17:18 08.11.2024
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի հետ միասին կկարգավորվեն ուկրաինական հակամարտությունը և Գազայի ճգնաժամը։
«Մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների, առաջին հերթին պաղեստինյան խնդրին և ռուս-ուկրաինական ճգնաժամերին: Դրանք կարելի է հաղթահարել Թուրքիայի և ԱՄՆ-ի համագործակցությամբ: Հուսով եմ, որ Թրամփի նախագահության օրոք տարածաշրջանային և համաշխարհային պատերազմներն ու ճգնաժամերը կավարտվեն: Չնայած ժամանակ առ ժամանակ տարաձայնություններին՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև գործընկերության մոդելն անհերքելի է»,- ասել է Էրդողանը Բուդապեշտից վերադառնալուց հետո։
22:56 08.11.2024
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել22:48 08.11.2024
Հայտնաբերվել է գեն, որը նվազեցնում է քաղցկեղի բուժման արդյունավետությունըԱՄՆ-ի Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի գիտնականները բարձրացրել են քաղցկեղի իմունոթերապիայի արդյունավետությունը՝ խաթարելով T բջիջներում Asxl1 գենը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։ Հետազոտողները բացատրել են, որ իմունային համակարգի բջիջները օգտագործում են այսպես կոչված «հսկիչ կետեր» (հատուկ ազդանշաններ)՝ թերի տարրերին կամ պաթոգեններին արձագանքելու համար: Քաղցկեղի բջիջները կարող են նաև օգտագործել այս անցակետերը՝ անջատելու իմունային համակարգը […] ...
22:40 08.11.2024
Համաշխարհային բանկը Կիևին կտրամադրի մոտ 1,37 միլիարդ դոլար` դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներումԿիևը Համաշխարհային բանկից (ՀԲ) կստանա մոտ 1,37 միլիարդ դոլար՝ Ուկրաինայում պետական ծախսերին աջակցելու և կայուն պետական կառավարման ապահովման ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։ Միջոցների տրամադրման մասին համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն և ՀԲ Արևելյան Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Բոբ Սոմը։ «Դրամաշնորհային համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինա ներգրավել 1,35 միլիարդ […] ...
22:33 08.11.2024
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք Իրանի հետ կապված մտավախությունների ֆոնինՄիացյալ Նահանգները որոշել է ժամանակավորապես F-15E Strike Eagle կործանիչների էսկադրիլիա տեղակայել Հորդանանում՝ Իսրայելի վրա իրանական հնարավոր հրթիռային հարձակման հետ կապված մտահոգությունների ֆոնին, հաղորդում է The Times of Israel-ը։ Իր հերթին Haaretz թերթը նշում է, որ առնվազն 12 կործանիչ է տեղափոխվում դեպի Հորդանան։ ԱՄՆ զինվորականները դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել ինքնաթիռների ուղարկման վերաբերյալ։ Այս […] ...
22:24 08.11.2024
Ֆինլանդիայի ՆԳՆ-ն մեղադրվում է փախստականների նկատմամբ կրոնական խտրականության մեջՖինլանդիայի իրավահավասարության հարցերով օմբուդսմենը հայտնել է, որ 2025 թվականի համար փախստականների քվոտայի բաշխման վերաբերյալ Ներքին գործերի նախարարության ցուցումները պարունակում են կրոնական խտրականության նշաններ։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ՆԳՆ-ն։ Հոկտեմբերի 9-ին հաղորդվել էր, որ Ֆինլանդիայի կառավարության անդամները՝ «Իսկական ֆիններ» կուսակցության անդամները, ձգտում են նվազեցնել մահմեդական երկրներից փախստականների քվոտաները և փոխարինել քրիստոնեական երկրների փախստականներով։ Ներքին գործերի […] ...
22:16 08.11.2024
ՄԱԿ-ի ուժերը Իսրայելին մեղադրում են միջազգային իրավունքը խախտելու մեջԻսրայելը խախտում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը` ոչնչացնելով Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) գույքը: Այս մասին ասվում է UNIFIL Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Երեկ Իսրայելի պաշտպանության բանակի երկու էքսկավատոր և մեկ բուլդոզեր Ռաս ալ-Նակուրա հրվանդանում ոչնչացրել են UNIFIL-ի ցանկապատի մի մասը և բետոնե կառույցը: Ի պատասխան մեր բողոքի՝ Իսրայելի պաշտպանության […] ...
22:08 08.11.2024
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի Տյուրոս քաղաքինԻսրայելական զինվորականները շարունակել են հարվածներ հասցնել լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման ենթադրյալ թիրախներին՝ հարձակվելով, մասնավորապես, հարավային Լիբանանի Տյուրոս քաղաքի վրա, հաղորդում է երկրի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Ըստ գործկալության՝ քաղաքի վրա երկու հրթիռ է արձակվել։ Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել նաև Լիբանանի հարավում գտնվող Սաֆադ էլ Բաթիհ քաղաքի վրա։ Լիբանանյան Al-Mayadeen […] ...