19:12 08.11.2024
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։
Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծել է Մայր Աթոռում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության առավել արդյունավորման գործում։
Նորին Սրբությունը նկատել է, որ աշխարհասփյուռ հայոց թեմերում ծառայող հոգևորականների համախմբումը Մայր Աթոռում լավագույն առիթ է վերապատրաստման ծրագրի շրջանակներում ամբարած գիտելիքներով և հովվական կյանքի փորձառությամբ առակա մարտահրավերների, հովվական կյանքին առնչվող ու հավատացյալներին հուզող տարբեր հարցերի շուրջ համատեղ քննարկումներ կազմակերպելու և դրանց հաղթահարմանն ուղղված ընդհանուր մոտեցումներ ձևավորելու:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն է բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին ծրագրի իրականացման գործում ցուցաբերած հետևողականության համար:
Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթել է ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգևոր առաքելության մեջ:
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել00:00 09.11.2024
Պենտագոնը թույլ է տվել ամերիկացի կապալառուներին սպասարկել ամերիկյան զենքերը ՈւկրաինայումՊենտագոնը հանել է Ուկրաինայում ամերիկյան ռազմական կապալառուների տեղակայման արգելքը՝ օգնելու Կիևին պահպանել և վերանորոգել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից տրամադրված սպառազինության համակարգերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Օգնելու Ուկրաինային վերանորոգել և պահպանել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից տրամադրված ռազմական տեխնիկան, պաշտպանության նախարարությունը հայտեր է ընդունում ամերիկյան ընկերություններից՝ ներգրավելու փոքր թվով կապալառուների, որոնք կօգնեն […] ...
23:52 08.11.2024
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում 15 մարդ է զոհվելԼիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնը տեղեկատվություն է տրամադրել քաղաքների և ավանների վրա Իսրայելի օդային ռմբակոծությունների ժամանակ օրական մահերի և վիրավորների թվի մասին: X-ում հրապարակված ամփոփագրում նշվում է, որ զոհվել է 15 մարդ, ևս 69-ը՝ վիրավորվել։ «Իսրայելական ավիացիան մեկ օրում 84 հարված է հասցրել Լիբանանին, որոնց մեծ մասը Նաբաթիե նահանգում (58) և հարավային […] ...
23:44 08.11.2024
Մակրոնը Թրամփին կոչ է արել Ուկրաինայի հարցում Ռուսաստանից «իրական զիջումներ» ստանալՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հորդորել է նրան Ռուսաստանից «իրական զիջումներ» ստանալ Ուկրաինայի հարցում, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ 25 րոպե տևած հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը հորդորել է Թրամփին երաշխավորել, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ ցանկացած դիվանագիտական գործընթաց կհանգեցնի Կրեմլի իրական զիջումների, փոխանցել են զանգի […] ...
23:36 08.11.2024
Լուսանկարիչը զոհվել է ինքնաթիռի պտուտակի հարվածիցԱմանդա Գալագերը, ով աշխատում էր Air Capital Drop Zone պարաշյուտային կենտրոնում (Կանզաս, ԱՄՆ), զոհվել է աշխատանքի վայրում։ Կին լուսանկարիչը օդանավ բարձրացող պարաշյուտիստների խմբին լուսանկարելիս է եղել և այնքան է տարվել, որ մի քանի քայլ հետ է գնացել։ Ամանդան ամբողջովին մոռացել է, որ իր հետևում ինքնաթիռի աշխատող պտուտակն է։ Ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել։ […] ...
23:28 08.11.2024
«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի «Թել Նոֆ» բազային հարվածելու մասինԼիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է իսրայելական «Թել Նոֆ» ավիաբազայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին, որը գտնվում է Թել Ավիվից 27 կմ հեռավորության վրա, հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։ «Իսլամական դիմադրությունը հարվածել է «Թել-Նոֆ» ավիաբազային Թել Ավիվից հարավ՝ բարձր տեխնոլոգիական հրթիռների տարափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...
23:20 08.11.2024
Դատարանը Թրամփի գործով վարույթը կասեցրել է մինչև դեկտեմբերի 2-ըԿոլումբիայի շրջանի դաշնային դատարանը դատախազության պահանջով մինչև դեկտեմբերի 2-ը կասեցրել է բոլոր ծրագրված միջոցառումները՝ 2021 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի՝ իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով, չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտությանը: Այս մասին ասված է դատավոր Տանի Չատկենի որոշման մեջ։ Նա բավարարել է ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթի նախկինում ներկայացված միջնորդությունը։ Վերջինս դատարանին խնդրել է չեղարկել […] ...