ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.65
  • RUBLE
    3.94
  • 411.49
WEATHER
+1.09 oC

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա առթիվ

10:58 10.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա առթիվ:

«Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։
Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։ Գիտելիքահեն տնտեսությունը, հանրային բոլոր ոլորտներում խելացի գործիքակազմերի ներդնումը, մեծաքանակ տվյալների վերլուծության կարիքն ըստ էության հետազոտական նվազագույն հմտությունների անհրաժեշտություն են դնում ոչ միայն գիտնականների, այլ նաև մասնագիտական ծառայությունների ոլորտում ներգրավված բազմաթիվ մարդկանց, կյանքի տարբեր իրավիճակներում հայտնվող քաղաքացիների համար։

ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված գիտության ու կրթության ոլորտի բարեփոխումներին, նպատակ ունի զարգացնել գիտական ներուժը՝ դարձնելով այն միջազգայնորեն մրցունակ։ Ցանկանում եմ առանձնակի շեշտել թե՛ բնական, թե՛ հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման առաջնահերթությունը և մեկը մյուսին փոխլրացնելու կարևորությունը, որով պայմանավորված է պետության և հանրության իրական զարգացումը։ Ընդ որում՝ ցանկանում եմ ուրախությամբ շեշտել, որ Կառավարության ծրագրով 2021 թվականին գիտության ոլորտում նախանշած հիմնական թիրախներն արդեն իսկ իրականություն են և հնարավոր են դարձնում մտածել հաջորդ փուլի զարգացման ռազմավարության մասին։

Մասնավորապես՝ գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մրցունակ է դարձրել ոլորտում գիտնականների աշխատավարձը՝ բարձրացնելով միայն բազային ֆինանսավորումը մինչև 300 տոկոսով, ներդնելով թեմատիկ ֆինանսավորման տարաբնույթ ձևաչափեր, նոր դրամաշնորհներ, որոնց շնորհիվ երիտասարդ գիտնականներն ու ասպիրանտները վերապատրաստվում են արտերկրի լավագույն գիտական կենտրոններում։ Հիմնվում են հեռավար լաբորատորիաներ՝ արտերկրի հեղինակավոր գիտնականների հետ համատեղ, արտերկրի գիտնականները, այդ թվում՝ Սփյուռքից, նաև տեղափոխվում են Հայաստան՝ տեղի հետազոտողների հետ գիտական աշխատանք իրականացնելու, նաև դասավանդելու։

Իրականացվում են տնտեսության համար կարևոր կիրառական բնույթի հետազոտություններ, երկրի պաշտպանունակությանն ուղղված գիտական աշխատանքներ, յուրաքանչյուր տարի ձեռք են բերվում արդիական բարձրարժեք գիտական սարքավորումներ՝ աննախադեպ ծավալներով, որոնք թույլ են տալիս մեր երկրում իրականացնել ամենաբարձր մակարդակի հետազոտական աշխատանք՝ միզազգայնորեն մրցունակ գիտական համայնք ձևավորելով։

Այս աշխատանքների շնորհիվ մենք արդեն երկու տարի շարունակ գրանցում ենք գիտության մեջ զբաղված հետազոտողների թվի աճ՝ կոտրելով նախորդ տարիների՝ գիտական աշխատանքով զբաղվածների թվի նվազման միտումը։ Ընդ որում՝ գիտությամբ զբաղվողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ գիտնականները՝ ցույց տալով, որ գիտությամբ զբաղվելը մեզանում դառնում է մրցունակ ու հետաքրքիր կենսագիծ երիտասարդների համար։

Դրան են ուղղված նաև դպրոցականների շրջանում գիտությամբ զբաղվելու հեռանկարը խրախուսելու քայլերը․ 2021թվականից կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոնը, այս տարի առաջին անգամ իրականացվեց Գիտության շաբաթը՝ գործընկերների հետ համագործակցությամբ, դպրոցներում հիմնվող բնագիտական և տեղեկատվական նոր լաբորատորիաները գալու են խթանելու փորձարարական միտքն ու միջավայրը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հետազոտական աշխատանքի ընտրության համար։

Միաժամանակ տարաբնույթ ցուցանիշները վկայում են, որ գնալով ավելի ու ավելի մեծ գիտական արդյունք է ստեղծվում բուհերում, որը պետք է միայն խրախուսել՝ հնարավորինս ինտեգրելով բարձրագույն կրթությունն ու գիտությունը։ Կառավարության առաջնահերթ ծրագրերից համարվող Ակադեմիական քաղաքը դառնալու է բարձրագույն կրթության և հետազոտության համար անհրաժեշտ որակյալ միջավայր՝ ձևավորելով գիտությամբ զբաղվելու հրաշալի միջավայր։ Գիտության և բարձրագույն կրթության զարգացման օրակարգերի ինստիտուցիոնալ հենքն ապահովելու է հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։

Գիտության զարգացման շուրջ խոսակցության հերթական առիթը կունենանք գիտության զարգացման ռազմավարության շրջանակում, որը նախատեսում ենք մեկնարկել առաջիկայում։
Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, որտեղ առաջ գնալու նախապայմանը դժվար հարցերի մասին խոսելն ու դրանց պատասխանները փնտրելն է։ Գիտությունն է դժվար հարցերին պատասխանելու ամենաարդյունավետ ձևերից մեկը, որտեղ խիստ կարևոր է ազնվությունը, կասկածելու ունակությունն ու սխալներից սովորելու կարողությունը։

Մաղթում եմ մեր գիտնականներին, հետազոտողներին, գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մտքի ազատություն և ստեղծագործ ու արդյունավետ աշխատանք։
Շնորհավո՛ր Գիտության միջազգային օր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հումանիտար գոտում գտնվող հրթիռային կայանքի վրա

09:43 14.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հումանիտար գոտում գտնվող հրթիռային կայանքի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են արձակման պատրաստ հրթիռի վրա, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում գտնվող հումանիտար գոտում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռային արձակումն ուղղված է եղել Իսրայելի տարածքին և անմիջական վտանգ է ներկայացնում իսրայելցի խաղաղ բնակիչների համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Գերատեսչությունը նշել է, որ «հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել՝ նվազեցնելու խաղաղ […] ...

Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի

09:38 14.11.2024

Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի

Մասնակցային բյուջետավորման պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում կառուցվում է ժամանակակից լուծումներով այգի, որը ներառելու է կանաչապատ տարածք, շատրվաններ և սքեյթ-պարկ։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։ «Ծրագրի արժեքը կազմում է 140 253 120 դրամ։ Աշխատանքները կատարված են մոտ 50 տոկոսի չափով։ Մասնակցային բյուջետավորման ծրագրով՝ համայնք-Կառավարություն համագործակցությամբ Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրոււմ իրականացվում է […] ...

Շրի Լանկայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

09:35 14.11.2024

Շրի Լանկայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Շրի Լանկայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնել է կղզի նահանգի ընտրական հանձնաժողովը։ Շրի Լանկայում քվեարկելու իրավունք ունի մոտ 17 միլիոն քաղաքացի, ովքեր կորոշեն 225 անդամներից բաղկացած խորհրդարանի նոր կազմը առաջիկա հինգ տարիների համար։ «Ամեն ինչ կազմակերպված է քվեարկության համար, և մենք համագործակցության կոչ ենք անում ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար»,-ասել է Շրի […] ...

Իսրայելական բանակը հայտարարել է Սիրիայի երկնքում անօդաչու թռչող սարք որսալու մասին

09:30 14.11.2024

Իսրայելական բանակը հայտարարել է Սիրիայի երկնքում անօդաչու թռչող սարք որսալու մասին

Իսրայելական զինվորականները Սիրիայի օդային տարածքում խոցել են արևելքից ժամանած անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ սարքը որսացել են՝ նախքան հրեական պետության օդային տարածք ներխուժելը։ ...

Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել

09:15 14.11.2024

Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել

Ուկրաինան հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) դրույթներին և մտադիր չէ միջուկային զենք ստեղծել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։ «Ուկրաինան հավատարիմ է NPT-ին, մենք չենք տիրապետում, չենք մշակում և չենք պատրաստվում ստեղծել միջուկային զենք, Ուկրաինան սերտորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ և լիովին թափանցիկ է մոնիտորինգի համար, ինչը բացառում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում մարտերի ժամանակ վեց զինվորի մահվան մասին

09:06 14.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում մարտերի ժամանակ վեց զինվորի մահվան մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» խմբավորման ստորաբաժանումների դեմ մարտական ​​գործողությունների ժամանակ վեց զինվորի մահվան մասին: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ զինծառայողները սպանվել են Լիբանանի հարավի գյուղերից մեկում «Հեզբոլլահ»-ի զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ։ «Նրանք բոլորը ծառայում էին Գոլանի բրիգադի 51-րդ գումարտակում»,-ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Հաշվի առնելով այս […] ...

BACK_TO_TOP