Daily Mail. Օբամայի ընտանիքը կվերանա ԱՄՆ քաղաքական ասպարեզից Թրամփի հաղթանակից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 11 2024
  • $
    387.65
  • RUBLE
    3.94
  • 411.49
WEATHER
+1.09 oC

Daily Mail. Օբամայի ընտանիքը կվերանա ԱՄՆ քաղաքական ասպարեզից Թրամփի հաղթանակից հետո

23:20 09.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, փաստացի կվերանան քաղաքական ասպարեզից այն բանից հետո, երբ ընտրություններում հաղթեց հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Օբամայի կենսագիր Դեյվիդ Գարոուին։ Նրա կարծիքով՝ դրանից հետո ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքը հայտնիների հետ ժամանակ կանցկացնի Մարթաս Վայնյարդ կղզում։

Կենսագիրը պնդում է, որ Օբաման շատ է անհանգստացած ու տառապում է Թրամփի հաղթանակից հետո։

Գարոուն քննադատել է այն, թե ինչպես են Օբամաները շփվում Փենսիլվանիայի Թրամփին աջակցող ընտրողների հետ՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին աջակցող միջոցառման ժամանակ: Նրա խոսքով, նախկին նախագահն ու նրա կինը ներկաների հետ խոսել են «վերևից»՝ «հատկապես սևամորթ տղամարդկանց» հետ, և նրանց «տոնն ու ամբարտավանությունը դատապարտված էին ձախողման»։

Մարդիկ չեն ցանկանում, որ իրենց հետ այդպես խոսեն, անկախ նրանից, թե ով են»,- եզրափակել է Գարոուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի փաստաբանը կարող է դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ

08:28 14.11.2024

Թրամփի փաստաբանը կարող է դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իր փաստաբան Թոդ Բլանշին առաջադրել երկրի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Որոշման մասին դեռևս չի հայտարարվել։ Հայտնի է, որ Բլանշը ներկայացրել է Թրամփին վերջին 18 ամիսների ընթացքում և, մասնավորապես։ «Թրամփի հետ նրա մտերմության և վստահության պատճառով Թրամփի շրջապատից շատերն ակնկալում էին, որ եթե նա […] ...

Չեխիայի վարչապետը Ուզբեկստանի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացումը

08:20 14.11.2024

Չեխիայի վարչապետը Ուզբեկստանի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացումը

Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովի շրջանակներում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ քննարկել է երկու երկրների համատեղ նախագծերի իրականացումը։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել է X-ում: «Ես շատ կառուցողական հանդիպում ունեցա Ուզբեկստանի նախագահի հետ․ անցյալ տարի իմ այցից ի վեր մի շարք համատեղ նախագծերի մեկնարկը տրվեց։ Ուզբեկստանի մատակարարման […] ...

Ճապոնիան և Մեծ Բրիտանիան մտադիր են համագործակցել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում

08:00 14.11.2024

Ճապոնիան և Մեծ Բրիտանիան մտադիր են համագործակցել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում

Ճապոնիան և Մեծ Բրիտանիան մտադիր են տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցությունների նոր ձևաչափ սկսել, ինչպես նաև կհամագործակցեն Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ նոր վարչակազմի հետ առևտրային բանակցություններում։ Այս մասին հայտնում է ճապոնական առաջատար Nikkei բիզնես թերթը։ Ըստ հաղորդման՝ Տոկիոյի և Լոնդոնի միջև բանակցությունները կանցկացվեն «երկու գումարած երկու» ձևաչափով՝ արտաքին քաղաքականության և տնտեսական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Ընդգծվում է, […] ...

Բիթքոյնը մեկ օրվա ընթացքում չորս անգամ հասել է գնի պատմական առավելագույնին

00:00 14.11.2024

Բիթքոյնը մեկ օրվա ընթացքում չորս անգամ հասել է գնի պատմական առավելագույնին

Bitcoin կրիպտոարժույթը շարունակում է գների պատմական ռեկորդ սահմանել։ Ըստ Binance հարթակի տվյալների՝ 18:31-ի դրությամբ կրիպտոարժույթը գերազանցել է 90 հազար դոլարի նշագիծը և անմիջապես հասել ռեկորդային՝ 90 088 դոլարի։ 18:52-ին բիթքոյնը արագացրել է իր աճը և կազմել 91 515 դոլար: 19:45-ի դրությամբ կրիպտոարժույթի արժեքը գերազանցել է 92 հազար դոլարը և վաճառվել է 92 169 դոլարով։ 20:15-ի […] ...

Կանադական PSP կենսաթոշակային հիմնադրամը 1,9 միլիարդ դոլարով գնում է բրիտանական AGS օդանավակայանների օպերատորին

23:52 13.11.2024

Կանադական PSP կենսաթոշակային հիմնադրամը 1,9 միլիարդ դոլարով գնում է բրիտանական AGS օդանավակայանների օպերատորին

Կանադական կենսաթոշակային հիմնադրամ PSP Investments իր 100% դուստր AviAlliance-ի միջոցով 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգով (1,9 միլիարդ դոլար) գնում է բրիտանական օդանավակայանների AGS Airports օպերատորին՝ իսպանական Ferrovial-ից և ավստրալական Macquarie-ից, գրում է FInancial Times-ը։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում: AGS-ը ստեղծվել է 2014 թվականին և շահագործում է Աբերդինի, Գլազգոյի և Սաութհեմփթոնի օդանավակայանները։ […] ...

La Nacion. Արգենտինան հետ է կանչել իր պատվիրակությանը COP29-ից

23:44 13.11.2024

La Nacion. Արգենտինան հետ է կանչել իր պատվիրակությանը COP29-ից

Արգենտինայի իշխանությունները երկրի պատվիրակությանը հանձնարարել են լքել Բաքվում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովը։ Այս մասին հայտնում է La Nacion թերթը։ Ըստ թերթի՝ բնապահպանության քարտուղարության կողմից կոնֆերանսին ուղարկված արգենտինացի մասնագետները մասնակցել են համաժողովի առաջին երկու օրերին, սակայն հետո հրամայվել է լքել միջոցառումը: «Արտաքին գործերի նախարարությունը հանձնարարականներ է տվել վերադարձնելու համար»,-հրապարակմանը […] ...

BACK_TO_TOP