16:21 10.11.2024
Ֆրանսիան մտադիր է Կիևին մատակարարել SCALP հրթիռների լրացուցիչ խմբաքանակ՝ «առաջնագծից դուրս գրոհելու», ինչպես նաև «Միստրալ» հրթիռներ՝ հակաօդային պաշտպանության համար։ Այս մասին Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կրկին կմատակարարենք «Միստրալ» հրթիռներ, մասնավորապես՝ մարտական գոտիների պաշտպանության համար։ Ես հրաման եմ ստորագրել մոտ տասը SCALP հրթիռների նոր խմբաքանակ փոխանցելու մասին՝ համաձայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումների, որոնք նա տվել է Վլադիմիր Զելենսկիին»,- ասել է նախարարը։
Սեբաստիան Լեկորնյուն վստահեցրել է, որ Փարիզը կշարունակի աջակցել Կիևին, ինչը, ըստ նրա, պետք է թույլ տա Ուկրաինայի իշխանություններին դիտարկել որոշ «քաղաքական լուծումներ»։
«Ռազմական աջակցությունը չափազանց կարևոր է, և նույնիսկ երբ հակամարտությունն ավարտվի, մենք պետք է շարունակենք ուժեղացնել ուկրաինական բանակը»,- ընդգծել է նա։
Այս համատեքստում նախարարը հայտարարել է ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ծրագիրը շարունակելու մտադրության մասին։
09:38 14.11.2024
Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգիՄասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի, որը ներառելու է կանաչապատ տարածք, շատրվաններ և սքեյթ-պարկ։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։ «Ծրագրի արժեքը կազմում է 140 253 120 դրամ։ Աշխատանքները կատարված են մոտ 50 տոկոսի չափով։ Մասնակցային բյուջետավորման ծրագրով՝ համայնք-Կառավարություն համագործակցությամբ Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրոււմ իրականացվում է […] ...
09:35 14.11.2024
Շրի Լանկայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՇրի Լանկայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնել է կղզի նահանգի ընտրական հանձնաժողովը։ Շրի Լանկայում քվեարկելու իրավունք ունի մոտ 17 միլիոն քաղաքացի, ովքեր կորոշեն 225 անդամներից բաղկացած խորհրդարանի նոր կազմը առաջիկա հինգ տարիների համար։ «Ամեն ինչ կազմակերպված է քվեարկության համար, և մենք համագործակցության կոչ ենք անում ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար»,-ասել է Շրի […] ...
09:30 14.11.2024
Իսրայելական բանակը հայտարարել է Սիրիայի երկնքում անօդաչու թռչող սարք որսալու մասինԻսրայելական զինվորականները Սիրիայի օդային տարածքում խոցել են արևելքից ժամանած անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ սարքը որսացել են՝ նախքան հրեական պետության օդային տարածք ներխուժելը։ ...
09:15 14.11.2024
Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ միջուկային զենք ստեղծելՈւկրաինան հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) դրույթներին և մտադիր չէ միջուկային զենք ստեղծել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։ «Ուկրաինան հավատարիմ է NPT-ին, մենք չենք տիրապետում, չենք մշակում և չենք պատրաստվում ստեղծել միջուկային զենք, Ուկրաինան սերտորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ և լիովին թափանցիկ է մոնիտորինգի համար, ինչը բացառում […] ...
09:06 14.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում մարտերի ժամանակ վեց զինվորի մահվան մասինԻսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» խմբավորման ստորաբաժանումների դեմ մարտական գործողությունների ժամանակ վեց զինվորի մահվան մասին: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ զինծառայողները սպանվել են Լիբանանի հարավի գյուղերից մեկում «Հեզբոլլահ»-ի զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ։ «Նրանք բոլորը ծառայում էին Գոլանի բրիգադի 51-րդ գումարտակում»,-ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Հաշվի առնելով այս […] ...
09:00 14.11.2024
Սիրիական կարգավորման գագաթնաժողովը 2025 թվականին կանցկացվի ՌուսաստանումԱստանայի ձևաչափով սիրիական կարգավորման գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում 2025 թվականին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ «2025 թվականին մենք կարող ենք հույս դնել Ռուսաստանի տարածքում այդ հանդիպման լիարժեք անցկացման վրա»,-ասել է նա։ Մինչ այս՝ Լավրենտևը նշել է, որ Թեհրանում անցկացված վերջին նմանատիպ գագաթնաժողովից արդեն երկու տարի […] ...