11:12 08.11.2024
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ամերիկացի և կանադացի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության և երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում շաքարի օգտագործման սահմանափակումը մեծ տարիքում նվազեցնում է քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկը:
Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են «Science» ամսագրում, վկայում են, որ կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում շաքարի սահմանափակումը մեծ տարիքում նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը 35%-ով, իսկ զարկերակային գերճնշման՝ 20%-ով:
Հետազոտողներն ուսումնասիրել են 1942-1953 թվականներին Միացյալ Թագավորությունում շաքարի օգտագործման սահմանափակման ժամանակաշրջանից առաջ և հետո ծնված անձանց առողջական վիճակի մասին տվյալները` հասկանալու համար, թե շաքարի սահմանափակման այդ տարիները ինչ ազդեցություն են ունեցել մեծ տարիքում նրանց առողջական վիճակի վրա:
Խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մասին է, երբ Մեծ Բրիտանիան մտցրեց շաքարի օգտագործման սահմանափակում, որը շարունակվեց մինչև 1953 թվականը։ Այդ ժամանակաշրջանում շաքարի նորմը համադրելի էր ժամանակակից սննդակարգի նորմերին՝ ոչ ավելի, քան 40 գրամ (մոտ 8 թեյի գդալ) մեծահասակների, այդ թվում՝ հղի կանանց համար և 15 գրամ՝ երկու տարեկանից բարձր երեխաների համար։ Սակայն, երբ շաքարի վաճառքի սահմանափակումները վերացվեցին, շաքարի օգտագործումն աճեց մինչև 16 թեյի գդալ (80 գրամ): Գիտնականների կարծիքով՝ մանուկ հասակում շաքարի օգտագործման նվազեցումը կարող է կրճատել առողջապահական ծախսերը և երկարացնել կյանքի տևողությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Առողջապահության նախարարությունը խորհուրդ են տալիս սահմանափակել սննդում շաքարի պարունակությունը, քանի որ օրական 50 գրամից կամ 12 թեյի գդալից ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը:
00:00 16.04.2025
Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...
23:59 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 15.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
23:54 15.04.2025
Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմինԱպրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...
23:49 15.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...
23:46 15.04.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներԱպրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...