21:32 09.11.2024
Նոյեմբերի 9-ին, ժամը 18:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1976 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել հարակից փոսի մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորներ Լ. Ե.-ն (ծնված 1988 թ․), Ա. Մ.-ն (ծնված 2009 թ․), Դ. Մ.-ն (ծնված 2013 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
08:10 14.11.2024
Բորելն ասել է, որ Թրամփի ընտրվելը փոխել է Եվրոպայի «վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ»ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին լքել է պաշտոնը, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ընտրվելը փոխել է Եվրոպայում վերաբերմունքը «վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ»։ Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների ֆոնին ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբերյալ լսումների ժամանակ։ «Սա նշանակում է խորը փոփոխություն մեր հարաբերություններում: Ընդհանրապես, դա […] ...
08:00 14.11.2024
Ճապոնիան և Մեծ Բրիտանիան մտադիր են համագործակցել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններումՃապոնիան և Մեծ Բրիտանիան մտադիր են տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցությունների նոր ձևաչափ սկսել, ինչպես նաև կհամագործակցեն Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ նոր վարչակազմի հետ առևտրային բանակցություններում։ Այս մասին հայտնում է ճապոնական առաջատար Nikkei բիզնես թերթը։ Ըստ հաղորդման՝ Տոկիոյի և Լոնդոնի միջև բանակցությունները կանցկացվեն «երկու գումարած երկու» ձևաչափով՝ արտաքին քաղաքականության և տնտեսական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Ընդգծվում է, […] ...
00:00 14.11.2024
Բիթքոյնը մեկ օրվա ընթացքում չորս անգամ հասել է գնի պատմական առավելագույնինBitcoin կրիպտոարժույթը շարունակում է գների պատմական ռեկորդ սահմանել։ Ըստ Binance հարթակի տվյալների՝ 18:31-ի դրությամբ կրիպտոարժույթը գերազանցել է 90 հազար դոլարի նշագիծը և անմիջապես հասել ռեկորդային՝ 90 088 դոլարի։ 18:52-ին բիթքոյնը արագացրել է իր աճը և կազմել 91 515 դոլար: 19:45-ի դրությամբ կրիպտոարժույթի արժեքը գերազանցել է 92 հազար դոլարը և վաճառվել է 92 169 դոլարով։ 20:15-ի […] ...
23:52 13.11.2024
Կանադական PSP կենսաթոշակային հիմնադրամը 1,9 միլիարդ դոլարով գնում է բրիտանական AGS օդանավակայանների օպերատորինԿանադական կենսաթոշակային հիմնադրամ PSP Investments իր 100% դուստր AviAlliance-ի միջոցով 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգով (1,9 միլիարդ դոլար) գնում է բրիտանական օդանավակայանների AGS Airports օպերատորին՝ իսպանական Ferrovial-ից և ավստրալական Macquarie-ից, գրում է FInancial Times-ը։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում: AGS-ը ստեղծվել է 2014 թվականին և շահագործում է Աբերդինի, Գլազգոյի և Սաութհեմփթոնի օդանավակայանները։ […] ...
23:44 13.11.2024
La Nacion. Արգենտինան հետ է կանչել իր պատվիրակությանը COP29-իցԱրգենտինայի իշխանությունները երկրի պատվիրակությանը հանձնարարել են լքել Բաքվում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովը։ Այս մասին հայտնում է La Nacion թերթը։ Ըստ թերթի՝ բնապահպանության քարտուղարության կողմից կոնֆերանսին ուղարկված արգենտինացի մասնագետները մասնակցել են համաժողովի առաջին երկու օրերին, սակայն հետո հրամայվել է լքել միջոցառումը: «Արտաքին գործերի նախարարությունը հանձնարարականներ է տվել վերադարձնելու համար»,-հրապարակմանը […] ...
23:36 13.11.2024
Չինաստանը ցուցադրել է նոր՝ աշխարհում ամենամեծ բեռնատար անօդաչու թռչող սարքըՉինաստանում անօդաչու բեռնատար ինքնաթիռների զարգացումը արագ տեմպերով է ընթանում։ Աշխարհի ամենամեծ բեռնատար անօդաչու թռչող սարքը՝ W5000-ը, առաջին անգամ հրապարակային ներկայացվել է Airshow China-ում: W5000 անօդաչու թռչող սարքի անունը վերաբերում է այն 5000 կիլոգրամանոց բեռին, որը կարող է տեղափոխել: W5000-ի երկարությունը 21,8 մետր է, թևերի բացվածքը՝ 22,7 մետր։ Անօդաչու թռչող սարքը ունակ է զարգացնել ժամում մինչև […] ...