16:33 08.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ:
Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, հասկանալի է, որ նոր համակարգ ձևավորելը շատ բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է: Այս ընթացքում՝ վերջին երեք տարիներին, Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում շատ մեծ և լուրջ ջանքեր են գործադրվել: Բայց նաև հետևյալը պիտի նկատեմ, որ որևէ համակարգի կայացման ավարտն ազդարարելու կետ չկա»,- ասել է վարչապետը և հավելել, որ եթե այդպիսի կետ կա, ապա դա կոչվում է լճացում:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, չպետք է սպասել, որպեսզի կայացման և անցումային շրջաններն անցնեն, որպեսզի առաքելությունը կատարված համարվի, քանի որ կայացման կետ չկա, և պետք է անընդհատ ձգտել կատարելագործման, զարգացման: «Այդ առումով, շնորհակալություն հայտնելով ձեզ աշխատանքի համար, ուզում եմ ընդգծել, որ բարեբախտաբար, թե դժբախտաբար Հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ իմ ասելիքն, ընդհանուր առմամբ, տեղավորվում է ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ իմ ասելիքի շրջանակում: Ասել, որ, ընդհանուր առմամբ, կա դժգոհություն մեր իրավապահ համակարգի գործունեությունից, ճիշտ չի լինի: Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում: Եվ դա կապված է շատ կոնկրետ իրողությունների հետ»,- նշել է երկրի ղեկավարը և խոսել այդ իրողությունների մասին:
Վարչապետն ընդգծել է, որ դատաիրավական համակարգի մաքսիմալ արդյունավետ աշխատանքի համար Կառավարությունից և անձամբ իրենից ակնկալվող ամեն բան արվել է: «Տեղի են ունեցել ինստիտուցիոնալ լրջագույն բարեփոխումներ, տեղի են ունեցել օրենսդրական բարեփոխումներ, տեղի են ունեցել սոցիալական երաշխիքների համակարգի էական բարեփոխումներ քննչական համակարգում, դատախազական համակարգում, դատական համակարգում, ներդրվել են նաև որոշակի օրենսդրական և տեխնիկական հնարավորություններ:
Եվ թերևս այս փուլում գոնե ինձ համար արձանագրում եմ, որ չկա այդպիսի բան, որ դատաիրավական համակարգը Կառավարությունից ակնկալել է, և Կառավարությունն ասել է, որ այդ ակնկալիքը չի բավարարի այն ըմբռնմամբ, որ զարգացման տրամաբանությամբ միշտ էլ պետք է Կառավարությունից ակնկալիքներ լինեն, որովհետև ժամանակն առաջ է գնում, նոր պահանջներ են ի հայտ գալիս կամ նոր անհրաժեշտություններ: Բայց մյուս կողմից՝ մեր ընկալումը հետևյալն է, որ այդ բոլոր գործողություններն իրավապահ համակարգում անելուց, այդ բոլոր ներդրումներն անելուց հետո պետք է նաև որոշակի նախնական արդյունքներ տեսնենք, մանավանդ մի միջավայրում, որ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիան արմատախիլ անելու մասով քաղաքական կամքի բացակայություն, ընդհանրապես, չկա: Ընդհակառակը՝ կա հստակ, աներկբա, միանշանակ քաղաքական կամք, որ դա Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա: Բայց դա տեղի չի ունենում, ակնհայտորեն: Բայց ես այն կարծիքին էլ չեմ, որ դա էլ մի կետ է, որ պետք է ասենք վերջ, ավարտվեց, այլևս այդ խնդիրը լուծված է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ իր զգացողությամբ հանրության տրամադրությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա կա, մեծ ծավալի անարդարություններ կան, մեծ ծավալի ապօրինություններ կան, որը, ըստ նրա, այլևս դառնում է քաղաքական խնդիր: Այս համատեքստում խոսելով դատական և դատաիրավական համակարգի անկախ լինելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Այստեղ ոչ մեկ չի կասկածում: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ Կառավարությունն ապահովել է բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանում լինի անկախ դատաիրավական համակարգ: Այսօր բացառված է, չի կարող լինել մի եզակի դեպք, որ որևէ մեկն ասի, որ Կառավարության քաղաքական դժկամության կամ քաղաքական հակազդեցության պատճառով որևէ գործ առաջ չի գնում, որովհետև Կառավարությունը թույլ չի տալիս, որովհետև Կառավարությունը խոչընդոտ է հանդիսանում: Այդպիսի բան չի կարող ընդհանրապես լինել: Եվ ես երաշխավորում եմ, որ իմ վարչապետ ընտրվելու օրվանից այդպիսի որևէ եզակի դեպք չի արձանագրվել ու չի արձանագրվելու»:
Վարչապետը հավելել է, որ դրանով հանդերձ արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում տեղապտույտի զգացողություն կա: Ըստ Նիկոլ Փաշինյանի, սա այն կետն է, որ կապված չէ դատաիրավական համակարգի անկախ լինելու հետ, և կապված է քաղաքական իշխանության հետ, քանի որ ըստ էության, երկրում արդարության, օրինականության, արդարադատության թիվ մեկ պատասխանատուն Կառավարությունն է: «Եվ սա է պատճառը, որ ես ինքս ստիպված եմ ավելի հրապարակային և ավելի մանրամասն այս թեմաների մասին խոսել, արտահայտվել: Եվ մենք պետք է գտնենք լուծումներ, թե որտեղ է պրոբլեմը»,- նշել է վարչապետը:
Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ:
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական չորրորդ վարչության պետի տեղակալ Սմբատ Մխիթարյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:
20:48 08.11.2024
Հրդեհ Ներքին Բազմաբերդ գյուղում16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել20:40 08.11.2024
«Bazar Berlin» 60-րդ միջազգային տոնավաճառին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարովՆոյեմբերի 6-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անց է կացվում «Bazar Berlin» 60-րդ միջազգային տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 6 ընկերության արտադրանք։ Հայկական ընկերությունների ներկայացուցիչները միջոցառման նախօրեին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին և քննարկել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԳԴՀ և եվրոպական այլ երկրներ։ […] ...
20:32 08.11.2024
Հութիները հայտարարել են իսրայելական ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասինԵմենի հութի ապստամբները ուրբաթ օրը հայտարարել են, որ գերձայնային հրթիռով հարձակվել են իսրայելական ռազմաօդային ուժերի «Նևաթիմ» բազայի վրա: Այս մասին ասվում է հութիների խոսնակ Յահյա Սարիի՝ X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը հատուկ ռազմական գործողություն են իրականացրել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նեգևի շրջանի «Նևաթիմ» բազայի դեմ՝ օգտագործելով «Պալեստին 2» հիպերձայնային […] ...
20:24 08.11.2024
Ֆոն դեր Լայենը Եվրամիությանը առաջարկել է փոխարինել ռուսական գազը ամերիկյան LNG-ովԵվրամիությունը պետք է ուսումնասիրի ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի (LNG) գնումների ավելացման հնարավորությունը, որպեսզի շահի երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բարեհաճությունը, ով խոստացել է ներմուծման լայնածավալ մաքսատուրքեր սահմանել, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ ԵՄ իշխանությունները Թրամփի համար արտաքին առևտրի առաջարկ են պատրաստում՝ հույս ունենալով պաշտպանվել նրա սպառնալիքներից, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԵՀ-ի […] ...
20:16 08.11.2024
Իսրայելը ևս մեկ միջանցք կբացի Գազայի հատվածին օգնություն մատակարարելու համարՊաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության համակարգողի գրասենյակը (COGAT) հայտարարել է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարման հերթական միջանցքի բացման մասին, հայտնում է The Times of Israel-ը։ «Քիսուֆիմ» անցակետը կբացվի ինժեներական աշխատանքների ավարտից հետո։ «Իսրայելական ուժերը տարածքում տեսչական և անվտանգության ենթակառուցվածք են ստեղծում՝ ի հավելումն Իսրայելի և Գազայի հատվածի ճանապարհների կառուցմանը, որոնք թույլ կտան մարդասիրական օգնություն հասցնել հարավային […] ...
20:08 08.11.2024
Վրաստանի վարչապետը բացառում է կրկնակի խորհրդարանական ընտրություններըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերքել է երկրի խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները և հավելել, որ նոր ընտրություններ չեն լինելու։ «Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները, ովքեր հրապարակայնորեն հայտարարեցին կեղծիքների մասին, հրաժարվում են համագործակցել դատախազության հետ և պահանջում են նոր ընտրություններ։ Շատ շուտով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների արդյունքները, որից հետո տեղի կունենա խորհրդարանի առաջին […] ...