00:00 09.11.2024
Պենտագոնը հանել է Ուկրաինայում ամերիկյան ռազմական կապալառուների տեղակայման արգելքը՝ օգնելու Կիևին պահպանել և վերանորոգել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից տրամադրված սպառազինության համակարգերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Օգնելու Ուկրաինային վերանորոգել և պահպանել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից տրամադրված ռազմական տեխնիկան, պաշտպանության նախարարությունը հայտեր է ընդունում ամերիկյան ընկերություններից՝ ներգրավելու փոքր թվով կապալառուների, որոնք կօգնեն Ուկրաինային պահպանել իր կողմից արդեն իսկ տրամադրված սպառազինությունների շահագործումը»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ կապալառուները «հեռու կլինեն առաջնագծից և չեն մասնակցի ռուսական զորքերի հետ մարտերին»։
ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնի կողմից Կիևին մատակարարած որոշ զինատեսակներ, մասնավորապես F-16 կործանիչները և Patriot զենիթահրթիռային համակարգերը, «պահպանելու համար պահանջում են հատուկ տեխնիկական գիտելիքներ»:
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ ընկերությունները, որոնք կմասնակցեն մրցույթներին, «պետք է հուսալի պլաններ մշակեն՝ նվազագույնի հասցնելու ռիսկերն իրենց աշխատակիցների համար»։
CNN-ը նաև նշել է, որ նախկինում Ամերիկյան ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Ուկրաինա մասնագետներ ուղարկելու հարցը, սակայն հետախուզությունը խորհուրդ է տվել հրաժարվել այդ գաղափարից՝ վկայակոչելով այն փաստը, որ ներկա պայմաններում այն վտանգավոր է։
23:20 12.11.2024
Այրվել է ավտոմեքենաՆոյեմբերի 12-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։46-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան: ...
23:12 12.11.2024
Նեթանյահուն կարծում է, որ Իրանի համար տնտեսապես ձեռնտու չէ կրկին հարձակվել Իսրայելի վրաԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ենթադրել է, որ Թեհրանի համար ձեռնտու չի լինի Իսրայելին հետագա հարվածներ հասցնելը, քանի որ դա թանկ կարժենա Իրանի տնտեսությունը։ «Իսրայելի վրա հերթական հարձակումը պարզապես կխաթարի իրանական տնտեսությունը, այն կխլի ավելի շատ միլիարդավոր դոլարներ»,-ասել է նա երեքշաբթի «X» սոցիալական ցանցում տեղադրված իրանցի քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում: Վարչապետը պնդում է, որ Իրանի՝ հոկտեմբերին Իսրայելին […] ...
23:04 12.11.2024
Նոյեմբերի 13-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ա․Սարգսյան, Ռ․Մելիքյան, Իսրայել Օրի և Մալաթիա փողոցներ մասնակի, Ճառագայթային Վշենք և հանրային բաժանորդներ, 11։00-17:00 Արեշ 4փ. 69-100 սեփական տներ, 15փ. 1-34, 3, 5, 7, 9 սեփական տներ, 17փ. 1-31, Արցախ փ. […] ...
22:56 12.11.2024
ԵՄ-ն Մոլդովայի միջսահմանային երկաթուղային գծի վերականգնման համար 32 մլն եվրո կներդնիԵվրամիությունը 32 մլն եվրո կներդնի Մոլդովայում Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի երթուղու երկայնքով երկաթուղու 375 կմ հատվածի վերակառուցման համար, երեքշաբթի հայտարարել է Քիշնևում ԵՄ պատվիրակությունը։ Ծրագրի իրականացման համար Մոլդովական երկաթուղին (CFM) պայմանագիր է կնքել Obermeyer Hellas (Հունաստան) և DB Engineering & Consulting (Գերմանիա) ընկերությունների հետ, որոնք հաղթել են մրցույթում և կտրամադրեն աջակցության ծառայություններ վերականգնողական աշխատանքների վերահսկման համար՝ […] ...
22:48 12.11.2024
Թրամփը կոնգրեսական Ուոլցին նշանակում է ազգային անվտանգության հարցերով խորհրդականԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսական Մայք Ուոլցին նշանակել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ «Ես հպարտ եմ հայտարարելու, որ կոնգրեսական Մայք Ուոլցը նշանակվել է իմ ազգային անվտանգության խորհրդական»,-ասվում է Թրամփի անցումային թիմի հայտարարության մեջ: ...
22:40 12.11.2024
Փորձագետները կարող են 2024 թվականը ճանաչել եղանակի դիտարկումների պատմության մեջ որպես ամենատաք տարինՀամաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հայտնել է, որ 2024 թվականը, ամենայն հավանականությամբ, օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենատաք տարին է, հայտնում է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը։ «WMO-ից ստացված հաղորդագրությունը հաստատում է՝ բոլոր փորձագետների հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարին կլինի ամենաջերմը դիտարկումների ողջ պատմության մեջ»,-ասել է նա: Նրա խոսքով՝ WMO-ը նաև նշում է […] ...