Արդարադատության նախարարի տեղակալը հանդիպել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+2.09 oC

Արդարադատության նախարարի տեղակալը հանդիպել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին

15:18 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայըլ Շիերին։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կոնգրեսի հետ համագործակցությունը և կառույցի հանձնառությունը՝ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող ոլորտներում բարեփոխումներին աջակցելու հարցում։ Ներկայացնելով Կոնգրեսի և ՀՀ գերատեսչությունների միջև համագործակցության շրջանակը Մաթյո Մորին երախտագիտություն է հայտնել բարձր մակարդակով ապակենտրոնացման և տարածքային կառավարման բարեփոխումների ենթատեքստում փոխգործակցության արդյունքների համար։ Մորին նաև ներկայացրել է Կոնգրեսի կողմից ստանձնած նոր գործառույթը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները տեղական կառավարման մակարդակներում պատշաճ կատարմանն աջակցելու մեխանիզմները:

Կողմերը քննարկել են նաև ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) նոր մեկնարկվող «Կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության խթանումը ենթազգային մակարդակում (ՏԻՄ մարմիններում)» վերտառությամբ 6-րդ գնահատման փուլի շրջանակներում Կոնգրեսի դերակատարությունը։ Մորին ընդգծել է Կոնգրեսի ակտիվ ներգրավվածությունը GRECO-ի գնահատման մեթոդաբանության մշակման գործում, ինչպես նաև հետագայում զեկույցների հանձնարարականներից բխող աջակցության աշխատանքներում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրականացված բարեփոխումներին և 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նախատեսվող գործողություններին: Մասնավորապես, Կարեն Կարապետյանը ներկայացրել է ավագանու անդամների անհամատեղելիության պահանջների հստակեցման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները, ընդգծել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ավագանիների վարքագծի կանոնների և դրանց նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Կողմերը կարևորել են նաև այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակականությունը՝ ապահովելու ոլորտում առկա եվրոպական չափանիշների ներդրումը ՀՀ-ում։ ԵԽ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նշված գործողությունների շրջանակներում պահանջվող տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում իրազեկվածության բարձրացման և կարողությունների զարգացման աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության դերը տեղական ինքնակառավարման ոլորտում, Եվրոպական սոցիալական խարտիայի ներքո հաշվետվության մեխանիզմները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ ամերիկացիները նախապատվություն տվեցին Թրամփին. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը

21:44 08.11.2024

Ինչո՞ւ ամերիկացիները նախապատվություն տվեցին Թրամփին. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը

Ի՞նչ կլինի Թրամփի ընտրությունից հետո: Այս հարցն ամենից հաճախ էր տրվում դեռ ընտրություններից առաջ: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, որում ակտիվորեն ներգրավված էր Թրամփը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում: ...

Օրբանը չի կարծում, որ Հունգարիան մեկուսացվել է Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման պատճառով

21:36 08.11.2024

Օրբանը չի կարծում, որ Հունգարիան մեկուսացվել է Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման պատճառով

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հերքել է այն ենթադրությունները, թե իր երկիրը քաղաքականապես մեկուսացված է Եվրամիությունում՝ Ուկրաինայի նկատմամբ իր հատուկ դիրքորոշման պատճառով: «Եթե դու ունես քո կարծիքը, որը տարբերվում է մյուս 26 անդամներից, և դու մենակ ես, ապա սա մեկուսացում չէ, այլ քննարկում», – ասել է Օրբանը ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հաջորդած ասուլիսում։ Նրա խոսքով, եթե […] ...

ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Մոնտենեգրոյում մասնակցել է աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմին

21:28 08.11.2024

ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Մոնտենեգրոյում մասնակցել է աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմին

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցել է Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմին, որին մասնակցում էին ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, շուրջ 73 կազմակերպություններ և ՄԱԿ-ի կառույցներ, տարածաշրջանային միավորումներ, տեղական և միջկառավարական կազմակերպություններ, զարգացման միջազգային բանկեր: ՀՀ պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարության, […] ...

Գևորգ Պապոյանը 3 օրով գործուղվում է Գերմանիա

21:20 08.11.2024

Գևորգ Պապոյանը 3 օրով գործուղվում է Գերմանիա

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-27-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պապոյանը մեկնում է Բեռլին` երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի արդյունքների մասին հաշվետվություն: ...

Թրամփը մտադիր չէ վաճառել Truth Social-ի բաժնետոմսերը

21:12 08.11.2024

Թրամփը մտադիր չէ վաճառել Truth Social-ի բաժնետոմսերը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ վաճառել Truth Social-ի բաժնետոմսերը։ «Կան կեղծ և, հնարավոր է, անօրինական լուրեր կամ հայտարարություններ, որոնք տարածվում են շուկայի հավանական մանիպուլատորների կամ  վաճառողների կողմից, որոնք պնդում են, որ ես շահագրգռված եմ վաճառել Truth-ի բաժնետոմսերը: Այս լուրերը կամ հայտարարությունները կեղծ են: Ես մտադիր չեմ վաճառել բաժնետոմսերը»,-գրել է  Թրամփը […] ...

ԵՄ-ն երկու տարով երկարաձգել է Ուկրաինայի ռազմական օգնության առաքելությունը

21:04 08.11.2024

ԵՄ-ն երկու տարով երկարաձգել է Ուկրաինայի ռազմական օգնության առաքելությունը

ԵՄ խորհուրդը ուրբաթ օրը որոշել է երկարաձգել Ուկրաինայում ԵՄ ռազմական աջակցության առաքելության (EUMAM Ukraine) մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը։ Այդ նպատակով 2024 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածի համար կհատկացվի շուրջ 409 միլիոն եվրոյի բյուջետային հատկացում, հաղորդում է խորհրդի մամուլի ծառայությունը։ Բրյուսելում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ […] ...

BACK_TO_TOP