր պուրակներում ու հարթակներում ևս օրվա տարբեր ժամերին մեկնարկելու են տոնական միջոցառումներ:

Նա ներկայացրեց տոնական օրվա միջոցառումները՝ ըստ ժամերի: Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակում` 12:00-ին, կավճանկարչությամբ,  կմասնակցեն շուրջ 2000 աշակերտներ, 13:00-ից կանցկացվի «Վերնիսաժ» խորագրով գեղանկարների ցուցահանդես, նույն ժամին սկսում են աշխատել նաև հրապարակում տեղադրված երկու բեմերը` մինչև 23:00, մանկական քաղաքը ևս լինելու է հրապարակում` շատրվանների դիմացի մայթին, «Սելֆի-ժամին» բնակիչները կարող են շփվել, հանդիպել ճանաչված մարդկանց, պաշտոնատար և այլ անձանց հետ, նախատեսվում է նաև փողային նվագախմբերի երթ, որը մեկնարկում է 13:00-ից` դարձյալ Հանրապետության հրապարակից, այստեղ նաև տոնական ավան է տեղակայված լինելու, որտեղ ցուցահանդես-վաճառք է լինելու, հայկական ուտեստների, գինիների և գարեջրի տեսականիների համտեսներ: Հրապարակում և քաղաքում տոնական բոլոր միջոցառումները կամփոփվեն 23:00-ի տոնական մեծ հրավառությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP