Ազգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+4.09 oC

Ազգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները

17:47 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին եւ հանդես եկել դասախոսությամբ:

«Նորարարություն եւ առաջնորդություն» թեմայի շրջանակում ԱԺ փոխնախագահն ապագա սպաներին աշխատանքային գործունեության ընթացքում կուտակած իր գիտելիքներն ու փորձն է փոխանցել, խոսել ռազմարդյունաբերության ոլորտում մեր երկրի հաջողությունների, նորարարական ձեռքբերումների վերաբերյալ:

Ողջույնի խոսքում ԱԺ նախագահի տեղակալն արժեւորել է սպաների առաջնորդության հմտություններն ու կարծիք հայտնել, որ սպան միայն իր աշխատանքի նկատմամբ հավատով, զինվորներին ոգեւորելու, առաջնորդելու, իր հետեւից տանելու ունակություններով կարող է զինվորի ոգին բարձր պահել:

Նրա կարծիքով հանրության վստահությունը վայելելու համար անպայման պետք է նոր հնարավորություններ ստեղծել զինվորների համար:

«Զինվորը պետք է մտնի բանակ եւ նոր գիտելիքներով, նոր հմտություններվ, մարդկային նոր արժեքներով ու նոր շնչով վերադառնա հասարակություն»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակն ու հորդորել ապագա սպաներին շարունակաբար կրթվել ու նոր գիտելիքներ ստանալ՝ համաշխարհային նորարարական զարգացումներին համընթաց քայլելու համար:

Հակոբ Արշակյանը կարեւորել է այն փաստը, որ կուրսանտների շարքում նաեւ կանայք են՝ երկրի պաշտպանունակության բարձրացման հարցում ընդգծելով համակարգում կանանց ներգրավվածության շարունակական աճը:

Այնուհետեւ ծավալուն դասախոսության, ինչպես նաեւ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ փոխնախագահը մանրամասն խոսել է արդյունաբերական հեղափոխության փուլերի ու դինամիկայի մասին, նշել, որ 21-րդ դարում տեխնոլոգիաները զարգանում են շուրջ 1000 անգամ ավելի արագ: Այս համատեքստում նա մանրամասնել է այն ազդեցությունը, որն ունի տեխնոլոգիական հեղափոխությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ու անվտանգային համակարգերի վրա: Անդրադարձ է եղել նաեւ արհեստական բանականության ընձեռած առաջընթացին ու հնարավորություններին, նաեւ նորարարական համակարգերի դեմ հաճախ հանրության դիմադրության հաղթահարման ուղիներին:

«Մենք պետք աշխարհին ներկայանանք որպես խնդիրներ լուծող, եւ դա մեծապես նորարարության, կրթության, նոր գիտելիքներ ստանալու, չվախենալու արվեստն է: Բոլոր մարտահրավերներն էլ հաղթահարելի են, դրա համար կամք, վճռականություն, աշխատանքում նոր գիտելիքներ են պետք»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

Կուրսանտներն Ազգային ժողով են այցելել պիլոտային ծրագրի շրջանակում: Նման հանդիպումների նպատակն է ապագա սպաներին զինել գործնական ու տեսական նոր գիտելիքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Volkswagen-ը ԱՄՆ-ից հետ է կանչում ավելի քան 114 հազար ավտոմեքենա

23:12 08.11.2024

Volkswagen-ը ԱՄՆ-ից հետ է կանչում ավելի քան 114 հազար ավտոմեքենա

Գերմանական Volkswagen-ի ամերիկյան ստորաբաժանումը հետ է կանչում ավելի քան 114 հազար ավտոմեքենա՝ անվտանգության բարձիկների պայթյունի վտանգի պատճառով, ասվում է Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, պայթյունավտանգ նյութերի քայքայման պատճառով կարող է պայթել վարորդի անվտանգության բարձիկը: Դա կարող է առաջանալ բարձր խոնավության և ջերմաստիճանի երկարատև ազդեցության հետևանքով և կարող է հանգեցնել […] ...

Ովքե՞ր են Դոնալդ Թրամփի քաղաքական թիմում աշխատող հայամետ գործիչները, ի՞նչ պաշտոններ են ստանձնելու

23:04 08.11.2024

Ովքե՞ր են Դոնալդ Թրամփի քաղաքական թիմում աշխատող հայամետ գործիչները, ի՞նչ պաշտոններ են ստանձնելու

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ձևավորել իր ապագա վարչակազմը: Թիմում կան մարդիք, ոքվեր տարիներ շարունակ արդյունավետ համագործակցել են հայկական լոբբիի հետ: Ովքե՞ր են Թրամփի թիմում այն մարդիք, որ կարող են Հայաստանը ապագա նախագահի հետ կապող յուրահատուկ կամուրջի դերը կատարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ Դոնալդ Թրամփը ձևավորել է այսպես կոչված […] ...

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

22:56 08.11.2024

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 8-ին, ժամը 15:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։29-ին, մարվել՝ 17։27-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ ...

Հայտնաբերվել է գեն, որը նվազեցնում է քաղցկեղի բուժման արդյունավետությունը

22:48 08.11.2024

Հայտնաբերվել է գեն, որը նվազեցնում է քաղցկեղի բուժման արդյունավետությունը

ԱՄՆ-ի Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի գիտնականները բարձրացրել են քաղցկեղի իմունոթերապիայի արդյունավետությունը՝ խաթարելով T բջիջներում Asxl1 գենը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։ Հետազոտողները բացատրել են, որ իմունային համակարգի բջիջները օգտագործում են այսպես կոչված «հսկիչ կետեր» (հատուկ ազդանշաններ)՝ թերի տարրերին կամ պաթոգեններին արձագանքելու համար: Քաղցկեղի բջիջները կարող են նաև օգտագործել այս անցակետերը՝ անջատելու իմունային համակարգը […] ...

Համաշխարհային բանկը Կիևին կտրամադրի մոտ 1,37 միլիարդ դոլար` դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում

22:40 08.11.2024

Համաշխարհային բանկը Կիևին կտրամադրի մոտ 1,37 միլիարդ դոլար` դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում

Կիևը Համաշխարհային բանկից (ՀԲ) կստանա մոտ 1,37 միլիարդ դոլար՝ Ուկրաինայում պետական ​​ծախսերին աջակցելու և կայուն պետական ​​կառավարման ապահովման ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։ Միջոցների տրամադրման մասին համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն և ՀԲ Արևելյան Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Բոբ Սոմը։ «Դրամաշնորհային համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինա ներգրավել 1,35 միլիարդ […] ...

ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք Իրանի հետ կապված մտավախությունների ֆոնին

22:33 08.11.2024

ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք Իրանի հետ կապված մտավախությունների ֆոնին

Միացյալ Նահանգները որոշել է ժամանակավորապես F-15E Strike Eagle կործանիչների էսկադրիլիա տեղակայել Հորդանանում՝ Իսրայելի վրա իրանական հնարավոր հրթիռային հարձակման հետ կապված մտահոգությունների ֆոնին, հաղորդում է The Times of Israel-ը։ Իր հերթին Haaretz թերթը նշում է, որ առնվազն 12 կործանիչ է տեղափոխվում դեպի Հորդանան։ ԱՄՆ զինվորականները դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել ինքնաթիռների ուղարկման վերաբերյալ։ Այս […] ...

BACK_TO_TOP