Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտել է Ամստերդամում իսրայելցի երկրպագուների վրա հարձակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+4.09 oC

Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտել է Ամստերդամում իսրայելցի երկրպագուների վրա հարձակումը

17:12 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը դատապարտել է Ամստերդամում իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումը և ասել, որ ատելության ցանկացած ձև տեղ չունի Եվրոպայում։

«Ես վրդովված եմ Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների վրա ստոր հարձակումներից։ Ես խստորեն դատապարտում եմ այդ անընդունելի գործողությունները: Հակասեմիտիզմը տեղ չունի Եվրոպայում, մենք հավատարիմ ենք բոլոր տեսակի ատելության դեմ պայքարին»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր էջում:

Նոյեմբերի 8-ի գիշերը Ամստերդամում ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի՝ «Այաքսի» դեմ խաղից հետո մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելական «Մաքաբիի» երկրպագուների վրա։ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի ԱԳՆ-ին, հայտնում է, որ հարձակումների հետևանքով առնվազն տասը իսրայելցի է տուժել։

Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆն անընդունելի է անվանել իսրայելցի երկրպագուների վրա հարձակումները։

Բացի դրանից, անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել պաղեստինամետ ցուցարարների և ոստիկանների միջև Ամստերդամի տարբեր հատվածներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է գեն, որը նվազեցնում է քաղցկեղի բուժման արդյունավետությունը

22:48 08.11.2024

Հայտնաբերվել է գեն, որը նվազեցնում է քաղցկեղի բուժման արդյունավետությունը

ԱՄՆ-ի Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի գիտնականները բարձրացրել են քաղցկեղի իմունոթերապիայի արդյունավետությունը՝ խաթարելով T բջիջներում Asxl1 գենը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։ Հետազոտողները բացատրել են, որ իմունային համակարգի բջիջները օգտագործում են այսպես կոչված «հսկիչ կետեր» (հատուկ ազդանշաններ)՝ թերի տարրերին կամ պաթոգեններին արձագանքելու համար: Քաղցկեղի բջիջները կարող են նաև օգտագործել այս անցակետերը՝ անջատելու իմունային համակարգը […] ...

Համաշխարհային բանկը Կիևին կտրամադրի մոտ 1,37 միլիարդ դոլար` դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում

22:40 08.11.2024

Համաշխարհային բանկը Կիևին կտրամադրի մոտ 1,37 միլիարդ դոլար` դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում

Կիևը Համաշխարհային բանկից (ՀԲ) կստանա մոտ 1,37 միլիարդ դոլար՝ Ուկրաինայում պետական ​​ծախսերին աջակցելու և կայուն պետական ​​կառավարման ապահովման ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։ Միջոցների տրամադրման մասին համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն և ՀԲ Արևելյան Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Բոբ Սոմը։ «Դրամաշնորհային համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինա ներգրավել 1,35 միլիարդ […] ...

ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք Իրանի հետ կապված մտավախությունների ֆոնին

22:33 08.11.2024

ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք Իրանի հետ կապված մտավախությունների ֆոնին

Միացյալ Նահանգները որոշել է ժամանակավորապես F-15E Strike Eagle կործանիչների էսկադրիլիա տեղակայել Հորդանանում՝ Իսրայելի վրա իրանական հնարավոր հրթիռային հարձակման հետ կապված մտահոգությունների ֆոնին, հաղորդում է The Times of Israel-ը։ Իր հերթին Haaretz թերթը նշում է, որ առնվազն 12 կործանիչ է տեղափոխվում դեպի Հորդանան։ ԱՄՆ զինվորականները դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել ինքնաթիռների ուղարկման վերաբերյալ։ Այս […] ...

Ֆինլանդիայի ՆԳՆ-ն մեղադրվում է փախստականների նկատմամբ կրոնական խտրականության մեջ

22:24 08.11.2024

Ֆինլանդիայի ՆԳՆ-ն մեղադրվում է փախստականների նկատմամբ կրոնական խտրականության մեջ

Ֆինլանդիայի իրավահավասարության հարցերով օմբուդսմենը հայտնել է, որ 2025 թվականի համար փախստականների քվոտայի բաշխման վերաբերյալ Ներքին գործերի նախարարության ցուցումները պարունակում են կրոնական խտրականության նշաններ։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ՆԳՆ-ն։ Հոկտեմբերի 9-ին հաղորդվել էր, որ Ֆինլանդիայի կառավարության անդամները՝ «Իսկական ֆիններ» կուսակցության անդամները, ձգտում են նվազեցնել մահմեդական երկրներից փախստականների քվոտաները և փոխարինել քրիստոնեական երկրների փախստականներով։ Ներքին գործերի […] ...

ՄԱԿ-ի ուժերը Իսրայելին մեղադրում են միջազգային իրավունքը խախտելու մեջ

22:16 08.11.2024

ՄԱԿ-ի ուժերը Իսրայելին մեղադրում են միջազգային իրավունքը խախտելու մեջ

Իսրայելը խախտում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը` ոչնչացնելով Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) գույքը: Այս մասին ասվում է UNIFIL Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Երեկ Իսրայելի պաշտպանության բանակի երկու էքսկավատոր և մեկ բուլդոզեր Ռաս ալ-Նակուրա հրվանդանում ոչնչացրել են UNIFIL-ի ցանկապատի մի մասը և բետոնե կառույցը: Ի պատասխան մեր բողոքի՝ Իսրայելի պաշտպանության […] ...

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի Տյուրոս քաղաքին

22:08 08.11.2024

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի Տյուրոս քաղաքին

Իսրայելական զինվորականները շարունակել են հարվածներ հասցնել լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման ենթադրյալ թիրախներին՝ հարձակվելով, մասնավորապես, հարավային Լիբանանի Տյուրոս քաղաքի վրա, հաղորդում է երկրի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Ըստ գործկալության՝ քաղաքի վրա երկու հրթիռ է արձակվել։ Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել նաև Լիբանանի հարավում գտնվող Սաֆադ էլ Բաթիհ քաղաքի վրա։ Լիբանանյան Al-Mayadeen […] ...

BACK_TO_TOP