13:04 08.11.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ընդգծելով տարեցներին վերաբերող մշակվող քաղաքականության և ակտիվ ծերացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը, նշել է, որ արդեն իսկ ընդունված ժողովրդագրության ռազամավարության նպատակներից մեկն էլ ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովումն է՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ ու իրենց ներուժի կիրառմամբ։ Վերջինիս խոսքով՝ ժողովրդագրության ռազմավարության գործողությունների իրականացման աշխատանքների հիմքում սերունդների համերաշխության, առողջ ապրելակերպի, ավելի երիտասարդ սերնդին աջակցելու գործում տարեցների ներուժի օգտագործումն է։
Նախարարության հավասար հնարավորությունների վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Հայկ Հարությունյանը նիստի անդամներին ներկայացրել է Արևելյան և Հարավարևելյան Ասիայի, Ավստրալիայի և Արևելյան Եվրոպայի փորձի հիման վրա կատարված ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի տրամադրման կարգի, պայմանների և չափորոշիչների համեմատական ուսումնասիրության արդյունքները։ Նա խոսել է նաև նշված երկրներում ժողովրդագրական պատկերի, ցերեկային, շուրջօրյա և տնային խնամքի տրամադրման, համայնքային փոքր տների, սոցիալական հոգածության կենտրոնների պայմանների առանձնահատկություններից․ ներկայացվել են նաև գործող և նոր ծառայությունների տեսակները, տրամադրման չափորոշիչներն ու ձևերը։
Հարց ու պատասխան ձևաչափով նիստի անդամները ներկայացված ուսումնասիրության և ոլորտային առանցքային հարցերի շուրջ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։
16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել19:32 08.11.2024
ՆԳ նախարարը հանդիպել է նորաստեղծ Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմինՆերքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է նոր ձևավորված Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Նախարարը շնորհավորելով ոստիկանության երկու հենասյունային ուղղությունների ձևավորման կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտել Կառավարությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարեփոխումներին աջակցելու, իսկ միջազգային […] ...
19:25 08.11.2024
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներՆոյեմբերի 8-ին՝ ժամը 16:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1991 […] ...
19:17 08.11.2024
Իտալիայի խորհրդարանականները կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ. COP29Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովի նախօրեին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ANSA գործակալությունը, կոչում նշված է. «- Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը, – Նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի […] ...
19:12 08.11.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներինՆոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծել է Մայր Աթոռում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության առավել արդյունավորման գործում։ Նորին Սրբությունը նկատել է, որ աշխարհասփյուռ հայոց թեմերում ծառայող հոգևորականների համախմբումը Մայր […] ...
19:06 08.11.2024
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետԼիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները: Կողմերը քննարկել են նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները: Քարտուղար Գրիգորյանը […] ...
18:59 08.11.2024
Կառավարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման հարցըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացմանն ու դրան առնչվող այլ հարցեր: Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: […] ...