12:29 08.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ ծանոթանալու բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնի հիմնման աշխատանքներին:
Ժամանակակից կրթական մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոնն իր մեջ ներառում է 6 լաբորատորիա և 2 կենտրոն՝ գիտական միջոցառումների ու վերապատրաստման ժամանակակից սրահ և մասնագիտական կողմնորոշման ու նախնական փորձառության ձևավորման լսարան:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, տեխնոլոգիայի, աշխարհագրության և ՏՏ լաբորատորիաներին, որոնք հիմնվել են ծրագրի շրջանակում և ամբողջովին արդիականացվում են: Լաբորատոր սարքավորումներով համալրման գործընթացը շարունակվում է. ծրագրի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի:
Ժաննա Անդրեասյանն իրականացված աշխատանքներն ու նոր ստեղծվող ենթակառուցվածքները կարևոր նախադրյալ է համարել որակյալ կրթության կազմակերպման առումով:
Նախարարը կարևորել է ծրագիրը՝ շեշտելով, որ ապագա ուսուցիչների համար ԲՏՃՄ կրթության ոլորտում կիրականացվի արդյունավետ մասնագիտական կրթություն, իսկ գործող ուսուցիչների համար այստեղ կարող են վերապատրաստման դասընթացներ կազմակերպվել: Ստեղծված պայմանների շնորհիվ ուսանողները և վերապատրաստման դասընթացների մասնակիցները կծանոթանան հանրակրթության նոր չափորոշիչներով սահմանված ուսուցման նորարար մեթոդներին և լաբորատոր աշխատանքներին։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև ուսումնակրթական մասի բովանդակային մշակման անհրաժեշտությունը:
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծել է՝ տեսակով եզակի կենտրոնը հնարավորություն կտա նաև արդյունավետորեն իրականացնել ուսուցում-աշխատանք-վերապատրաստում կապը՝ մանկավարժական տարբեր սերունդների հետ գործակցությամբ, կնպաստի ներկա և ապագա ուսուցիչների հետազոտական և ստեղծագործական բաղադրիչի բարելավմանը։ ՀՊՄՀ-ի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկայի ընթացքում կենտրոնում հնարավորություն կունենան իրականացնել հետազոտություններ՝ հետադարձ կապի հիման վրա առաջարկելով նոր ուսումնամեթոդական ռեսուրսներ։
Լաբորատորիաներն անհրաժեշտ գույքով, տեխնիկայով, սարք-սարքավորումներով հագեցնելու գործընթացն իրականացվում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված պայմանագրով: Ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամը:
Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ոլորտի գերազանցության եզակի կենտրոնը միտված կլինի ներկա ու ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը, նորարարական, գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով զինված մասնագետների պատրաստմանը։
10:39 01.12.2024
Գիշերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին10:00 01.12.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ23:20 30.11.2024
Թբիլիսիում ցուցարարները բարիկադներ են կառուցել խորհրդարանի մոտ22:56 30.11.2024
Թբիլիսիում ցուցարարները կոտրել են խորհրդարանի շենքի ապակիները21:00 30.11.2024
Վրաստանում հայտարարել են իշխանությունը բռնազավթելու փորձի մասին20:45 30.11.2024
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ19:50 30.11.2024
Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա18:33 30.11.2024
Դիետոլոգը որոշ մարդկանց հորդորում է զգույշ մնալ վարսակի ալյուրից17:48 30.11.2024
Որո՞նք են այն մրգերը, որ օգնում են ցուրտ սեզոնին17:25 30.11.2024
«Ամանորյա լուսանկարահանում». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել17:00 30.11.2024
Բորելը հույս ունի, որ Եվրոպան «կհասունանա» Թրամփի վերադարձով16:45 30.11.2024
Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն16:01 30.11.2024
Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. Բայրամյան15:33 30.11.2024
Քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձին15:28 30.11.2024
«Բրայթոնը» հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին»15:06 30.11.2024
Ահաբեկչական հարձակումը ետ մղելիս տասնյակ սիրիացի զինվորներ են զոհվել14:28 30.11.2024
Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի. Կոբախիձե11:17 01.12.2024
Թբիլիսիում ՆԳՆ աշխատակիցը այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ցուցարարները հրատեխնիկա են կիրառելՎրաստանի ՆԳՆ աշխատակիցներից մեկը այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ցուցարարները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հրատեխնիկա են կիրառել։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։ «Այսօր հանրահավաքի մասնակիցների կողմից հրատեխնիկայի կիրառման հետևանքով ՆԳՆ աշխատակիցներից մեկը այրվածքներ է ստացել»,- ասել է Դարախվելիձեն։ ՆԳՆ պետի տեղակալը ցուցարարներին կոչ է արել […] ...
10:57 01.12.2024
ԱՄՆ-ը կարող է խստացնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցները՝ պատանդներին ազատելու համարԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է խստացնել պատժամիջոցները և այլ միջոցներ ձեռնարկել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ պատանդներին ազատելու համար։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Շոն Սեվեթի տարածած հայտարարության մեջ։ Նա նախանշել է վարկած, ըստ որի «Գազայի հատվածում պատերազմը կավարտվի հենց վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի ազատ […] ...
10:39 01.12.2024
Գիշերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներինՀատուկ ջոկատայինները լիովին վերահսկում են Թբիլիսիի խորհրդարանի դիմացի հրապարակը՝ ցրելով ցուցարարներին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Մինչ ցրումը ՆԳՆ-ն մեծ քանակությամբ արցունքաբեր գազ է արձակել Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանը։ Թբիլիսիում շաբաթ օրը խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունեցել։ Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Ռուսթավելի պողոտայում։ Հանրահավաքն ավելի ուշ վերաճել է ոստիկանների […] ...
10:23 01.12.2024
Al Mayadeen. ընդհանուր առմամբ 191 լրագրող է սպանվել Գազայում մարտերի ժամանակԳազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո առնվազն 191 լրագրող է սպանվել: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը ՝ հղում անելով պաղեստինյան անկլավի կառավարությանը։ «Լրագրողի յուրաքանչյուր նպատակային սպանությամբ իսրայելական օկուպացիան ապացուցում է, որ Գազայում իր պատերազմը ոչ միայն խաղաղ բնակիչների, այլև ճշմարտության դեմ պատերազմ է», – ասվում է Պաղեստինի անկլավի կառավարության […] ...
10:00 01.12.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:00 01.12.2024
Ջրհորն ընկած տղամարդը երեք օր օգնություն է կանչել, սակայն «ուրվականի ճիչերից» վախեցած մարդիկ նրան մոտ չեն գնացելՄի գիշեր Թաիլանդի և Մյանմայի սահմանը հսկող սահմանապահները կասկածելի ճիչեր են լսել։ Ձայնը լսվելիս է եղել կարծես ընդհատակից և որոշ ժամանակ փնտրելուց հետո սահմանապահները ջրհոր են գտել, հայտնում է noodou.com-ը։ Հենց այդ ջրհորում՝ 12 մետր խորության վրա, սահմանապահները հայտնաբերել են տղամարդու, ով հուսահատ օգնություն կանչելիս է եղել։ Փրկված տղամարդը ուժասպառ է եղել՝ բազմաթիվ կապտուկներով և […] ...