14:40 09.11.2024
Հորդանանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից ետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը պետք է ներկայացվեր «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Deadline-ը հայտնում է, որ Հորդանանի որոշումը կայացվել է Ադրբեջանի ճնշումների ներքո։
««Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ ստիպված է լինում հեռանալ, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում է ավերված հայրենիք:
Deadline-ի հոդվածում նշվում է, որ Հորդանանի կողմից ֆիլմի ընտրությունը առաջացրել է բողոքի ալիք Ադրբեջանում, որտեղ հայ բնակչության դեմ ռազմական գործողություններից տուժածների ցավալի պատմությունը դիտարկվել է որպես հակաադրբեջանական դիրքորոշում։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու հարցով, ինչն էլ, ի վերջո, տեղի է ունեցել, ինչի հետևանքով Հորդանանը ներկայացված չի լինի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմի ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին իրենց հիասթափությունն են հայտնել և նշել.
«Մեր թիմի համար սա շատ տխուր նորություն է. երեխայի՝ իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին հուզական, անձնական պատմությունն արգելել և լռեցրել են: Որպես վավերագրական ֆիլմեր ստեղծողներ՝ այս գրաքննությունը մեզ ավելի քան երբևէ ստիպում է կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությամբ, որն արտացոլում է աշխարհի անթիվ ժամանակակից երեխաների փորձը, ովքեր արժանի են ազատ երազելու՝ առանց պատերազմների և բախումների սպառնալիքի»։
Այն բանից հետո, երբ Հորդանանը ֆիլմը հանել է «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգից, Կինոակադեմիան կինոգործիչներին ասել է, որ նրանք կարող են «Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, եթե հետևեն ընտրության ստանդարտ ընթացակարգերին: Նկարահանող խումբը փորձել է նախընտրական փուլ կազմակերպել ԱՄՆ-ում։
Հայրապետյանը և Հուրանին նշել են, որ այժմ կազմակերպում են ֆիլմի առաջնային ցուցադրությունը ԱՄՆ-ում, որը տեղի կունենա Լոս Անջելեսի «Laemmle Theatres»-ում՝ սկսած նոյեմբերի 29-ից։
«Մենք ձգտում ենք կիսել մեր իրական պատմությունը՝ չնայած առկա խոչընդոտներին»,- նշել են նրանք։
«Տունս քաղցր ա» ֆիլմը հուլիսին Ամմանում կայացած Հորդանանի միջազգային կինոփառատոնում ստացել է երեք մրցանակ՝ լավագույն արաբական վավերագրական ֆիլմի ժյուրիի մրցանակ, հանդիսատեսի մրցանակ և Միջազգային կինոքննադատների մրցանակ (FIPRESCI):
Ֆիլմի պրեմիերան կայացել է հունիսին Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ Մեծ Բրիտանիայի հեղինակավոր վավերագրական կինոփառատոնում, որտեղ այն նոմինացվել է «Լավագույն միջազգային դեբյուտ» անվանակարգում։
«Տունս քաղցր ա» ֆիլմի սցենարի համաձայն՝ 11-ամյա Վրեժը մեծացել է Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանում՝ տեսնելով պատերազմների դժվարություններն ու ավերածությունները։ Նրա տատը կանխատեսում է, որ իր թոռը մի օր կդառնա պատերազմի մասնակից։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են երեխայի մանկության երազանքները հայտնվում վտանգի տակ, երբ նրա իրական կյանքը լցվում է ռազմականացված կրթությամբ ու բռնություններով։
Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը որոշման հետ կապված դեռ մեկնաբանություն չի տվել։
00:00 14.11.2024
Բիթքոյնը մեկ օրվա ընթացքում չորս անգամ հասել է գնի պատմական առավելագույնինBitcoin կրիպտոարժույթը շարունակում է գների պատմական ռեկորդ սահմանել։ Ըստ Binance հարթակի տվյալների՝ 18:31-ի դրությամբ կրիպտոարժույթը գերազանցել է 90 հազար դոլարի նշագիծը և անմիջապես հասել ռեկորդային՝ 90 088 դոլարի։ 18:52-ին բիթքոյնը արագացրել է իր աճը և կազմել 91 515 դոլար: 19:45-ի դրությամբ կրիպտոարժույթի արժեքը գերազանցել է 92 հազար դոլարը և վաճառվել է 92 169 դոլարով։ 20:15-ի […] ...
23:52 13.11.2024
Կանադական PSP կենսաթոշակային հիմնադրամը 1,9 միլիարդ դոլարով գնում է բրիտանական AGS օդանավակայանների օպերատորինԿանադական կենսաթոշակային հիմնադրամ PSP Investments իր 100% դուստր AviAlliance-ի միջոցով 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգով (1,9 միլիարդ դոլար) գնում է բրիտանական օդանավակայանների AGS Airports օպերատորին՝ իսպանական Ferrovial-ից և ավստրալական Macquarie-ից, գրում է FInancial Times-ը։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում: AGS-ը ստեղծվել է 2014 թվականին և շահագործում է Աբերդինի, Գլազգոյի և Սաութհեմփթոնի օդանավակայանները։ […] ...
23:44 13.11.2024
La Nacion. Արգենտինան հետ է կանչել իր պատվիրակությանը COP29-իցԱրգենտինայի իշխանությունները երկրի պատվիրակությանը հանձնարարել են լքել Բաքվում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովը։ Այս մասին հայտնում է La Nacion թերթը։ Ըստ թերթի՝ բնապահպանության քարտուղարության կողմից կոնֆերանսին ուղարկված արգենտինացի մասնագետները մասնակցել են համաժողովի առաջին երկու օրերին, սակայն հետո հրամայվել է լքել միջոցառումը: «Արտաքին գործերի նախարարությունը հանձնարարականներ է տվել վերադարձնելու համար»,-հրապարակմանը […] ...
23:36 13.11.2024
Չինաստանը ցուցադրել է նոր՝ աշխարհում ամենամեծ բեռնատար անօդաչու թռչող սարքըՉինաստանում անօդաչու բեռնատար ինքնաթիռների զարգացումը արագ տեմպերով է ընթանում։ Աշխարհի ամենամեծ բեռնատար անօդաչու թռչող սարքը՝ W5000-ը, առաջին անգամ հրապարակային ներկայացվել է Airshow China-ում: W5000 անօդաչու թռչող սարքի անունը վերաբերում է այն 5000 կիլոգրամանոց բեռին, որը կարող է տեղափոխել: W5000-ի երկարությունը 21,8 մետր է, թևերի բացվածքը՝ 22,7 մետր։ Անօդաչու թռչող սարքը ունակ է զարգացնել ժամում մինչև […] ...
23:28 13.11.2024
ՄԱԿ-ը մտադիր է կառուցողականորեն աշխատել ԱՄՆ նոր մշտական ներկայացուցչի հետՄԱԿ-ը կառուցողականորեն կաշխատի ԱՄՆ հաջորդ վարչակազմում համաշխարհային կառույցում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Էլիզ Ստեֆանիկի հետ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք կառուցողականորեն կաշխատենք ԱՄՆ մշտական ներկայացուցչի հետ, ինչպես արել ենք նախկինում և ինչպես անում ենք բոլոր մշտական ներկայացուցիչների հետ», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Դյուժարիկը հավելել է, […] ...
23:20 13.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում վեց զինվորի զոհվելու մասինԻսրայելական բանակը հայտնել է Լիբանանի հարավում շարունակվող մարտերի ընթացքում վեց զինվորի կորստի մասին։ Հաշվի առնելով այս տվյալները՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին մերձավորարևելյան հակամարտության նոր փուլի սկզբից ի վեր զոհված զինծառայողների ընդհանուր թիվը, ըստ բանակի մամուլի ծառայության, կազմել է 792։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում «Հըզբոլլահի» ուժերի դեմ սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում զանգվածային հարվածներ է […] ...