18:40 08.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Կապան քաղաքի երեք բնակչի կողմից ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև` խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։
2024թ. հոկտեմբերի 30-ին ժամը` 19:08-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի 63-ամյա բնակիչ, ով ավելի ուշ տեղափոխվել է Երևան քաղաքի «էրեբունի ԲԿ»։
ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող սննդի կետում Կապան համայնքի 63–ամյա բնակիչ, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի և նույն քաղաքի 31-ամյա բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որից հետո նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու նպատակով, 31-ամյա տղամարդը նույն քաղաքի 31 և 29-ամյա բնակիչների հետ գնացել է ՍՊ ընկերության վարչական շենքի մուտքի մոտ։
Հանդիպելով ընկերության տնօրենին, սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անտեսելով հավաքված անձանց ներկայությունը, միմյանց գործողությունները լրացնելով` Կապան քաղաքի հիշյալ բնակիչները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նշված ընկերության տնօրենի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ վերջինիս զրկելով դիմադրելու և պաշտպանվելու հնարավորությունից և պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։ Նշված խուլիգանության ընթացքում Կապան քաղաքի հիշյալ բնակիչները ծեծի են ենթարկել նաև ընկերության տնօրենի վարորդին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կապան քաղաքի 31-ամյա երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Կապան քաղաքի 29-ամյա բնակչի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժին։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:52 08.11.2024
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում 15 մարդ է զոհվել16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել23:44 08.11.2024
Մակրոնը Թրամփին կոչ է արել Ուկրաինայի հարցում Ռուսաստանից «իրական զիջումներ» ստանալՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հորդորել է նրան Ռուսաստանից «իրական զիջումներ» ստանալ Ուկրաինայի հարցում, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ 25 րոպե տևած հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը հորդորել է Թրամփին երշխավորել, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ ցանկացած դիվանագիտական գործընթաց կհանգեցնի Կրեմլի իրական զիջումների, փոխնցել են զանգի […] ...
23:36 08.11.2024
Լուսանկարիչը զոհվել է ինքնաթիռի պտուտակի հարվածիցԱմանդա Գալագերը, ով աշխատում էր Air Capital Drop Zone պարաշյուտային կենտրոնում (Կանզաս, ԱՄՆ), զոհվել է աշխատանքի վայրում։ Կին լուսանկարիչը օդանավ բարձրացող պարաշյուտիստների խմբին լուսանկարելիս է եղել և այնքան է տարվել, որ մի քանի քայլ հետ է գնացել։ Ամանդան ամբողջովին մոռացել է, որ իր հետևում ինքնաթիռի աշխատող պտուտակն է։ Ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել։ […] ...
23:28 08.11.2024
«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի «Թել Նոֆ» բազային հարվածելու մասինԼիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է իսրայելական «Թել Նոֆ» ավիաբազայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին, որը գտնվում է Թել Ավիվից 27 կմ հեռավորության վրա, հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։ «Իսլամական դիմադրությունը հարվածել է «Թել-Նոֆ» ավիաբազային Թել Ավիվից հարավ՝ բարձր տեխնոլոգիական հրթիռների տարափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...
23:20 08.11.2024
Դատարանը Թրամփի գործով վարույթը կասեցրել է մինչև դեկտեմբերի 2-ըԿոլումբիայի շրջանի դաշնային դատարանը դատախազության պահանջով մինչև դեկտեմբերի 2-ը կասեցրել է բոլոր ծրագրված միջոցառումները՝ 2021 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի՝ իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով, չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտությանը: Այս մասին ասված է դատավոր Տանի Չատկենի որոշման մեջ։ Նա բավարարել է ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթի նախկինում ներկայացված միջնորդությունը։ Վերջինս դատարանին խնդրել է չեղարկել […] ...
23:12 08.11.2024
Volkswagen-ը ԱՄՆ-ից հետ է կանչում ավելի քան 114 հազար ավտոմեքենաԳերմանական Volkswagen-ի ամերիկյան ստորաբաժանումը հետ է կանչում ավելի քան 114 հազար ավտոմեքենա՝ անվտանգության բարձիկների պայթյունի վտանգի պատճառով, ասվում է Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, պայթյունավտանգ նյութերի քայքայման պատճառով կարող է պայթել վարորդի անվտանգության բարձիկը: Դա կարող է առաջանալ բարձր խոնավության և ջերմաստիճանի երկարատև ազդեցության հետևանքով և կարող է հանգեցնել […] ...
23:04 08.11.2024
Ովքե՞ր են Դոնալդ Թրամփի քաղաքական թիմում աշխատող հայամետ գործիչները, ի՞նչ պաշտոններ են ստանձնելուԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ձևավորել իր ապագա վարչակազմը: Թիմում կան մարդիք, ոքվեր տարիներ շարունակ արդյունավետ համագործակցել են հայկական լոբբիի հետ: Ովքե՞ր են Թրամփի թիմում այն մարդիք, որ կարող են Հայաստանը ապագա նախագահի հետ կապող յուրահատուկ կամուրջի դերը կատարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ Դոնալդ Թրամփը ձևավորել է այսպես կոչված […] ...