18:52 08.11.2024
Իսպանական «Սելտայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել «Լոկոմոտիվի» 25-ամյա կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի ապագայի վերաբերյալ և գնահատել է նրա շանսերը Եվրոպայում կարիերան շարունակելու առումով։
«Եթե Թիկնիզյանը ցանկանում է խաղալ որևէ եվրոպական ակումբում, դա նորմալ է։ Ինչո՞ւ ոչ: Ինչ վերաբերում է նրա մակարդակին, նա վատ ֆուտբոլիստ չէ և կարող է խաղալ լավագույն հնգյակի առաջնություններում։ Չէ՞ որ այնտեղ բոլորն էլ «Ռեալում», «Բարսելոնայում» կամ «Մանչեսթերում» չեն խաղում, կան նաև այլ թիմեր, որոնք նույնպես շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունեն, ուստի ի՞նչ է այստեղ արտասովոր։ Թիկնիզյանը լավ ֆուտբոլիստ է, և ճիշտ մենեջերների կամ գործակալների դեպքում, ովքեր հիմա ամեն ինչ կառավարում են ֆուտբոլում, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Մոստովոյը Metaratings.ru-ին, փոխանցում է armsport.am-ը:
Թիկնիզյանը հանդես է գալիս «Լոկոմոտիվում» 2021 թվականի ամռանից: 25-ամյա կիսապաշտպանի հաշվին կա 107 խաղ, 16 գոլ և 16 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի և ակումբի միջև աշխատավարձային պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել23:28 08.11.2024
«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի «Թել Նոֆ» բազային հարվածելու մասինԼիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է իսրայելական «Թել Նոֆ» ավիաբազայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին, որը գտնվում է Թել Ավիվից 27 կմ հեռավորության վրա, հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։ «Իսլամական դիմադրությունը հարվածել է «Թել-Նոֆ» ավիաբազային Թել Ավիվից հարավ՝ բարձր տեխնոլոգիական հրթիռների տարափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...
23:20 08.11.2024
Դատարանը Թրամփի գործով վարույթը կասեցրել է մինչև դեկտեմբերի 2-ըԿոլումբիայի շրջանի դաշնային դատարանը դատախազության պահանջով մինչև դեկտեմբերի 2-ը կասեցրել է բոլոր ծրագրված միջոցառումները՝ 2021 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի՝ իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով, չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտությանը: Այս մասին ասված է դատավոր Տանի Չատկենի որոշման մեջ։ Նա բավարարել է ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթի նախկինում ներկայացված միջնորդությունը։ Վերջինս դատարանին խնդրել է չեղարկել […] ...
23:12 08.11.2024
Volkswagen-ը ԱՄՆ-ից հետ է կանչում ավելի քան 114 հազար ավտոմեքենաԳերմանական Volkswagen-ի ամերիկյան ստորաբաժանումը հետ է կանչում ավելի քան 114 հազար ավտոմեքենա՝ անվտանգության բարձիկների պայթյունի վտանգի պատճառով, ասվում է Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, պայթյունավտանգ նյութերի քայքայման պատճառով կարող է պայթել վարորդի անվտանգության բարձիկը: Դա կարող է առաջանալ բարձր խոնավության և ջերմաստիճանի երկարատև ազդեցության հետևանքով և կարող է հանգեցնել […] ...
23:04 08.11.2024
Ովքե՞ր են Դոնալդ Թրամփի քաղաքական թիմում աշխատող հայամետ գործիչները, ի՞նչ պաշտոններ են ստանձնելուԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ձևավորել իր ապագա վարչակազմը: Թիմում կան մարդիք, ոքվեր տարիներ շարունակ արդյունավետ համագործակցել են հայկական լոբբիի հետ: Ովքե՞ր են Թրամփի թիմում այն մարդիք, որ կարող են Հայաստանը ապագա նախագահի հետ կապող յուրահատուկ կամուրջի դերը կատարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ Դոնալդ Թրամփը ձևավորել է այսպես կոչված […] ...
22:56 08.11.2024
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթՆոյեմբերի 8-ին, ժամը 15:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։29-ին, մարվել՝ 17։27-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ ...
22:48 08.11.2024
Հայտնաբերվել է գեն, որը նվազեցնում է քաղցկեղի բուժման արդյունավետությունըԱՄՆ-ի Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի գիտնականները բարձրացրել են քաղցկեղի իմունոթերապիայի արդյունավետությունը՝ խաթարելով T բջիջներում Asxl1 գենը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։ Հետազոտողները բացատրել են, որ իմունային համակարգի բջիջները օգտագործում են այսպես կոչված «հսկիչ կետեր» (հատուկ ազդանշաններ)՝ թերի տարրերին կամ պաթոգեններին արձագանքելու համար: Քաղցկեղի բջիջները կարող են նաև օգտագործել այս անցակետերը՝ անջատելու իմունային համակարգը […] ...