ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+5.09 oC

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

19:25 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 16:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1991 թ.) և «Isuzu» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1992 թ.). «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ բեռնատարը կողաշրջվել է:
Բեռնատարի վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ. Ս.-ին (ծնված 2017 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի «Թել Նոֆ» բազային հարվածելու մասին

23:28 08.11.2024

«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի «Թել Նոֆ» բազային հարվածելու մասին

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է իսրայելական «Թել Նոֆ» ավիաբազայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին, որը գտնվում է Թել Ավիվից 27 կմ հեռավորության վրա, հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։ «Իսլամական դիմադրությունը հարվածել է «Թել-Նոֆ» ավիաբազային Թել Ավիվից հարավ՝ բարձր տեխնոլոգիական հրթիռների տարափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Դատարանը Թրամփի գործով վարույթը կասեցրել է մինչև դեկտեմբերի 2-ը

23:20 08.11.2024

Դատարանը Թրամփի գործով վարույթը կասեցրել է մինչև դեկտեմբերի 2-ը

Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը դատախազության պահանջով մինչև դեկտեմբերի 2-ը կասեցրել է բոլոր ծրագրված միջոցառումները՝ 2021 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի՝ իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով, չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտությանը: Այս մասին ասված է դատավոր Տանի Չատկենի որոշման մեջ։ Նա բավարարել է ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթի նախկինում ներկայացված միջնորդությունը։ Վերջինս դատարանին խնդրել է չեղարկել […] ...

Volkswagen-ը ԱՄՆ-ից հետ է կանչում ավելի քան 114 հազար ավտոմեքենա

23:12 08.11.2024

Volkswagen-ը ԱՄՆ-ից հետ է կանչում ավելի քան 114 հազար ավտոմեքենա

Գերմանական Volkswagen-ի ամերիկյան ստորաբաժանումը հետ է կանչում ավելի քան 114 հազար ավտոմեքենա՝ անվտանգության բարձիկների պայթյունի վտանգի պատճառով, ասվում է Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, պայթյունավտանգ նյութերի քայքայման պատճառով կարող է պայթել վարորդի անվտանգության բարձիկը: Դա կարող է առաջանալ բարձր խոնավության և ջերմաստիճանի երկարատև ազդեցության հետևանքով և կարող է հանգեցնել […] ...

Ովքե՞ր են Դոնալդ Թրամփի քաղաքական թիմում աշխատող հայամետ գործիչները, ի՞նչ պաշտոններ են ստանձնելու

23:04 08.11.2024

Ովքե՞ր են Դոնալդ Թրամփի քաղաքական թիմում աշխատող հայամետ գործիչները, ի՞նչ պաշտոններ են ստանձնելու

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ձևավորել իր ապագա վարչակազմը: Թիմում կան մարդիք, ոքվեր տարիներ շարունակ արդյունավետ համագործակցել են հայկական լոբբիի հետ: Ովքե՞ր են Թրամփի թիմում այն մարդիք, որ կարող են Հայաստանը ապագա նախագահի հետ կապող յուրահատուկ կամուրջի դերը կատարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ Դոնալդ Թրամփը ձևավորել է այսպես կոչված […] ...

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

22:56 08.11.2024

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 8-ին, ժամը 15:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։29-ին, մարվել՝ 17։27-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ ...

Հայտնաբերվել է գեն, որը նվազեցնում է քաղցկեղի բուժման արդյունավետությունը

22:48 08.11.2024

Հայտնաբերվել է գեն, որը նվազեցնում է քաղցկեղի բուժման արդյունավետությունը

ԱՄՆ-ի Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի գիտնականները բարձրացրել են քաղցկեղի իմունոթերապիայի արդյունավետությունը՝ խաթարելով T բջիջներում Asxl1 գենը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։ Հետազոտողները բացատրել են, որ իմունային համակարգի բջիջները օգտագործում են այսպես կոչված «հսկիչ կետեր» (հատուկ ազդանշաններ)՝ թերի տարրերին կամ պաթոգեններին արձագանքելու համար: Քաղցկեղի բջիջները կարող են նաև օգտագործել այս անցակետերը՝ անջատելու իմունային համակարգը […] ...

BACK_TO_TOP