17:01 08.11.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տվյալն իրացրին նոյեմբերի 4-ին: Ժամը 19.50-ին Երևանի Օհանովի փողոցում ձերբակալվեց և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց այս տարվա մայիսի 10-ից բաժնի կողմից հետախուզվող 53-ամյա տղամարդը:
Դեպքը, որի համար հետախուզվում էր տղամարդը, տեղի է ունեցել մայիսի 2-ին: 71-ամյա կինը հայտնել էր, որ Գրիբոյեդովի փողոցում իրեն մոտեցել է գլխարկով դեմքը փակած մի տղա, հարձակվել իր վրա, զենքով սպառնացել, քաշքշել և հափշտակել պայուսակը, որի մեջ կային բջջային հեռախոս, վարորդական իրավունքի վկայական, բանկային քարտեր և գումար: Ավազակության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում էլ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ դեպքից երկու օր անց պարզվել էր կատարողի ինքնությունը:
Պարզվել էր նաև, որ ավազակությանը հանցակցել է Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում հաշվառված 53-ամյա մի տղամարդ: Ավելի ուշ ավազակային հարձակումն անմիջականորեն կատարողը` մայրաքաղաքի Վրացյան փողոցի բնակիչ 26-ամյա երիտասարդը, հանրապետության սահմանը հատելիս Բագրատաշենի անցակետում ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և այժմ գտնվում է քրեակատարողական հիմնարկում:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 4-ին ձերբակալված 53-ամյա հանցակցին՝ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Նշանակվել է փորձաքննություն: Տղամարդը կալանավորվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել22:33 08.11.2024
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք Իրանի հետ կապված մտավախությունների ֆոնինՄիացյալ Նահանգները որոշել է ժամանակավորապես F-15E Strike Eagle կործանիչների էսկադրիլիա տեղակայել Հորդանանում՝ Իսրայելի վրա իրանական հնարավոր հրթիռային հարձակման հետ կապված մտահոգությունների ֆոնին, հաղորդում է The Times of Israel-ը։ Իր հերթին Haaretz թերթը նշում է, որ առնվազն 12 կործանիչ է տեղափոխվում դեպի Հորդանան։ ԱՄՆ զինվորականները դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել ինքնաթիռների ուղարկման վերաբերյալ։ Այս […] ...
22:24 08.11.2024
Ֆինլանդիայի ՆԳՆ-ն մեղադրվում է փախստականների նկատմամբ կրոնական խտրականության մեջՖինլանդիայի իրավահավասարության հարցերով օմբուդսմենը հայտնել է, որ 2025 թվականի համար փախստականների քվոտայի բաշխման վերաբերյալ Ներքին գործերի նախարարության ցուցումները պարունակում են կրոնական խտրականության նշաններ։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ՆԳՆ-ն։ Հոկտեմբերի 9-ին հաղորդվել էր, որ Ֆինլանդիայի կառավարության անդամները՝ «Իսկական ֆիններ» կուսակցության անդամները, ձգտում են նվազեցնել մահմեդական երկրներից փախստականների քվոտաները և փոխարինել քրիստոնեական երկրների փախստականներով։ Ներքին գործերի […] ...
22:16 08.11.2024
ՄԱԿ-ի ուժերը Իսրայելին մեղադրում են միջազգային իրավունքը խախտելու մեջԻսրայելը խախտում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը` ոչնչացնելով Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) գույքը: Այս մասին ասվում է UNIFIL Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Երեկ Իսրայելի պաշտպանության բանակի երկու էքսկավատոր և մեկ բուլդոզեր Ռաս ալ-Նակուրա հրվանդանում ոչնչացրել են UNIFIL-ի ցանկապատի մի մասը և բետոնե կառույցը: Ի պատասխան մեր բողոքի՝ Իսրայելի պաշտպանության […] ...
22:08 08.11.2024
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի Տյուրոս քաղաքինԻսրայելական զինվորականները շարունակել են հարվածներ հասցնել լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման ենթադրյալ թիրախներին՝ հարձակվելով, մասնավորապես, հարավային Լիբանանի Տյուրոս քաղաքի վրա, հաղորդում է երկրի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Ըստ գործկալության՝ քաղաքի վրա երկու հրթիռ է արձակվել։ Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել նաև Լիբանանի հարավում գտնվող Սաֆադ էլ Բաթիհ քաղաքի վրա։ Լիբանանյան Al-Mayadeen […] ...
21:52 08.11.2024
ԵՄ գագաթնաժողովը որոշել է հասնել համաշխարհային տեխնոլոգիական գերակայությանԵՄ առաջնորդները Բուդապեշտի գագաթնաժողովում որոշել են մինչև 2030 թվականը ավելացնել նոր տեխնոլոգիաների մեջ ներդրումները մինչև եվրոպական երկրների ՀՆԱ-ի 3%-ը՝ համաշխարհային տեխնոլոգիական գերակայության հասնելու համար։ Այս մասին ասված է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում՝ նվիրված Եվրամիության մրցունակության բարձրացմանը։ «Անհրաժեշտ է Եվրոպան հասցնել տեխնոլոգիաների և նորարարության, հատկապես բեկումնային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատարի մակարդակի, որի համար գիտական հետազոտությունների վրա ծախսերը […] ...