14:16 10.11.2024
ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ից ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը գործունեությունն իրականացնելու է նոր հասցեում՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական շենք 1-ում։
Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման գործառույթները տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ, ինչի հիմնական նպատակը նոր որակով և նոր տրամաբանությամբ հանրային ծառայությունների մատուցումն է։
09:38 14.11.2024
Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգիՄասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի, որը ներառելու է կանաչապատ տարածք, շատրվաններ և սքեյթ-պարկ։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։ «Ծրագրի արժեքը կազմում է 140 253 120 դրամ։ Աշխատանքները կատարված են մոտ 50 տոկոսի չափով։ Մասնակցային բյուջետավորման ծրագրով՝ համայնք-Կառավարություն համագործակցությամբ Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրոււմ իրականացվում է […] ...
09:35 14.11.2024
Շրի Լանկայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՇրի Լանկայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնել է կղզի նահանգի ընտրական հանձնաժողովը։ Շրի Լանկայում քվեարկելու իրավունք ունի մոտ 17 միլիոն քաղաքացի, ովքեր կորոշեն 225 անդամներից բաղկացած խորհրդարանի նոր կազմը առաջիկա հինգ տարիների համար։ «Ամեն ինչ կազմակերպված է քվեարկության համար, և մենք համագործակցության կոչ ենք անում ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար»,-ասել է Շրի […] ...
09:30 14.11.2024
Իսրայելական բանակը հայտարարել է Սիրիայի երկնքում անօդաչու թռչող սարք որսալու մասինԻսրայելական զինվորականները Սիրիայի օդային տարածքում խոցել են արևելքից ժամանած անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ սարքը որսացել են՝ նախքան հրեական պետության օդային տարածք ներխուժելը։ ...
09:15 14.11.2024
Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ միջուկային զենք ստեղծելՈւկրաինան հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) դրույթներին և մտադիր չէ միջուկային զենք ստեղծել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։ «Ուկրաինան հավատարիմ է NPT-ին, մենք չենք տիրապետում, չենք մշակում և չենք պատրաստվում ստեղծել միջուկային զենք, Ուկրաինան սերտորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ և լիովին թափանցիկ է մոնիտորինգի համար, ինչը բացառում […] ...
09:06 14.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում մարտերի ժամանակ վեց զինվորի մահվան մասինԻսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» խմբավորման ստորաբաժանումների դեմ մարտական գործողությունների ժամանակ վեց զինվորի մահվան մասին: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ զինծառայողները սպանվել են Լիբանանի հարավի գյուղերից մեկում «Հեզբոլլահ»-ի զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ։ «Նրանք բոլորը ծառայում էին Գոլանի բրիգադի 51-րդ գումարտակում»,-ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Հաշվի առնելով այս […] ...
09:00 14.11.2024
Սիրիական կարգավորման գագաթնաժողովը 2025 թվականին կանցկացվի ՌուսաստանումԱստանայի ձևաչափով սիրիական կարգավորման գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում 2025 թվականին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ «2025 թվականին մենք կարող ենք հույս դնել Ռուսաստանի տարածքում այդ հանդիպման լիարժեք անցկացման վրա»,-ասել է նա։ Մինչ այս՝ Լավրենտևը նշել է, որ Թեհրանում անցկացված վերջին նմանատիպ գագաթնաժողովից արդեն երկու տարի […] ...